
15 տարեկան է Անիտուրը: Այն հանդիսանում է Արեւմտյան Հայաստան իրականացվող տուրերի հիմնադիրը եւ առաջինն է, որ ձեռնարկեց վերելք դեպի Արարատի գագաթ ու պատմական Կիլիկիա: Մեր գործակալությունը իրականացնում է նաեւ բարձրակարգ տուրեր մեր չքնաղ երկրի՝ Հայաստանի, ինչպես նաեւ Արցախ աշխարհի գեղատեսիլ, հեքիաթային վայրերով:
Դուք կատարել եք շատ ճիշտ ընտրություն: Այցելելով մեր կայք դուք կգտնեք ձեզ հետաքրքրող ցանկացած վայր, կընտրեք համապատասխան տուր եւ մեր գործակալության հետ կիրականացնեք ձեր վաղեմի երազանքը:
Արեւմտյան Հայաստանը, Կիլիկիան շատ-շատերի համար եղել են բաղձալի երազ, եղել են նպատակ՝ գոնե մեկ անգամ լինել պապերի երկրում: Այժմ դուք ունեք հնարավորություն այցելելու Անի, Կարս, Բայազետ, Բերկրի, Վան, Մուշ, Էրզրում, Բասեն, Արտվին, Արդահան, Ադանա, Այնթափ ինչպես նաեւ բարձրանալ Արարատ լեռը:
Անիտուր տուրիստական գործակալությունն ունի մեկ կարգախոս՝ ամեն ինչ կազմակերպել բարձր մակարդակով: Երկարատեւ եւ տքնաջան աշխատանքի շնորհիվ Անիտուրի ղեկավարները ձեռք են բերել վստահելի գործընկերներ, որոնք ապահովում են տուրիստների անվտանգությունը:
Բարձրակարգ եւ հարմարավետ հյուրանոցներն ու լիարժեք ռեստորանային սնունդը նպաստում են, որ տուրիստը վայելի իր լիարժեք հանգիստը: Դուք կարող եք դրանում համոզվել, եթե կարդաք մեր տուրիստների արձագանքներն ու անմոռաց տպավորությունները:
Ընտրելով մեր երթուղիներից որեւէ մեկը, դուք շատ գոհ կմնաք մեր ծառայություններից եւ հոգեբավ տպավորություններով կվերադառնաք տուն:
Բարին ընդ ձեզ:
Շրջագայության տեւողությունը: 6 օր Շրջագայության ժամանակացույցը: 26 Մայիսի Շրջագայության երկարությունը: 2600 կմ ( 1615 մղոն ) Շրջագայության տեսակը: Արեւմտյան Հայաստան
Հրաշալի, անմոռանալի ճամփորդություն, երբեք չեմ մոռանա: Հուսով եմ, որ նրոից կկարողանամ գնալ և այս անգամ անպայման կգնամ իմ նախնիների երազած երկիր` Էրզրում: