Մեկնում
Առաջիկա տուր

Ադանա

Ադանա, Մեհյան քաղաք Չուքորօվայի (Կիլիկիայի) դաշտավայրում, Մեհյան գետի ափին, Թուրքիայի համանուն վիլայեթի վարչական կենտրոնը: Ունի գյուղատնտեսական մեքենաների, բամբակազտիչ, փայտամշակման, պայթուցիկ նյութերի և այլ գործարաններ: Հելլենիստական մշակույթի կենտրոն էր, պահպանվել են այդ շրջանի հուշարձանների մնացորդներ: Մեհյան գետի վրա կանգուն է Հուստինիանոսի (527-565) ժամանակ կառուցված 22 աչքանի քարաշեն կամուրջը (200մ), որը վերաշինվել է 743-ին և կոչվել <<Զիսր Ալ Վալիդ>>` Օսմանյան խալիֆայի անունով: Երբ խաչակիրներն անցան Կիլիկիայով, Ադանան գտնվում էր Հեթումյան տան հիմնադիր և Լաբրիոնի տեր ասպետ Օշինի իշխանության ներքո: 1097-ի աշնանը Ադանան գրավեցին խաչակիրները: իշխան Լևոն Ա-ն 1130-32-ին հետ նվաճելով Դաշտային Կիլիկիան, Ադանան միացրեց Ռուբինյան նորակազմ իշխանությանը: XII-XIVդդ. մտել է Կիլիկիայի Հայկական թագավորության կազմի մեջ:
XII-XIVդդ կատարվել են շինարարական մեծ աշխատանքներ: Կառուցվել են թագավորական պալատը` Ս. Մինասի տաճարով, Ս. Աստվածածին և Ս. Ստեփանոս եկեղեցիները: Ս. Ստեփանոսի մոտ հայերն ունեցել են Ս. Հակոբ և Ս. Սարգիս եկեղեցիները , որոնք հետագայում կործանվել են : XXդ. սկզբին Ադանան ունեցել է 45000 բն., որից 12600` հայեր:

Պատկերադարան
  • Ադանա, Կիլիկիա
  • Շինություն Ադանայում
  • Մզկիթ Ադանայում
  • Ադանայի անտիկ կամուրջ
Մենք շնորհակալ կլինենք, եթե դուք կիսվեք այս հոդվածով:
Կիսվել Թվիթթերում Կիսվել Ֆեյսբուքում Կիսվել Վկոնտակտե
Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
Վերեւ