Մեկնում
Առաջիկա տուր

Ադիյաման

Քաղաք Թուրքիայում, Ադիյաման վիլայեթի վարչական կենտրոնը: Ադիյամանի բնակչությունը զբաղվում է տեխնիկական մշակաբույսերի (ծխախոտ, բամբակ) մշակությամբ, արհեստներով եւ առևտրով: 1927 թ., 1937-38 թթ. և հետագայում Ադիյամանում պեղվել է հին քարի դարի ուշ շրջանի բնակավայր, որտեղ գտնվել են քարե (կայծքար, հասպիս, երբեմն օբսիդիան) բազմատեսակ իրեր: Որոշ գիտնականների կարծիքով` դրանք պատկանում են օրինիական մշակույթին: Գտածոների մեջ կան քերիչներ, կտրիչներ, բութ եզրով շեղբեր, ծակիչներ, որոշ քանակությամբ մուստերյան կաղապարներ և նեոլիթյան դարաշրջանին պատկանող իրեր: Ադիյամանի շրջակայքում գտնվել են նաև ժայռապատկերներ:
XIX դարի վերջին Ադիյամանում բնակվում էր մոտ 6 հազար հայ: Հայ համայնքն ուներ իր եկեղեցին և դպրոցները: Ադիյամանի շրջակայքում կային հայաբնակ գյուղեր` Սամսար, Գանթարու, Կևրուկ: 1895 թ. համիդյան ջարդերի և 1909 թ. Կիլիկիայի եղեռնի ժամանակ Ադիյամանի և շրջակայքի հայերը հերոսաբար դիմադրել են թուրքերին: Մեծ եղեռնի ժամանակ հայերի մեծ մասը բնաջնջվեց: 1971 թ. Ադիյամանում ապրում էր 52 հայ ընտանիք: Ադիյամանում է ծնվել ֆրանսիական դիմադրության շարժման հերոս Միսակ Մանուշյանը:

Մենք շնորհակալ կլինենք, եթե դուք կիսվեք այս հոդվածով:
Կիսվել Թվիթթերում Կիսվել Ֆեյսբուքում Կիսվել Վկոնտակտե
Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
Վերեւ