Մեկնում
Առաջիկա տուր

Աղթամար կղզի

Վանա լիճը, Վասպուրականի մարզը, Վան քաղաքը, ինչպես նաև Աղթամար կղզին առանձնահատուկ տեղ ունեն հայ ժողովրդի պատմության մեջ: Աղթամար կղզին Գագիկ Արծրունու օրոք` X դարում, հասել է իր ծաղկման գագաթնակետին: Կղզում կառուցված Գագիկ Արծրունու պալատը և Սբ. Խաչ տաճարը դարձան կղզու շինարարության պսակը: Այդ երկուսից կանգուն է միայն Սբ.Խաչ տաճարը, որը հայ ժողովրդի նյութական մշակույթի աննման հուշարձանն է:
Աղթամար կղզին հայոց ազգային պատմության ու մշակույթի փառքն է եղել: Այս նշանավոր կղզին Գագիկ Արծրունի թագավորի օրոք` X դարում, շենացավ ու պայծառացավ, իսկ նրա լուսապսակը Սբ. Խաչ տաճարը դարձավ: Արծրունիները իրենց մայրաքաղաքը հիմնեցին Աղթամար կղզում:

Սբ. Խաչ տաճար

Սբ. Խաչ տաճարը հայկական ճարտարապետության գլուխգործոցներից է: Սբ. Խաչ տաճարը կառուցել է հանճարեղ ճարտարապետ Մանվելը` 915-921թթ-ի ընթացքում: Ժամանակին Սբ. Խաչին կից կային կաթողիկոսարան, միաբանության և ուխտավորների համար հատուկ շենքեր: Տաճարի երկարությունը 17մ.է, լայնությունը 14մ., բարձրությունը գմբեթով 24մ.: Տաճարի պատերը դրսից շրջառում են արաբական տիրապետության դեմ հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարը, Քրիստոնեությունը, Արծրունյաց տոհմի մեծերին ու նրանց քաջությունները:
Ստորին գոտին որմնախարիսխից հաշված վեցերորդ շարքի վրա ներկայացնում է ոճավորված տերևներով ալիքաձև զարդերի նեղ ժապավեն: Երկրորդ գոտին 7-9 շարքերի քարերի վրա հին և նոր կտակարանների, մասամբ էլ աշխարհիկ սյուժեներով մեծադիր հարթաքանդակների շարք է: Գոտու սյուժեները բազմազան են: Հին կտակարանների թեմաներից Հովհաննի ծով նետվելն ու հրաշքով ազատվելը, Դավիթն ու Գողիաթը, Սամսոնը, Ադամն ու Եվան: Սբ. Խաչ եկեղեցին հարուստ է կենդանական քանդակներով, որը խորհրդանշում է որսորդությունը: Ամբողջ հասակով ներկայացված են Արծրունյաց տոհմի 4 հերոս նախնիները իրենց տոհմանշաններով, զինանշաններով, պահպանիչ խորհրդանիշերով:
Այսպիսին է միջնադարյան հայ ճարտարապետության գոհարներից մեկը` Աղթամարի Սբ. Խաչ տաճարը, որը մնում է որպես լուռ վկա հայ ժողովրդի պատմական անցյալի:

  • Աղթամար կղզին եւ եկեղեցին
  • Աղթամար կղզի, ընդհանուր տեսք
  • Սբ. Խաչ եկեղեցի
  • Սբ. Խաչ եկեղեցի
  • Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցի
Մենք շնորհակալ կլինենք, եթե դուք կիսվեք այս հոդվածով:
Կիսվել Թվիթթերում Կիսվել Ֆեյսբուքում Կիսվել Վկոնտակտե
Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
Վերեւ