Մեկնում
Առաջիկա տուր

Ամբերդ

Ամբերդ — միջնադարյան բերդաքաղաք և ամրոց էր։ Կառուցվել է (X դար) պատմական Արագածոտն գավառում`Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս` (Արագած լեռան հարավային լանջին)՝ Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում` եռանկյունաձև հրվանդանին, 2300 մ բարձրության վրա։ Միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության սկզբունքային գծերն իրենց վառ արտահայտությունն են գտել այս ամրոցում: Դղյակը և պարսպի որոշ հատվածներ կառուցվել են VII դարում, Կամսարականների օրոք։ X դարում պատկանում էր Պահլավունի իշխաններին և Բագրատունիների թագավորության ռազմապաշտպանական կարևոր հենակետերից էր։ Բագրատունյաց թագավորության անկումից հետո Ամբերդին են տիրացել սելջուկ-թուրքերը: 1196 թ. Զաքարե և Իվանե Զաքարյանների ջանքերով Ամբերդն ազատագրվել է և ընգրկվել Զաքարյանների իշխանապետության կազմի մեջ: Ամբերդի եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին 1026 թվականին։ Առաջին եկեղեցիներից է, որոնք խաչթևերի չորս անկյուններում ունեն կրկնահարկ ավանդատներ:

Պատկերադարան
  • Ամբերդ
  • Ամբերդ
  • Ամբերդ
  • Ամբերդ
  • Ամբերդ
  • Ամբերդ
Մենք շնորհակալ կլինենք, եթե դուք կիսվեք այս հոդվածով:
Կիսվել Թվիթթերում Կիսվել Ֆեյսբուքում Կիսվել Վկոնտակտե
Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
Վերեւ