Մեկնում
Առաջիկա տուր

Ամիդ (Դիարբեքիր)

Դիար -երկիր և բաքր -արաբ, ցեղանուն, բուն անունը`Ամիդ, Ամիթ, Էմդ, քաղաք Մեծ Հայքի Ծոփք նահանգում, Արևմտյան Տիգրիսի կորույթի աջ ափին, Հայկական Տավրոսի հվ. Ճյուղից իջած հրահոսքի ծայրին: Դիարբեքիրի հիմնադրման ժամանակն անորոշ է: Աքքադական սեպաձև արձանագրություններում հիշատակվում է Ք.ա. երկրորդ հազարամյակի վերջին /Ամեդու անունով/:
Ք.ա. IX դարում հիշատակվում է որպես Բիա-Զամանի կոչվող իշխանության կենտրոն: Ք.ա. IX-VIII դարերում Ուրարտական թագավորության գերիշխանության ներքո մասնակցել է հակաասորեստանյան պայքարին: Ք.ա. 330-ական թթ. Թիգլապալասար III թագավորը գրավել և դարձրել է Ասորեստանի /Տուրաանի տուն/ անունով կուսակալության կենտրոն: Ասորեստանյան տիրակալության քայքայումից հետո Դիարբեքիրը մնացել է Հայաստանին: 332 թ. Կոստանդինոս Մեծ կայսրը վերակառուցել է քաղաքի ամրությունները, այն դարձրել է հռոմեական ռազմակայան:
Դեռևս վաղ միջնադարում Դիարբեքիրը հայ մշակույթի կենտրոն էր: Այստեղ է գրել Հայոց մարզպան Վահան Մամիկոնյանին հղած իր հռչակավոր Թուղթը մատենագիր Ղազար Փարպեցին: Դիարբեքիրում կար 7 հայկական վարժարան, որից երկուսը պատկանում էին եկեղեցուն, մյուսները համապատասխանաբար`Անձնվեր, Հայրենասիրաց, Մեսրոբյան, Պատանյաց և Համազգային ընկերություններին:
XIX դարի վերջին Դիարբեքիրում ապրում էր 10 հզ. հայ:

Դիրաբեքիրի պարիսպները

Դիարբեքիրի ամրությունները կառուցվել են միմյանց անշաղախ ագուցված վիթխարի քարերից: 8կմ երկարություն, 10մ բարձրություն և 5մ լայնություն ունեցող պարիսպը /դեռևս հինականում կանգուն/ մի կողմից հարում է հնագույն բերդի քառանկյունաձև զանգվածին, մյուս կողմից` Տիգրիս գետի տասնակամար կամրջին: Պարիսպն ունեցել է 72 բարձրաբերձ ու կիսաբոլոր աշտարակ /խորհրդանշել են Քրիստոսի 72 աշակերտներին/, որոնցից 12-ը եղել են առավել հաստ ու բարձր /խորհրդանշել են 12 առաքյալներին/:

  • Դիրաբեքիրի պարիսպները
  • Դիրաբեքիրի պարիսպները
  • Դիրաբեքիրի պարիսպները
Պատկերադարան
  • Դիարբեքիր
  • Դիարբեքիր
  • Դիարբեքիր
  • Դիարբեքիր
  • Դիարբեքիր
Մենք շնորհակալ կլինենք, եթե դուք կիսվեք այս հոդվածով:
Կիսվել Թվիթթերում Կիսվել Ֆեյսբուքում Կիսվել Վկոնտակտե
Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
Վերեւ