Մեկնում
Առաջիկա տուր

Անի

Անին այսօր գտնվում է Թուրքիայի Կարս նահանգում` Ախուրյան գետի աջ ափին, Անի գետակով, Իգաձորով, Ծաղկոցաձորով և Գայլաձորով սահմանափակվող 1500մ. բարձրության եռանկյունաձև հրվանդանի վրա: Անին իր անունը ստացել է Բարձր Հայքի Դարանաղի գավառի Անի բերդաքաղաքից, որը հեթանոս հայերի կրոնական կենտրոնն էր և հեթանոսական շրջանում հռչակավոր էր Արամազդ աստծո մեհյանով և թագավորների գերեզմաններով: Անի ամրոցը պատկանում էր Շիրակի և Արշարունիքի տեր Կամսարական  իշխանական տանը:
Ծաղկուն շրջանում քաղաքը ունեցել է 100.000 բնակիչ: 961թ. Բագրատունիները իրենց արքունիքը Կարսից փոխադրեցին Անի և այն հռչակեցին մայրաքաղաք: Կառուցվում է նաև կաթողիկոսարան և կաթողիկոսությունը տեղափոխվում է Անի: 963-964թ. Աշոտ III Ողորմած թագավորը ամրոցից հյուսիս` հրվանդանի նեղ մասում, կառուցեց Անիի պարիսպների առաջին գիծը` Աշոտաշեն պարիսպները: Մոնղոլական դաժան տիրապետությունը և ավերիչ երկրաշարժներն իրենց կնիքը թողեցին Անիի վրա: XIV դարում երբեմնի շքեղ մայրաքաղաքի փոխարեն մնացել էր մի անշուք բնակավայր:

Անիի Մայր Տաճար Սբ. Կաթողիկե

Մայր Տաճարը, որը Անիի խորհրդանիշն է, գտնվում է Աշոտաշեն և Սմբատաշեն պարիսպների միջև: Կառուցվել է  989-1001թթ., սկսվել է Սմբատ II թագավորի և Խաչիկ Ա.Արշարունի կաթողիկոսի օրոք, ավարտվել Գագիկ I-ի կնոջ` Կատրանիդե թագուհու հովանավորությամբ: Կառուցել է Տրդատ ճարտարապետը: Սմբատը Տրդատին հանձնեց իր եկեղեցու շինությունը, բայց հենց սկզբում էլ մահացավ: Գործի գլուխ կանգնեց նրա հաջորդի` Գագիկ Շահանշահի կինը` Կատրանիդե թագուհին: Տաճարը նվիրված է Սբ.Աստվածածնին, ավելի մեծ է, քան Էջմիածնի տաճարը: Կառուցված է դեղին, սև, կարմիր սրբատաշ տու‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎ֆից, զարդարված է կիսասյուներով, կամարներով, որմնախորշերով, ունի երեք դուռ (կաթողիկոսի, թագավորի և ժողովրդի համար), ունեցել է մարդու հասակի արծաթե խաչ, այստեղ ձեռնադրվել են հայոց թագավորները և հայրապետները:

  • ԱՆԻԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԸ  Սբ. Կաթողիկե
  • ԱՆԻԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԸ  Սբ. Կաթողիկե
  • ԱՆԻԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԸ  Սբ. Կաթողիկե
  • ԱՆԻԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԸ  Սբ. Կաթողիկե
Սբ. Փրկիչ եկեղեցի

 Այսօր կանգուն է նրա մեկ երկրորդը: Այն փլվել է հիմքից: Ընդհանուր հորինվածքը այնքան միասնական է եղել, որ անգամ մեջտեղից կիսվելուց հետո էլ գմբեթը լիովին չի քանդվել: Ս.Փրկիչը Անիի երջանիկ օրերում մեծ հռչակ ստացած Պահլավունի տոհմի իշխանական հուշարձան էր: Այն կառուցել է Ապլղարիբ Պահլավունի մարզպանը 1035 թ.:

  • Սբ. Փրկիչ եկեղեցի ընդհանուր տեսք
  • Սբ. Փրկիչ եկեղեցի
  • Սբ. Փրկիչ եկեղեցի
  • Սբ. Փրկիչ եկեղեցի
  • Սբ. Փրկիչ եկեղեցի
  • Սբ. Փրկիչ եկեղեցի
Հոնենցի Եկեղեցի Սբ. Գրիգոր Լուսավորիչ

Ձորի պռունկին փռված է մի փոքրիկ հրապարակ: Այստեղ կա զարմանալի գեղեցիկ եկեղեցի: Սա Սբ. Լուսավորիչն է՝ Տիգրան Հոնենցի եկեղեցին, դրսից էլ ներսից էլ այնքան զարդարված, որ թուրքերը անվանում են ՙնաղշլ քիլիսե՚` զարդարուն եկեղեցի: Մայր եկեղեցու փոքրիկ պատճենն է: Ներսից եկեղեցին լավ է պահպանվել: Այն ամբողջովին նկարազարդված է` պատերը, առաստաղը, անգամ գմբեթը: Պատկերված հայերեն արձանագրությունների շնորհիվ, ամենայն մանրամասնությամբ ներկայացված է կառուցման պատմությունը: Դրանցում ասվում է, որ Սբ. Լուսավորիչը կառուցել է այս կողմերի եկեղեցիների բարերար Տիգրան Հոնենցը:

  • ՀՈՆԵՆՑԻ ԵԿԵՂԵՑԻ ՍԲ Գրիգոր լուսավորիչ
  • ՀՈՆԵՆՑԻ ԵԿԵՂԵՑԻ ՍԲ Գրիգոր լուսավորիչ
  • ՀՈՆԵՆՑԻ ԵԿԵՂԵՑԻ ՍԲ Գրիգոր լուսավորիչ
  • ՀՈՆԵՆՑԻ ԵԿԵՂԵՑԻ ՍԲ Գրիգոր լուսավորիչ
Սբ. Գրիգոր Ապուղամրենց

Մայր տաճարից դեպի արևմուտք մեն-մենակ կանգնած է մի եկեղեցի, որն անկասկած Անիում յուրաքանչյուր շրջողի ուշադրությունը կգրավի: Ուշագրավ է եկեղեցին գլխավորապես այն պատճառով, որ կործանման այս աշխարհում պինդ է պահել իր ամբողջությունը: Սա Աբուղամրենց սբ. Գրիգոր եկեղեցին է: Անիի հնագույն շինություններից մեկն է սա: Մայր եկեղեցուց էլ հին է: Ապուղամրենցը չունի զարդանախշերի, հյուսվածքների, քանդակների ճոխություն, որով կարող էինք հիանալ օրինակ Հոնենցի եկեղեցում: Դրա փոխարեն կարելի տեսնել բարակ ու նուրբ քիվեր, կամարակապ դռներ ու պատուհաններ: Եկեղեցին մինչև գմբեթի ծայրը պահպանված է: Սա ծխական եկեղեցի չէր, այլ մի մատուռ` տոհմական գերեզմանատան մեջ, որը պատկանում էր Պահլավունիների իշխանական տոհմին: Բայց թե երբ է այն կառուցվել` արձանագրությունները լռում են:

  • Սբ. ԳՐԻԳՈՐ ԱՊՈՒՂԱՄՐԵՆՑ
  • Սբ. ԳՐԻԳՈՐ ԱՊՈՒՂԱՄՐԵՆՑ
  • Սբ. ԳՐԻԳՈՐ ԱՊՈՒՂԱՄՐԵՆՑ
  • Սբ. ԳՐԻԳՈՐ ԱՊՈՒՂԱՄՐԵՆՑ
Անիի կամուրջ

Կառուցվել է 10-11-րդ դդ., Ախուրյան գետի վրա: Մանուչեի մզկիթի և Մայր տաճարի միջև ընկած հատվածում հին ճանապարհը տանում էր դեպի կամուրջ, որն ամենամեծն էր եղածներից: Պահպանված մնացորդների հիման վրա Թ. Թորամանյանի առաջարկած վերակազմության նախագծի համաձայն կամուրջը եռաչքանի էր: Աջափնյա և ձախափնյա աչքերի ծածկը փայտաշեն էր, շարժական: Անհրաժեշտության դեպքում ձախափնյա աչքի երթևեկային մասը ետ էր քաշվում` կամուրջը դարձնելով անանցանելի: Այս ամենի շնորհիվ Անիի գլխավոր կամրջի կառուցվածքը հնարամիտ կերպով ծառայեցվում էր քաղաքի պաշտպանության շահերին:

  • Անիի կամուրջ
  • Անիի կամուրջ
  • Անիի կամուրջ
Անիի պարիսպներ

Անիի Պարիսպները խրոխտ տեսք ունեն, ճիշտ այնպես ինչպես իրենց կառուցողն էր` Սմբատ II Տիեզերակալ Բագրատունին: Նա ութ տարվա ընթացքում իր անվանը հարիր մի շինություն է կանգնեցրել այնքան չքնաղ, որքան և ամուր, որն հենց իր անունով կոչվել է Սմբատաշեն:
Քաղաքի պարիսպները երկու շարքով էին, ընդ որում առաջինները զգալի բարձր էին երկրորդից: Նրանց միջև կար 6-8 մ տարածություն (մեկ կրակոցի հեռավորություն), որը հնարավորություն էր տալիս քաղաքի պաշտպաններին, որոնք գտնվում էին բարձր պատերի վրա, համեմատաբար հեշտ պայքարել թշնամու դեմ, որոնք հաղթահարելով առաջին պարիսպը հայտնվում էին երկու պարիսպների միջև:

  • Անիի պարիսպներ
Ստորգետնյա Անի, Քարայրային Անի

Բացի հողի վրա փռված քաղաքից եղել է նաև ստորգետնյա և քարայրային Անի: Այդ երկուսը տարբեր են: Քարայրային Անին երևում է փռված է ամբողջ կիրճի տարածքում` Գալիձորից մինչև Ծաղկոցաձորի խորքերը: Իսկ ստորգետնյա Անին այսօր անհայտ է ու աներևույթ: Նրա գոյության մասին վկայում են միայն տարբեր ականատեսների վկայություններ:

  • Ստորգետնյա Անի, քարայրային  Անի
  • Ստորգետնյա Անի, քարայրային  Անի
Մենք շնորհակալ կլինենք, եթե դուք կիսվեք այս հոդվածով:
Կիսվել Թվիթթերում Կիսվել Ֆեյսբուքում Կիսվել Վկոնտակտե
Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
Վերեւ