Անին այսօր գտնվում է Թուրքիայի Կարս նահանգի, Ախուրյան գետի աջ ափին, Անի գետակով, Իգաձորով, Ծաղկոցաձորով և Գայլաձորով սահմանափակվող 1500մ. բարձրության եռանկյունաձև հրվանդանի վրա: Անին իր անունը ստացել է Բարձր Հայքի Դարսնաղի գավառի Անի բերդաքաղաքից, որը հեթանոս հայերի կրոնական կենտրոնն էր: Հեթանոսական շրջանում հռչակավոր էր Արամազդ աստծո մեհյանով և թագավորների գերեզմաններով: Անիի ամրոցը պատկանում էր Շիրակի և Արշակունի տեր Կամսարական իշխանական տանը: Ծաղկուն շրջանում քաղաքը ունեցել է 100.000 բնակիչ: 961թ-ին Բագրատունիները իրենց արքունիկը Կարսից Անի փոխադրեցին և այն հռչակվեց մայրաքաղաք: Կառուցվում է նաև կաթողիկոսարան և կաթողիկոսությունը տեղափոխվում է Անի: 964թ-ին Աշոտ Ողորմած թագավորը ամրոցից հյուսիս, հրվանդանի նեղ մասում կառուցեց հզոր պարիսպ` Աշոտաշեն պարիսպները: Անին սկսեց արագ մեծանալ: Անին գտնվում էր Դվին-Տրապիզոն առևտրական ճանապարհի վրա: 989-1020թթ-ին թագավորում էր Գագիկ Առաջին թագավորը: Սրանք խաղաղ տարիներ էին: Բնակչության թիվը հասել էր 200.000-ի: