Մեկնում
Առաջիկա տուր

Արդահան

Քաջաց քաղաք, քաջաց բերդ, Քաջատուն: Քաղաք է Մեծ Հայքի Գուգարք աշխարհի Արդահան գավառում, հետագայում` Կարսի մարզի Արդահանի օկրուգում, մի լայնատարած դաշտի մոտ, բարձրաբերձ լեռների ստորոտում, մոտ 1800 մ բարձրության վրա: Ունի լեռնային ցուրտ կլիմա, ձմեռը տևում է 7-8 ամիս: Հարավային մասում կաղնու անտառներ են:
Առևտրական հանգույց էր IX-XI դդ. արաբական խալի‎ֆայության երկրների և Մերձսևծովյան երկրամասերի միջև: XI դ. Արդահանի բերդը գրավվել է վրացիների կողմից, 1236թ.` թաթար-մոնղոլների կողմից, XVI դ. Սուլեյման I-ի ժամանակ անցնում է Թուրքիային: 1828 թ. ռուսական զորքերը ազատեցին բերդը թուրքերից: 1920 թ., երբ Արդահանը գրավվեց թուրքերի կողմից, հայ բնակչությունը գաղթեց Արևելյան Հայաստան և Վրաստան: Այժմ այն գավառական փոքրիկ քաղաք է:

Պատկերադարան
  • Արդահան
Մենք շնորհակալ կլինենք, եթե դուք կիսվեք այս հոդվածով:
Կիսվել Թվիթթերում Կիսվել Ֆեյսբուքում Կիսվել Վկոնտակտե
Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
Վերեւ