Մեկնում
Առաջիկա տուր

Բայազետ (Արարատ սար)

Բայազետը Մասիսից հարավ-արևմուտք, Ծաղկանց (Ալադաղ) լեռների մի ճյուղի Թոնդուրեք լեռան լանջերին, մոտ 1900մ. բարձրության վրա է գտնվում: Գեղատեսիլ է, ընկած է նեղ դաշտի խորքում, ժայռերի արանքում: Անտոնի դար կամ Արնաքար բարձրագագաթ լեռան թեք կողերի վրա բարձրանում էր հինավուրց բերդը, որի մասին գերմանացի ճանապարհորդ Վագները գրել է. ՙՀանդուգն ու հրաշակերտ մի շինվածք է, այնպիսի տեղերի վրա հաստատված, որ բազեներն ու անգղները հազիվ թե կհամարձակվեն բույն դնելու՚: Սա հին Դարոյնք բերդն է, որը մի ժամանակ Բագրատունի իշխանների ոստանն էր: Այն համարվում էր 12-13-րդ դարերի կառույց:
Մինչև 14րդ. դարը Բայազետը կոչվել է Դարոյնք: 15րդ. դարից վերանվանվել է Բայազետ, օսմանյան սուլթան Բայազիտ Առաջինի անունով:

1555թ-ին Բայազետը անցնում է Թուրքիայի տիրապետության տակ և դառնում համանուն գավառի կենտրոնը: 18րդ. դարում Դարոյնք բերդի տեղում կառուցվել է Բայազետի նոր բերդը: Ռուս-թուրքական առաջին պատերազմի ժամանակ 1805-12թթ. Բայազետում կային 1735 տուն հայեր և  310 տուն մահմեդական: Շատ է ավերվել 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ և  1840թ. հունիսի 20-ից մինչև սեպտեմբերի 28-ը տևած երկրաշարժերից: 1829թ-ին Բայազետը ուներ 7000 բնակիչ: Մեծ մասը հայեր էին: 1826-28թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո հայերն սկսում են զանգվածաբար այստեղից փոխադրվել Արևելյան Հայաստան:

Արարատ սար

Հայկական Պարի և ամբողջ բարձրավանդակի ամենաբարձր գագաթն է Մասիսը` բիբլիական Արարատը: Հայերը Արարատը անվանում են Մասիս, թուրքերը` Աղրի Դաղ (“Ծանր սար”), պարսիկները` Կուհի-Նուհ (Նոյի սար): Արարատ անունը ունի նաև ավանդական ստուգաբանություն և կապվում է Արայի անվան հետ:
Արարատը բաղկացած է հրաբխային երկու գագաթներից, հյուսիս-արևմտյան` Մեծ Մասիս, որը ունի 5165 մետր բարձրություն, և  հարավ-արևելյան` Փոքր Մասիս, 3925 մետր բարձրությամբ: Երկու գագաթների միջև ընկած տարածությունը ուղիղ գծով 10 կմ. է: 4400 մ. բարձրությունից վեր Մասիսի գագաթը ծածկված է հավերժական ձյունով:
Մասիսի գագաթն իր ամբողջությամբ բոլորակ է, 400-500 մ շրջածով, սակայն այդ ամբողջականությունը մի ձորակով բաժանվում է երկու համարյա հավասար մասերի: Այդ բաժանող մասը կամ ձորը ունի մոտ 200 մ. լայնություն, իսկ խորությունը 25 մ է:

  • Արարատ սար
Պատկերադարան
  • Բայազետ, Արեւմտյան Հայաստան
  • Բայազետ բերդ
  • Իսակ Փաշայի պալատը
  • Իսակ Փաշայի պալատի մուտքը
Մենք շնորհակալ կլինենք, եթե դուք կիսվեք այս հոդվածով:
Կիսվել Թվիթթերում Կիսվել Ֆեյսբուքում Կիսվել Վկոնտակտե
Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
Վերեւ