Մեկնում
Առաջիկա տուր

Բիթլիս

Բաղեշ, Բեդլիս, Բեթլիս: Բերդաքաղաք է Արևմտյան Հայաստանում, Վանա լճի հարավային կողմում, լճափից 18-20 կմ. հեռավորությամբ, ծովի մակարդակից մոտ 1500-1600մ. բարձրության վրա: Աղձնիք աշխարհի Սալնոձոր գավառի կենտրոնն էր: Որպես Բաղեշ բերդ առաջին անգամ հիշատակվել է 7-րդ դարում: Ոմանք Բաղեշը նույնացնում են Բուզանդի կողմից Աղձնիքում հիշատակված Բառեջ ավանի հետ: Հետագայում բերդի շրջապատում կառուցվում է համանուն քաղաք, իսկ բերդը դառնում է քաղաքի միջնաբերդը: Արաբների, ապա սելջուկ թուրքերի տիրապետության ժամանակներից սկսած կոչվել է Բիթլիս:
Ծագումը ավանդությամբ կապում են Ալեքսանդր Մակեդոնացու Լիս զորավարի անվան հետ` բադ կամ բեդ Լիս, որ նշանակում է չար Լիս: Բիթլիսը կառուցված է Գարգառ լեռան մոտ բարձրաբերձ լեռների մեջ: Քաղաքի միջով հոսում է համանուն գետը:
Մինչև ուշ միջնադար զուտ հայաբնակ էր` մի քանի տասնյակ հազար բնակիչներով: XX դարի սկզբին ուներ 30.000 բնակիչ, որից մոտ 10.000-ը հայեր էին:

Պատկերադարան
  • Հայկական եկեղեցի Բիթլիսում
  • Արձանագրություն Բիթլիսի եկեղեցու պատին
  • Արձանագրություն Բիթլիսի եկեղեցու պատին
  • Հայկական թաղամաս Բիթլիսում
  • Հայկական վարժարան Բիթլիսում
  • Հայկական եկեղեցու ավերակներ
Մենք շնորհակալ կլինենք, եթե դուք կիսվեք այս հոդվածով:
Կիսվել Թվիթթերում Կիսվել Ֆեյսբուքում Կիսվել Վկոնտակտե
Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
Վերեւ