«Եթե դրախտում կան անտառներ, լեռներ և հանքային ջրեր, դրախտը նման կլինի Դիլիջանին», - Յու. Կիրիլովա:
Դիլիջան առողջարանային քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան մասում Աղստև գետի հովտում, ծովի մակերևույթից 1100-1510 մետր բարձրության վրա, շրջապատված Փոքր Կովկասի լեռնազանգվածներով։ Իր բնակլիմայական պայմաններով Դիլիջանը եզակի բնակավայրերից է: Քաղաքի չքնաղ բնապատկերը լրացուցիչ դրական ներգործություն է ունենում հիվանդների եւ հանգստացողների վրա: Քաղաքի հյուսիսային մասում 1400 մ. բարձրության վրա է գտնվում Պարզ լիճը։