Գանձասար վանական համալիր է Արցախում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում։ Գանձասարի Սուրբ Յովհաննու Մկրտիչ մայր տաճարը կառուցվել է 1216 – 1238 Հասան-Ջալալ իշխանի կողմից: Գանձասարը 1400 – 1816 թթ.Աղվանից կաթողիկոսների նստավայրն էր։ Դարեր շարունակ այն եղել է Հայաստանի արևելյան գավառների կարևորագույն կրոնական կենտրոնը։ Սուրբ Հովհաննես Մկրտչի պատերին պահպանվել են աստվածաշնչային կերպարների, ինչպես նաև իշխանական տան անդամների խորաքանդակներ: Ընդհանուր առմամբ վանական համալիրում պահպանվել է շուրջ 200 հին հայերեն արձանագրություններ։ Եկեղեցու գավիթը Խաչենի իշխանների տոհմական դամբարան է։