Մեկնում
Առաջիկա տուր

Գառնի

Երևանից 28 կիլոմետր հարավ-արևելք գտնվում է Գառնի բնակավայրը, որը մտնում է Կոտայքի մարզի մեջ։ Գառնին գտնվում է Ազատ գետի ափին, որի անդնդախոր ձորի վրա էլ ձգվում են Գառնիի բերդի ավերակները։ Գառնին ժամանակին եղել է անառիկ բերդ և հայոց արքաների համար ամառանոցային վայր է։ Այս բարձրադիր մասում է գտնվում նաև Գառնիի հեթանոսական տաճարը, որը կառուցվել է Ք.հ. I դարի 70-ական թվականներին Հայոց Տրդատ I թագավորի կողմից և նվիրված է եղել Միհր աստծուն: Տաճարն ուներ երկթեք տանիք, ճակատային մասում եռանկյունի էր և շրջապատված էր 24 սյուներով, որոնք խորհրդանշում էին օրվա ժամերը:
Գառնի տեղանվան ստուգաբանությունը կապվում է Հայկազյան Գեղամ նահապետի թոռան՝ Գառնիկի անվան հետ։ Գեղամ նահապետը գաղթել է հարավից՝ Արմավիրից և գնացել է հյուսիս։ Ճանապարհին կանգ է առել ներկա Գառնիի տեղում, որը իր գեղատեսիլ բնությամբ գրավել է նահապետին։ Հրապուրված այդ բնությամբ՝ Գեղամը մի դաստակերտ է հիմնում, որը նրա անունով սկզբում կոչվում է Գեղամի։ Բայց Գեղամը այդ ավանը թողնում է իր թոռիև՝ Գառնիկին։ Իսկ ինքը շարունակում է ճամփան դեպի Սևանի ավազան։ Այստեղից էլ ավանդական հենքով ստեղծված ժողովրդական ստուգաբանությունը, այն մասին, թե ինչպես դաստակերտը Գառնիկի անունով կոչվել է Գառնի:

Պատկերադարան
  • Գառնի
  • Գառնի
  • Գառնու կիրճ
  • Հավուց թառ
Մենք շնորհակալ կլինենք, եթե դուք կիսվեք այս հոդվածով:
Կիսվել Թվիթթերում Կիսվել Ֆեյսբուքում Կիսվել Վկոնտակտե
Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
Վերեւ