Գեղարդի վանքը միակուռ քարից կերտված, երկհարկանի քարակերտ տաճարներից ու կից եկեղեցուց կազմված կոթող է, որը գտնվում է Երևանից հարավ-արևելք, նրանից երեսունհինգ կմ հեռավորությաև վրա, տեղադրված է Ազատ գետի վերին հոսանքում՝ նրա աջ ափին, պատմական Գեղարդաձորում։ Շինությունը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը։ Հիմնադրման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ։ Հայ մատենագրության մեջ պահպանված ավանդության համաձայն այն հիմնադրվել է Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակվելու սկզբնական շրջանում: