Հռոմ-քար, Կլայն հռոմեական, Ռում-Կալե, բերդաքաղաք Եփրատեսիա նահանգում, Եփրատ գետի աջ ափին, Փարզման (այժմ` Մերզումեն) վտակի միախառնման տեղում, սեպաձև հրվանդանի վրա:
1151 թ. Ջոսլինի այրին` Բեատրիս դքսուհին, Հռոմկլան վաճառել է Հայոց կաթողիկոս Գրիգոր Երրորդ Պահլավունուն: Վերջինս վերակառուցել է Հռոմկլայի ամրությունները, հիմնել երկու հոյաշեն եկեղեցի (Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Աստվածածին) և Հայոց կաթողիկոսական աթոռը Ծովք դղյակից տեղափոխել այստեղ: Մինչև XIII դ. սկիզբը Հռոմկլան եղել է Հայոց կաթողիկոսի կալվածքը:
Լևոն Բ-ի (1270-1289) և Հեթում Բ-ի (1289-1306) օրոք եգիպտական մամլուքների հարձակումներին ենթարկված ու ասպատակված Հռոմկլան այլևս անվտանգ չէր, ուստի 1292 թ. կաթողիկոսանիստնը տեղափոխվեց Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք Սիս: