Մեկնում
Առաջիկա տուր

Ջուղա (Ջուլֆա)

Պատմական Երնջակ գավառի Ջուղա քաղաքը հին Հայաստանի նշանավոր բնակատեղերից է և գոյատևել է մինչև 1848 թ.։ Հին աշխարհի նշանավոր առևտրական ու ռազմական տարանցիկ ճանապարհներից մեկի կարևոր հանգուցակետում հիմնված քաղաքով անցնում էին Հեռավոր արևելքից դեպի Միջերկրականի ափերը ձգվող երթուղիները, այնուհետև հիշատակվում է VII դարում՝ Հայաստան ներխուժած արաբական արշավանքների դեպքերի արձանագրման առթիվ։
962 թ. Խրամ քաղաքի ավերումից հետո Ջուղա են տեղափոխել ս. Կարապետի մասունքները։ Ջուղան իր նշանավոր Ամենափրկիչ վանքով հիշվում է նաև Խաչիկ կաթողիկոսի՝ 976 թ. Աշոտ թագավորի կողմից Դարաշամբի ս. Ստեփանոս Նախավկայի վանքին կալվածքներ ընծայելու փաստը հաստատող վավերագրում: Այն հիշատակվում է նաև Սարգիս կաթողիկոսի՝ Սյունաց վիճակին ուղղած 1010 թ. շրջաբերական նամակում և այլ աղբյուրներում։ Ջուղան այնուհետև բազմիցս հիշատակվում է XIII-XVIII դարերի մի շարք պատմիչների աշխատություններում, ուղեգրություններում և զանազան այլ ձեռագրերում:
XVII դ. սկզբի թուրք-պարսկական պատերազմի տարիներին պարսից շահ Աբաս I-ը, անցնելով հարձակման, 1603 թ. Թուրքիայից գրավում է Նախիջևանի գավառը, իսկ հետո նաև Երևանը։ Ջուղայի համար հատուկ ծրագիր մշակած շահը երեք օր իջևանում է Զուղայում և վայելում մեծահարուստ խոջաների առատաձեռն հյուրասիրությունը։
Երևանի գրավումից հետո թուրքական բանակը 1604 թ. վերջերին, ժամանակավոր դադարից հետո, ձեռնամուխ եղավ նոր հակահարձակման։ Շահ Աբասը, զգալով հակառակորդի գերակշռող ուժի առկայությունը, որոշում է նահանջել դեպի իր երկիրը։ Սակայն այս նահանջը նման չէր ռազմական բանակների նահանջին։ Նահանջի ճանապարհին առանձնահատուկ ուշադրությամբ է կատարվում Ջուղայի բռնագաղթը, որին շահը դեռևս իր թագավորության սկզբից մեծ տեղ էր տալիս և ամեն կերպ ձգտում Ջուղայի իշխաններին ու առևտրականներին իր կողմը գրավել, նրա առևտրական կապիտալը պարսից թագավորության սեփականությունը դարձնել։ Հանկարծակիի եկած և շրջապատման օղակի մեջ առնված տագնապահար ջուղայեցիները ճարահատյալ թողնում են իրենց հայրենի քաղաքը և հաստատվում Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանից ոչ հեռու` հիմնադրելով Նոր Ջուղան։

Մենք շնորհակալ կլինենք, եթե դուք կիսվեք այս հոդվածով:
Կիսվել Թվիթթերում Կիսվել Ֆեյսբուքում Կիսվել Վկոնտակտե
Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
Վերեւ