Կեսարիա Մաժաք, Կայսերի, Գայսերի, Ղայսերի քաղաք Կապադովկիայում` համանուն վիլայեթում, Ալիս գետի Կարասու վտակի ձախ ափին, Արգեոս լեռան հյուսիսային լանջին:
Կեսարիան հնագույն բնակավայր է պատմական Կապադովկիայում: Մովսես Խորենացու վկայությամբ` Հայոց ավանդական թագավոր Արամը Կապադովկիայում կուսակալ է նշանակել Մշակին: Վերջինս այստեղª հետագա Կեսարիայի տեղում, կառուցել է դաստակերտ, պատել պարիսպներով և այն անվանել իր անունով, որը, հետագայում աղավաղվելով, դարձել է Մաժաք:
Մ.թ.ա. VI դ. սկզբին Կեսարիան նվաճել է Մարաստանը, իսկ նույն դարի երկրորդ կեսիցª Աքեմենյանները, մ.թ.ա. IV դ. վերջից ենթարկվել է Սելևկյաններին:
Մ.թ. XVII դարից Կապադովկիան դարձել է հռոմեական պրովինցիա, իսկ Մաժաք մայրաքաղաքը, ի պատիվ հռոմեական Գայոս Հուլիոս կեսար Օկտավիանոս կայսեր, վերանվանվել է Կեսարիա: 1022 թ. Բյուզանդիայի Վասիլ Երկրորդ կայսրը Կեսարիան շնորհել է Սեբաստիայի իշխան Դավիթ Արծրունուն, իսկ 1045-ից հետոª վերջինիս փեսայացած Գագիկ Երկրորդ Բագրատունուն: 1045թ. Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք Անիի անկումից հետո Գագիկ երկրորդը հիմնավորվեց այստեղ եւ հիմնադրեց սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին« որը կանգուն է մինչեւ օրս: Թուրքերի գրավումից հետո այն վերանվանվեց Կայսերի: