Մեկնում
Առաջիկա տուր

Կոռիկոս

Կոռիկոսը նավահանգստային բերդաքաղաք  էր Կիլիկյան Հայաստանում, Միջերկրական ծովի ափին, Սելևկիայից 45կմ հյուսիս- արևելք: Հիմնադրվել է Սելևկյանների տիրապետության ժամանակ: Թորոս երկրորդ իշխանի գահակալման տարիներին (1145-59) Կոռիկոսը միացավ Կիլիկյան Հայաստանին: 1206-ին Լևոն I թագավորը հիմնավորապես ավարտեց Կոռիկոսի վերակառուցումները: 1210-ից Կոռիկոսի կառավարիչն էր արքունի մեծ մարաջախտ Վահրամը: Լևոն I-ի մահից հետո Վահրամը փորձեց տիրել Հայոց գահին, սակայն պետության խնամակալ Կոստանդին գունդստաբլը մահապատժի ենթարկեց նրան և Կոռիկոսը հանձնեց իր եղբայր Օշինին: Վերջինս մինչև իր մահը զբաղվեց Կոռիկոսի շինարարական աշխատանքներով, որդուն` Գրիգոր պայլին ժառանգելով ճոխացած ու շենացած բերդաքաղաք: Ծովային բերդի ամրությունները տակավին կանգուն են: Կոռիկոսում պահպանվել են բնակելի ու հասարակական շենքերի, թաղածածկ մատուռների, գմբեթավոր տաճարների մնացորդներ: Կոռիկոսի ավերակներն այժմ թուրքերն անվանում են Քորկոս:

Պատկերադարան Կոռիկոս
  • Կոռիկոս
  • Կոռիկոս
  • Կոռիկոս
  • Կոռիկոս
  • Կոռիկոս
  • Կոռիկոս
Մենք շնորհակալ կլինենք, եթե դուք կիսվեք այս հոդվածով:
Կիսվել Թվիթթերում Կիսվել Ֆեյսբուքում Կիսվել Վկոնտակտե
Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
Վերեւ