Բարձրունք Տավրոսի լեռնաշղթայում, հնագույն Կոմագենե երկրում: XIXդ. Նեմրութ լեռան վրա հայտնաբերված է Կոմմագեննի Անտիոքոս Առաջին Երվանդունի թագավորի (մ.թ.ա. 69-34) կառուցած դամբարանաբլուր սրբավայրը, որի արևելյան և արևմտյան կողմերի արհեստական հարթակներին դրված են, արձաններ բարձրաքանդակներով ու արձանագրություններով այլ կոթողներ: Դեպի հարթակները տանում է սալահատակ ճանապարհ` տոնական շքերթների համար:
Արձանները, որոնց բարձրությունը հասնում է մինչև 8մ, կառուցված են կրաքարե խոշոր վեմերից և պատկանում են Կոմմագենե երկրի աստվածներին ու Անթիոքոս Ա-ին ` գահավորակներին բազմած: Մեջտեղում Զևս-Արամազդի արձանն է, որի մի կողմից դրված են Ապոլլոն – Միհր-Հելիոս- Հերմեսի և Արտագնես- Հերակլեսի, մյուս կողմից` Կոմմագենե երկրի դիցուհու և Անտիոքոս Առաջինի արձանները: Թագավորը պատկերված է հայկական Տիգրանյան թագով: Հարթակների երկու կողմերի պատվանդաններին բարձրացող ուղղանկյուն խոշոր սալերի վրա քանդակված են թագավորի նախնիների պատկերները` հունական արձանագրություններով, ինչպես նաև Զևս- Արամազդի, Միհր- Արեգիու Արտագնես-Հերակլեսի հետ:
Անթիոգոս Ա-ն դրոշմել է հունական մի արձանագրություն , որտեղ հիմնավորում է դամբարան սրբավայրի անհրաժեշտությունը ազդարարում իր ու նախնիների պաշտամունքի ստեղծումը և դրա հետ կապված մի շարք միջոցառումներ: Արձանագրությունները վկայում են որԿոմմագենեի թագավորական տունը սերում Երվանդունիներից և մ.թ.ա. IV-IIIդդ. Կոմմագենեն Հայաստանի մաս է կազմել: