Մեկնում
Առաջիկա տուր

Մակու

Մակուն հնում կոչվել է Շավարշան կամ Շավարշական: Ենթադրվում է, որ Մակուն մանքու բառի աղավաղված ձևն է, իսկ վերջինս պարսկերեն նշանակում է երկու ժայռի արանք։ Կոչվել է նաև Մանքու կամ Կապան-կալեսի։ Տարբեր ժամանակներում եղել է տարբեր կարգի բնակավայր` գյուղ, բերդավան, բերդաքաղաք, գյուղաքաղաք։
Գտնվում է Փոքր Մասիս լեռնագագաթի հարավային ստորոտում, երկու լեռնաշղթայի արանքում, զառիթափ լեռնալանջի վրա։ Բարձրությունը ծովի մակարդակից 1298 մ է։ Մակուն շատ է տուժել 1840թ. Մեծ ու Փոքր Մասիսների շրջանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից, որը, սկսվելով հունիսի վերջերին, ընդհատումներով կրկնվել է մինչև սեպտեմբերի վերջերը։
Մակուն միշտ վարչական կենտրոն է եղել։ Հնում այն Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Արտազ գավառի կենտրոնն էր, իսկ XVI դարից համանուն խանության կենտրոնը
Քաղաքի շատ թե քիչ նշանակալի կառույցներից էր հայկական միակ եկեղեցին, որին կից գործում էր մի փոքրիկ վարժարան։ Մակուն միջին դարերում հայ գրչության նշանակալի կենտրոններից էր։ Մեզ են հասել այստեղ գրված մի քանի ձեռագրեր։ Մշակութային առումով քաղաքի վրա իր բարերար ազդեցությունն ուներ նրանից ոչ հեռու (հարավարևելյան կողմում) գտնվող հռչակավոր ս. Թադեոս Առաքյալի վանքը, որը կանգուն է ցայսօր։

Մենք շնորհակալ կլինենք, եթե դուք կիսվեք այս հոդվածով:
Կիսվել Թվիթթերում Կիսվել Ֆեյսբուքում Կիսվել Վկոնտակտե
Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
Վերեւ