Մեկնում
Առաջիկա տուր

Մալաթիա

Մելիտինե` քաղաք փոքր Հայքում, Խարբերդից հարավ-արևմուտք, Եփրատի աջ կողմում, գետափից մոտ 15 կմ հեռու, երեք կողմերից լեռներվ պատած հարթավայրում: Այն գտնվում էր պարսկական հնագույն Արքայական ճանապարհի վրա: Մալաթիան Փոքր Հայքի երկրամասերից մեկի կենտրոնն էր, որպիսին մնաց մինչև Բյուզանդիայի Թեոդոսիոս կայսեր ժամանակները (IV դարի վերջ), երբ Փոքր Հայքը մասնատվեց երկու պրովինցիայի` Առաջին Հայքի` Սեբաստիա կենտրոնով, և Երկրորդ Հայքի, որի կենտրոնը դարձավ Մալաթիան:
1895թ. հայկական կոտորածների ժամանակ Մալաթիայի հայ բնակիչները թուրքական զորքին համառ դիմադրություն են ցույց տվել, որի ժամանակ տվել են մոտավորապես 7400 զոհ, մեծ մասամբ` կանայք, երեխաներ և ծերունիներ: 1915 թ. Մալաթիան ուներ 40  հազար բնակիչ, որից 20  հազարը` հայ:
Քաղաքում Եկեղեցիների թիվը հասնում էր հինգի, որոնցից 3-ը` հայկական: Քաղաքից դուրս` այգիների մեջ, գտնվում էր Մալաթիայի եպիսկոպոսանիստ Ս. Լուսավորիչ վանքը: Մինչև 1915 թ. քաղաքում գործում էին երեք հայկական ուսումնարաններ:


Պատկերադարան Մալաթիա
Մենք շնորհակալ կլինենք, եթե դուք կիսվեք այս հոդվածով:
Կիսվել Թվիթթերում Կիսվել Ֆեյսբուքում Կիսվել Վկոնտակտե
Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
Վերեւ