Մեկնում
Առաջիկա տուր

Մարաշ

Մարաշ անունը հայտնի է հին ժամանակներից։ Պտղոմեոսը այն հիշում է Marash ձևով։ Քաղաքի Գերմանիկ(ե) անունը տրված է հռոմեական զորավար Գերմանիկոսի (Տիբերիոս կայսեր եղբորորդին) անունով, որը Ք.ա. 18 թ գալիս է Կոմագենե՝ այս երկրի գործերը կարգավորելու։
Բյուզանդական տիրապետության ժամանակաշրջանում քաղաքի հայերր մեծ թիվ էին կազմում, ուստի քաղաքը հանձնվում է հայ իշխանների տիրապետությանը։ Այդ իշխաններից էր Փիլարտոս Վարաժնունին, որը 1071 թ. հիմնում է բավականին ուժեղ մի իշխանություն Մարաշ կենտրոնով, որը գոյատևում է մինչև 1090 թ.: Սելջուկների տիրապետության անկումից հետո Մարաշը միացվում է Կիլիկիայի հայկական թագավորությանը։ Լևոն Բ այն գրավում է 1189 թ, Հեթում Ա՝ 1266 թ։
16-րդ դ Մարաշի անցել է օսմանյան տիրապետության տակ։ Մարաշի հայկական լուսավորչական, կաթոլիկական և բողոքական համայնքներն ունեին 12 եկեղեցի (Ս. Գևորգ, Ս. Աստվածածին, Ս. Կարապետ, Ս. Սարգիս, Ս.Ստեփանոս, Ս. Քառասուն մանկունք են), որոնցից 6-ին կից կային նախակրթարան դպրոցներ։ Կոտորածի նախօրեին Մարաշում գործող նշանավոր վարժարանները Ազգային կեդրոնականը և Հ.Մալճյանինն էին։ Ուներ ճեմարան, բարեսիրական հաստատություններ, հիվանդանոցներ։ Այստեղ լույս է տեսել «Ճշմարտություն» (1919) պարբերականը։ Եղեռնից առաջ Մարաշում բնակվում էին մոտ քսան հազար հայեր։

Պատկերադարան
  • Մարաշի համայնապատկերը
  • Մարաշ, Կիլիկիա
Մենք շնորհակալ կլինենք, եթե դուք կիսվեք այս հոդվածով:
Կիսվել Թվիթթերում Կիսվել Ֆեյսբուքում Կիսվել Վկոնտակտե
Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
Վերեւ