Կան քաղաքներ, որոնք կոչվում են արևի քաղաքներ: Մարդինը դրանցից մեկն է :
Մարտին, Մերտին, քաղաք Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթում: Մարդինը հին բերդաքաղաք է և այժմ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ: Ամրոցը, որը կառուցվել է Համդանիսի կողմից 975-976 թթ., ծովի մակերևույթից բարձր է 1200 մ: Զուգադիպություն չէ, որ այն սկզբում կոչվել է Ալ-Բազ, թարգմանաբար` Բազեների ամրոց: Ժամանակի ընթացքում այն վերանվանվեց Կալ-Ատ Գարապ (Ագռավների ամրոց) և այժմ հայտնի է այս անվանումով:
Մարդինում մարդկային առաջին բնակեցումը տեղի ունեցել դեռևս Ք.ա. 6500-6000 թթ.: 1914-ին ուներ 25 հզ. խառը բնակիչ, որոնցից 1500 հայեր, մնացածը թուրքեր, ասորիներ, քրդեր, արաբներ և այլն: VI-IV դարերում Մարդինն իր շրջակա տարածքով ղեկավարվում էր պարսիկների կողմից: 1104թ. Արկուդիկները հռչակեցին իրենց իշխանությունը: Մինչև 1517թ. քաղաքը գտնվում էր Սեֆյան առաջնորդ Շահ Իսմաիլի իշխանության տակ, որից հետո թուրքերը նվաճեցին քաղաքը` վերջ դնելով քաղաքի պատմության տատանողական վիճակին: Մերդին բառը, որը Սիրիական լեգենդներում նշանակել է ամրոցներ, քաղաքի անվանման արմատն է: Երբ Բյուզանդացի մի հրամանատար սպանեց Դին անունով մի քահանայի, քաղաքը սկսեց կոչվել /Մատեդին/,որը նշանակում է`Դինը սպանված է:
Ամրոցը, որը կառուցվել է Համդանիսի կողմից 975-976 թվականների, ծովի մակերևույթից բարձր է 1200մետր: Մարդինում հայերն ունեին երկու եկեղեցի ու դպրոց: Սբ. Գևորգը, որ տեղի բնակիչների կողմից հայտնի է նաև որպես Կարմիր եկեղեցի, կառուցվել է հայ Գրեգորյանների կողմից: