Մցխեթան Վրաստանի հնագույն մայրաքաղաքն է: Գտնվում է Կուր և Արագվի գետերի միախառնման վայրում: Այստեղ են գտնվում Վրաստանի հնագույն սրբավայրերից Ջվարիի եկեղեցին և Սվետիցխովելիի մայր տաճարը:
Սվետիցխովելի /վրաց.` սվետի-սյուն, ցխովելի-կենսատու/:
Սվետիցխովելիի մայր տաճարը տեղակայված է Վրաստանի պատմական քաղաք Մցխեթայում` Թբիլիսի մայրաքաղաքից 21 կմ հեռավորության վրա: Որպես Քրիստոսի պատանքի թաղման անկյուն հայտնի Սվետիցխովելին երկար ժամանակ եղել է հիմնական վրացական եկեղեցի և մնացել է Վրաստանի փառաբանության վայրերից մեկը մինչև օրս: Այս եկեղեցին հիմա գործում է իբրև համայն վրաց կաթողիկոս-պատրիարքի նստավայր:
Գործող տաճարը կառուցել է վրաց ճարտարապետ Արսուկիձեն` XI դարում: Համաձայն ավանդույթի` եկեղեցին կառուցելուց հետո հրամայվել է կտրել նրա ձեռքը, որպեսզի նա այլևս չկարողանա նման հոյակերտ տաճար կառուցել:
Հին եկեղեցին կառուցվել է 4-րդ հարյուրամյակում` Քարթլիի Միրիան թագավորի օրոք: Համաձայն վրացական տարեգրության, Մցխեթայից վրացական արմատներով հրեա Էլիոզը մեր թվարկության 1-ին դարում եղել է Երուսաղեմում, երբ Հիսուսին տանջամահ էին անում: Իլարիոսը Գողգոթայում հռոմեացի զինվորից գնել է Հիսուսի հագուստը և բերել այն Վրաստան: Վերադառնալով իր հարազատ քաղաքը` նա հանդիպել է իր քրոջը` Սիդոնիային, ով, կպչելով այդ հագուստին, հույզերից մահացել է` ցնցված լինելով սուրբ մասունքից: Հագուստը չեն կարողացել պոկել նրանից, և դրա համար նա թաղվել է այդ հագուստով: Տեղն, ուր Քրիստոսի հագուստով թաղված էր Սիդոնիան` պահպանված է տաճարում: Հետագայում նրա գերեզմանից աճել է մայրիի վիթխարի ծառ: Սուրբ Նինոն ծառից պատրաստել է տվել 7 սյուներ ու այդ սյուներով կառուցել է տվել եկեղեցի: Յոթերորդ սյունն ունեցել է միանգամայն կախարդական ունակություններ և ընձյուղվելիս է եղել դեպի վեր: Հատակին է իջել միայն այն ժամանակ երբ Ս.Նինոն խնդրել է ամբողջ գիշեր: Հետագայում ասվում էր, որ այդ կախարդական յոթերորդ սյունից հոսելիս է եղել մարդկանց բոլոր հիվանդությունները բուժող հեղուկ:
Տաճարը պարսպապատվել է 1787 թ.` Հերակլ II-ի օրոք: