Մեկնում
Առաջիկա տուր

Մուշ

Մուշը գտնվում է Մեղրագետի ձախակողմյան վտակ Մուշ գետի ափերին: Հարավում բարձրանում են Հայկական Տավրոսի Սասունի լեռները` Տիրնկատար և Կորդուխ Լեռ գագաթներով: XX դ. սկզբին  ուներ շուրջ 25000 բնակիչ, որից 9000 հայեր: Այստեղ գործել են Սբ. Ավետարանաց, Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Սբ. Կիրակոս, Սբ. Հարություն, Սբ. Սարգիս, Սբ. Մարինե, Սբ. Ստեփանոս, Սբ. Փրկիչ եկեղեցիները և երկու մզկիթ: Այս եկեղեցիներից ամենաշքեղն ու գեղեցիկը Սբ. Մաիրնեն էր, իսկ ամենահինը Սբ. Փրկիչը, որը հիշատակվում էր 851-52թթ:
Քաղաքի արևելյան կողմում բարձրունքի վրա գտնվում էր Մուշի բերդը: Սա հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից է: Այստեղ կան կիկլոպյան ամրոցի հետքեր Մենուա թագավորի /810-786 Ք.ա./ սեպագիր արձանագրություն և այլն: Նրա հիմնադրումը ավանդապաշտորեն վերագրվում է Վահան Մամիկոնյանին: Քաղաքի արևմտյան մասում են գտնվում նաև Մուշեղաբերդը, Հողաբերձիկ և Աստղաբերդ բերդերի ավերակները:
851-52թթ. Մուշը եղել է արաբների դեմ ուղղված ժողովրդաազատագրական պայքարի կենտրոնը: 852թ-ին Մուշի Սբ. Փրկիչ եկեղեցում Խութեցի Հովնանի ու նրա մարտիկների ձեռքով սպանվեց Յուսու‎‎ֆը:

ՄՇՈ ԱՌԱՔԵԼՈՑ ՎԱՆՔ

Առաքելոց Վանքը գտնվում է Մուշ քաղաքից մոտ 10 կմ հարավ-արևելք, Տավրոսի շղթայի երկու կատարների միջև ընկած Տիրնկատար կոչվող լեռան լանջին, մի գեղատեսիլ վայրում: Մուշի մյուս վանքերի նման Առաքելոց վանքը ևս հայտնի է եղել մի քանի անունով: Ընդհանրապես կոչվել է Առաքելոց վանք, սակայն համանուն մյուս վանքերից տարբերելու համար անվանվել է Մուշի Առաքյալ կամ Երկոտասան Վանք, այսինքն տասներկու առաքելոց վանք:
Ըստ ավանդության, երբ 312 թվականին Գրիգոր Լուսավորիչը հիմնել է վանքը, այդտեղ է տեղավորել տասներկու առաքյալներից մի քանիսի մասունքները եւ ի հիշատակ առաքյալների, կոչվել է Տասներկու առաքելոց վանք: Կոչվել է նաև Ղազարու, երբեմն էլ Եղիազարու վանք, ըստ ավանդության վանքի առաջին վանահայրը եղել է Եղիազար անունով մի հոգևորական: Հետագայում Եղիազար անունը ժողովրդի կողմից ձևափոխվել է և դարձել Ղազար, իսկ վանքը` Ղազարու վանք: Քանի որ վանքը գտնվում է Տիրնկատար սարի ստորոտին, ստացել է նաև Արեգնածագ Տիրնկատար վանք անունը:
Վանքի աջ կողմում գտնվող անդնդախոր ձորի պատճառով կոչվել է նաև Դլաձորի վանք: Իսկ Առաքելոց վանքի մոտակայքում գտնվող Սբ. Թադեի մատուռի պատճառով ստացել է նաև Սբ. Թադեի վանք անունը:
Վանքի շինարարությունը ամբողջությամբ ավարտվել է Սասունցի Թոռնիկյանի իշխանության օրոք:

  • Մշո Առաքելոց Վանքը հնում
  • Մշո Առաքելոց Վանք
ՍՈՒԼՈՒԽԻ ԿԱՄՈՒՐՋ

Կամուրջ է Արածանիի վրա, Մուշ-Խնուս ճանապարհին, Սուլուխ գյուղի մոտ: Կառուցվել է XIV դարում, Լենկթեմուրի հրամանով` ավերված Աշտիշատ ավանի քարերով: Ունի 14 կամար, գործում է մինչև այժմ: Այստեղ է զոհվել Գևորգ Չաուշը 1907 թ. մայիսի 27-ին:

  • Սուլուխի կամուրջ
Մենք շնորհակալ կլինենք, եթե դուք կիսվեք այս հոդվածով:
Կիսվել Թվիթթերում Կիսվել Ֆեյսբուքում Կիսվել Վկոնտակտե
Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
Վերեւ