Մեկնում
Առաջիկա տուր

Սարիղամիշ

Քաղաք է Կարսի մարզում, Մեծրաց լեռների հարավային ստորոտին, Կարուց գետի վերին հոսանքի` Եղեգնուտի աջ ափին: Հնում հավանաբար կոչվել է Եղեգնուտ շրջակա առատ եղեգնուտների պատճառով, որից էլ հետագայում առաջացել է թուրքերեն Սարիղամիշ անվանումը: Սարիղամիշը բաղկացած էր վերին և ստորին թաղերից, որոնք անցյալում եղել են երկու կից գյուղեր: Ենթադրվում է, որ դրանք համապատասխանում են վերին թաղում պահպանված Արգիշտի առաջին թագավորի սեպաձև արձանագրության մեջ հիշատակվող Ախուրյանի և Աշտուխինի բնակավայրերին:
1877թ-ի հունիսին Սարիղամիշը թուրքական տիրապետությունից ազատագրեցին ռուս զորքերը և հայ կամավոր ջոկատները Լորիս Մելիքովի ընդհանուր հրամանատարությամբ: Սարիղամիշը եղել է Հայաստանի Հանրապետության կազմում՝ 1919-1920 թթ.: 1920թ-ի սեպտեմբերի 29-ին քեմալական զորքերը վերստին զավթեցին Սարիղամիշը:
Սարիղամիշը այժմ տրանսպորտային և տուրիստական հանգույց է Կարսի վիլայեթում, շուրջ 20.000 բնակչությամբ:
 

Մենք շնորհակալ կլինենք, եթե դուք կիսվեք այս հոդվածով:
Կիսվել Թվիթթերում Կիսվել Ֆեյսբուքում Կիսվել Վկոնտակտե
Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
Վերեւ