Սևանա լիճ (նաև` Գեղամա ծով)՝ լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։ Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լուխմիտա անուններով: Ի տարբերություն Ուրմիա և Վանա լճերի, բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Սևանա լճի մեջ են թափվում 28 գետակներ, և նրանից սկիզբ է առնում Հրազդան գետը: Սևանա լիճը նախկինում ունեցել է 12 ձկնատեսակ, որոնցից այսօր մնացել են մի քանիսը: Լճում էնդեմիկ տեսակներց է իշխան ձուկն իր չորս` գեղարքունի, ամառային բախտակ, ձմեռային բախտակ և բոջակ տեսակներով: Սևանա լիճը նախկինում ունեցել է մեկ կղզի, որը ջրի մակարդակի իջեցման հետևանքով դարձել է թերակղզի: