Մեկնում
Առաջիկա տուր

Սիս (Կոզան)

Կիլիկիայի Թորոս I իշխանը 1104 թ. տեղի հայերի աջակցությամբ բյուզանդացիներից ազատագրել է Սիսը։ Մլեհ իշխանը այն վերակառուցել է և 1173 թ. այն հռչակել է Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք։ Սիսը հիմնովին վերակառուցել, պարսպատել, արքունի ապարանքով, աշխարհիկ ու կրոնական շենքերով ճոխացրել է Լևոն Բ Մեծագործը։
1266 թ.  օգոստոսին Եգիպտոսի Բիբարս սուլթանը խոշոր ուժերով ներխուժել է Կիլիկիա, պաշարել Սիսը, բայց չկարողանալով գրավել բերդը, ավերել և հրկիզել է քաղաքը, կողոպտել հարստությունները։ 1270–ական թթ. քաղաքը վերաշինվել է, ամրացրել են պարիսպները։ 1275–ին Եգիպտոսի սուլթանության զորքերը կրկին փորձել են գրավել Սիսը, սակայն քաղաքի պարիսպների մոտ հայկական զորաբանակը՝ Սմբատ գունդստաբլի առաջնորդությամբ, ջախջախել և ետ է շպրտել նրանց։ Այնուհետև շուրջ մեկ դար Սիսը ապրել է համեմատաբար խաղաղ կյանքով։ Եգիպտոսի մամլուքների 60 հազարանոց զորաբանակը վերստին պաշարել է Սիսը 1360 թ.։ Հրդեհի ճարակ դարձնելով և կողոպտելով քաղաքը՝ թշնամին այնուամենայնիվ, հարկադրված է եղել թողնել բերդի գրավումը և նահանջել։ Օգտվելով Կիլիկյան Հայաստանում պետական իշխանության թուլացումից ու ներքին երկպառակտությունից՝ Եգիպտոսի սուլթան Մելիք Աշրաֆը 1375–ին պաշարել և գրավել է բերդը, ձերբակալել Լևոն V Լուսինյան թագավորին ու մի շարք իշխաններին։ Սիսի անկումը հայ պատմիչները գնահատել են որպես հայկական պետականության կորուստ։ Սաստկացող բռնությունների պայմաններում շատ սսեցիներ գաղթել են օտար երկրներ։

Մենք շնորհակալ կլինենք, եթե դուք կիսվեք այս հոդվածով:
Կիսվել Թվիթթերում Կիսվել Ֆեյսբուքում Կիսվել Վկոնտակտե
Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
Վերեւ