Մեկնում
Առաջիկա տուր

Տաթև

Տաթևի վանք — միջնադարյան վանական համալիր Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Սիսիան քաղաքից 35 կմ հարավ, Տաթև գյուղի մոտ: 8-րդ դարի վերջերից Տաթևի վանքը դարձել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: 906 թվականին կառուցվել է վանքի Պողոս Պետրոս մայր տաճարը, 1067 թ.` Սբ Աստվածածին դամբարան-եկեղեցին, 1295 թ.՝ Սբ Գրիգոր եկեղեցին: 1390-1435թթ. Տաթևի վանքում գործել է Տաթևի նշանավոր համալսարանը եւ մանրանկարչության ու գրչության դպրոցը: Վանքն ունեցել է խոշոր մատենադարան, որտեղ պահվել են 10 հազարից ավելի ձեռագիր մատյաններ: Ըստ Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի 2010 թ. փետրվարի քննարկման՝ Տաթև շրջանում զբոսաշրջության և տնտեսական զարգացման համար վերականգնվելու են Տաթևի վանական համալիրը, Մեծ Անապատը, համալիրի տարածքում դպրատունը, իսկ Տաթև զբոսաշրջային կենտրոնում հիմվելու է գիտակրթական համալիր: 2010 թ. ավարտվել է աշխարհի ամենաերկար ճոպանուղու կառուցումը Տաթևում, որը 5.7 կմ է: Այն կառուցվել է շվեյցարական Գարավենտա ձեռնարկության միջոցով, և ձգվում է Սյունիքի մարզի Հալիձոր գյուղից մինչ Տաթև վանական համալիրը:

Մենք շնորհակալ կլինենք, եթե դուք կիսվեք այս հոդվածով:
Կիսվել Թվիթթերում Կիսվել Ֆեյսբուքում Կիսվել Վկոնտակտե
Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
Վերեւ