Մեկնում
Առաջիկա տուր

Վանաձոր

Վանաձորը Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքն է և հանրապետության հյուսիսային մասում գտնվող Լոռու մարզի մարզկենտրոնը։ Բնակչությունը 100,000-ից ավելի է։ Վանաձորը նախկինում անվանվել է Կիրովական, Մեծ Ղարաքիլիսա: Գտնվում է Փամբակի և Բազումի լեռնաշղթաների միջև ընկած նեղ ու երկարավուն գոգավորությունում Փամբակ և Տանձուտ գետերի միախառնման վայրում: Քաղաքով են անցնում Թբիլիսի-Գյումրի երկաթուղին, ինչպես նաև մի քանի ավտոխճուխիներ:

Սանահին

Սանահինի միջնադարյան վանական համալիրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում, համանուն գյուղում, ներկայումս՝ Ալավերդի քաղաքի շրջագծում: Հնում մտնում էր Մեծ Հայքի Գուգարք աշխարհի (նահանգի) Տաշիրք գավառի մեջ: 1996 թվականին ՄԱԿԳՄԿ-ի կողմից Հաղպատի վանքի հետ միասին ճանաչվել է համաշխարհային մշակութային ժառանգության մաս: Սանահինի համալիրի ամենահին՝ Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է Բագրատունյաց Աբաս թագավորի օրոք 928-944 թթ.: Ըստ ավանդության՝ եկեղեցին կառուցվել է դեռևս 4-րդ դարում Գրիգոր Լուսավորչի կողմից տեղադրված խաչի տեղում: Աշոտ Գ Ողորմածի օրոք կառուցվել է Սբ. Ամենափրկիչ եկեղեցին՝ նրա կին Խոսրովանույշի թագուհու հրամանով. այս եկեղեցու կառուցումն ավարտվել է 966թ.: 979 թվականից մտել է Տաշիր-Ձորագետի թագավորության մեջ՝ հանդիսանալով վերջինիս կարևորագույն կենտրոններից մեկը և դառնալով եպիսկոպոսանիստ:

  • Սանահին վանք
  • Սանահին վանք
  • Սանահին վանք
  • Սանահին վանք
Հաղպատ վանք

Հաղպատը X-XIIIդդ. Հայաստանի նշանավոր հոգևոր մշակութային կենտրոններից էր (Լոռի մարզ)։ XIIդ. 2-րդ կեսից XIVդ. Հաղպատի վանքը դառնում է Կյուրիկյան թագավորության թեմական կենտրոն, Սանահինից այստեղ է տեղափոխվում տեղական թագավորների տոհմական գերեզմանատունը։ Հաղպատի վանքը հիմնադրվել է 976թ.-ին, Բագրատունի Աշոտ Գ-ի թագավորության ժամանակ։ Տեղադրված է կիրճերով եզերված սարահարթի վրա, որի մատույցները վերահսկել է XIIIդ. հատկապես այդ նպատակով կառուցված Կայանբերդը։ Վանքը միջնադարյան Հայաստանի խոշոր մշակութային կենտրոններից էր, ուր գործել են ժամանակի նշանավոր գործիչներ, գրվել և նկարազարդվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնց թվում 1211թ.-ի «Հաղպատի Ավետարանը»։

Մենք շնորհակալ կլինենք, եթե դուք կիսվեք այս հոդվածով:
Կիսվել Թվիթթերում Կիսվել Ֆեյսբուքում Կիսվել Վկոնտակտե
Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
Վերեւ