Մեկնում
Առաջիկա տուր

Երեւան

Երևան — Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք։ Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի ձախ ափին: Բնակչության քանակով, որը կազմում է 1,117 մլն մարդ (2010), Հայաստանի խոշորագույն քաղաքն է: Երևանը Հայաստանի կարևորագույն տրանսպորտային հանգույցն է, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կենտրոնը: Երևանի անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երևան քաղաքը։ Երևանը մոտ 2,800 տարեկան է։ Մայրաքաղաք է համարվում 1918 թվականից և տասներկուերորդն է Հայաստանի պատմության մեջ: Արին-Բերդում պահպանվում են Էրեբունի ուրարտական բերդի հետքերը:
Երևանում կան բազմաթիվ եկեղեցիներ (օրինակ` 13-րդ դարում ստեղծված Կաթողիկե եկեղեցին կամ Զորավար եկեղեցին), բազմաթիվ թանգարաններ, այդ թվում` Պատմության թանգարանը և Պետական պատկերասրահը (ավելի քան 14.000 պատկերներ), որոնք ներկայացնում են հայկական պատմությունը, գրականությունն ու նկարչությունը: Երևանում է գտնվում Մատենադարանը` հին հայկական, ինչպես նաև օտարերկրյա գրքերի ու ձեռագրերի թանգարանը (ավելի քան 100.000 ցուցանմուշ): Ինչպես նաև Ծիծեռնակաբերդը` Մեծ Եղեռնի հուշարձանը, որտեղ ապրիլի 24-ին հայ ժողովուրդը ծաղիկներ է դնում եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին:

Կասկադ

Կասկադ համալիրը աստիճանավոր անցումների, շատրվանների ու ծաղկանոցների մի համակարգ է: Այն ունի հինգ մակարդակ, որոնցից յուրաքանչյուրում տեղադրված են համաշխարհային ճանաչում ունեցող քանդակագործների` Լինն Չադվիկի և Ֆերնանդո Բոտերոյի աշխատանքները: Հինգերորդ մակարդակի վրա տեղադրված է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակը խորհրդանշող հուշասյունը, իսկ արևային ժամացույցը ցույց է տալիս կյանքի անվերջանալի ընթացքը:

  • Կասկադ
  • Կասկադ
  • Կասկադ
  • Կասկադ
  • Կասկադ
Ծիծեռնակաբերդ

Ծիծեռնակաբերդ` հուշարձան նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերին՝ կառուցված համանուն բլրի վրա։ Հեղինակն է ճարտարապետ Արթուր Թարխանյանը: 1966 թ-ին սկսվեց Ցեղասպանության հուշարձանի կառուցումը, որն ավարտվեց 1968-ին։ Երևանում բազմաթիվ մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշարձան և ծաղիկներ են դնում հավերժական կրակի մոտ։ 44 մետր բարձրությամբ սյունը նշանավորում է հայերի վերածնունդը։ 12 քարե սալերը, դասավորված շրջանագծով, ներկայացնում են Արևմտյան Հայաստանի 12 նահանգները, որոնք գտնվում են ներկայիս Թուրքիայի տարածքում։ Շրջանի կենտրոնում հավերժական կրակն է։ Հուշարձանի շուրջը տարածվող այգում գտնվում է 100-մետրանոց պատ, որի վրա փորագրված են ջարդերի ենթարկված ամենահայտնի քաղաքների և գյուղերի անունները։ 1995-ին հուշահամալիրի տարածքում բացվեց փոքր ստորգետնյա թանգարան, որտեղ կարելի է գտնել տեղեկություններ 1915 թվականի իրադարձությունների մասին։

  • Ծիծեռնակաբերդ
  • Ծիծեռնակաբերդ
  • Ծիծեռնակաբերդ
  • Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
  • Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Մատենադարան

Մատենադարանը հիմնադրվել է 405 թվականին, հայերեն գրերի գյուտից հետո, Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկում՝ Վաղարշապատում (Էջմիածին) hայոց արքա Վռամշապուհի հովանավորությամբ: Գրչության այս հնագույն կենտրոնից են իրենց լուսավորչական գործունեությունը սկսել ու ծավալել Սուրբ Սահակ Մեծ կաթողիկոսը և հայ գրերի ստեղծող Սուրբ Մեսրոպ Մաշտոցը: Նրանց հիմնադրած Մատենադարանը հարյուրամյակներ շարունակ Հայ Առաքելական եկեղեցու Կաթողիկոսարանում եղել է որպես Մայր Գրատուն: Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը աշխարհի հնագույն և հարուստ ձեռագրատներից է: Այստեղ հավաքված շուրջ 17.000 ձեռագիր մատյաններն ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները: Հայերեն մատյաններից բացի այստեղ պահվում են արաբերեն, պարսկերեն, հունարեն, ասորերեն, լատիներեն, եթովպերեն, հնդկերեն, ճապոներեն և այլ լեզուներով ձեռագրեր:a

  • Մատենադարան
  • Մատենադարան
  • Մատենադարան
  • Մատենադարան
  • Մատենադարան
Պատկերադարան
  • Երեւան
  • Հանրապետության հրապարակ
  • Հանրապետության հրապարակ
  • Հանրապետության հրապարակ
  • Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
  • Կասկադ
  • Կասկադ
  • Մատենադարան
  • Երեւան
  • Երեւան
  • Երեւան
Մենք շնորհակալ կլինենք, եթե դուք կիսվեք այս հոդվածով:
Կիսվել Թվիթթերում Կիսվել Ֆեյսբուքում Կիսվել Վկոնտակտե
Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
Վերեւ