Մեկնում
Առաջիկա տուր

Զվարթնոց

Զվարթնոց տաճարը, որը կոչվել է նաև Սուրբ Գրիգոր, ինչպես նաև ոչ հեռու գտնվող կաթողիկոսական պալատը կառուցել է տվել Ներսես Գ Տայեցի (Իշխանցի) կաթողիկոսը (իր շինարարական գործունեության համար ստացել է «Շինարար» անվանումը) 641–661թթ.: 10-րդ դարի վերջերին այն գրեթե ամբողջովին փլուզվել է: 20-րդ դարի սկզբին Թորոս Թորամանյանի ջանքերով Զվարթնոցի ավերակները դուրս են բերվել հողի դարավոր շերտերի տակից: Համաձայն մեծ ճարտարապետի վերակազմության՝ մոտ 45մ բարձրությամբ տաճարը կառուցված է եղել բաց մոխրագույնից մինչև սև գույնի տուֆից և ունեցել է 5 մուտք: Սյուների ճակատները զարդարված են եղել գեղանկար բարձրաքանդակներով, որոնք պատկերել են թևատարած արծիվ, խաղողի որթատունկ, նռնազարդ ճյուղեր: Ներսես Շինարար կաթողիկոսը, այդ առապարը, այսինքն՝ քարոտ ու ամայի վայրը, բուրաստան դարձրեց։ Քասախ գետից ջուր բերել տվեց, տնկեց այգիներ և աճեցրեց փարթամ բուսականություն:
Ժամանակի ընթացքում Առապարի սբ.Գրիգոր տաճարը ավելի հայտնի դարձավ Զվարթնոց անունով կամ Երկնավոր Զվարթնոց։ Այդպես էր կոչվում, որովհետև այն նվիրված էր նաև երկնային զվարթուններին։ Չէ՞ որ զվարթուն հայերեն նշանակել է նաև հրեշտակ։ Այնպես որ Զվարթնոց նշանակում է նաև «Հրեշտականոց»: Տաճարը բարձր էր, զարմանալի հոյակապ, արժանի աստվածային իր պատվին ու կոչմանը։ Նրա ճարտարապետական ոճը և գեղեցկությունն այնքան նշանավոր էր դարձել, որ Գագիկ Ա թագավորը հետագայում Անի քաղաքում նույն ոճով սբ.Գրիգոր անունով եկեղեցի կառուցեց։

Պատկերադարան
  • Զվարթնոց
  • Զվարթնոց
  • Զվարթնոց
  • Զվարթնոց
  • Զվարթնոց
  • Զվարթնոց
  • Զվարթնոց
  • Զվարթնոց
Մենք շնորհակալ կլինենք, եթե դուք կիսվեք այս հոդվածով:
Կիսվել Թվիթթերում Կիսվել Ֆեյսբուքում Կիսվել Վկոնտակտե
Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
Վերեւ