Մեկնում
Առաջիկա տուր

Հաճախ տրվող հարցեր

Անիտուրի մասին

Ո՞րտեղ է տեղակայված Անիտուրի գրասենյակը:

Երեւանյան գրասենյակ՝

Հասցե՝ ք. Երևան, Տերյան 68ա
Հեռ.`+37460 270 370,  Բջջ. ՝+374 94 270 370, +374 99 270 370

Աշխատանքային ժամեր՝

Երկ - Ուրբ: 10.00 - 18.00
Շբթ: 10.00 - 15.00

 

Տուրերի վերաբերյալ

Ինչպիսի՞ն է թուրքերի վերաբերմունքը հայ զբոսաշրջիկների նկատմամբ:

Թուրքերի վերաբերմունքը հայ զբոսաշրջիկների նկատմամբ շատ ջերմ է եւ բարեկամական: Դրա ապացույցն են 120-ից ավել խմբակային ուղեւորությունները, որոնք կազմակերպվել են Անիտուրի միջոցով առանց որեւէ միջադեպի:

Ապահով եւ հարմարավե՞տ է արդյոք տուրը:

Զբոսաշրջիկի ապահովության եւ հարմարավետության համար ընտրված են բարձրակարգ ավտոբուսներ, որոնք համալրված են օդափոխիչներով, հեռուստացույցերով, հարմարավետ բացվող նստարաններով եւ առաջին բուժօգնության պարագաներով: Հմուտ վարորդների շնորհիվ Ձեր ուշադրությունը ամբողջովին կկենտրոնանա վայրերի ուսումնասիրության վրա: Գիշերելու համար ընտրված են տվյալ քաղաքի լավագույն հյուրանոցները:

Կա՞ն արդյոք լրացուցիչ ծախսեր տուրի հետ կապված:

Տուրի իրականացման համար հավելյալ վճար չի նախատեսվում:

Ինչպե՞ս է լուծված սննդի հարցը:

Նախատեսված է 3–անգամյա լիարժեք սնունդ: Հաշվի կառնվեն սննդակարգի հետ կապված զբոսաշրջիկների նախասիրությունները:

Ինչպիսի՞ն է գիդի իմացության մակարդակը:

Խմբի գիդը տուրի ընթացքում տալիս է լիարժեք տեղեկություն բոլոր վայրերի մասին, որոնք նախատեսված են երթուղով:

Հնարավո՞ր է արդյոք շեղում նշված երթուղուց:

Տուրը իրականացվում է բացառապես մշակված երթուղիով: Ամբողջ խմբի համաձայնության դեպքում  կարող են լինել բացառություններ, եթե կա ցանկություն այցելել երթուղուն մոտ գտնվող վայրեր: Հակառակ դեպքում լրացուցիչ վճարի պարագայում հնարավոր է կազմակերպել ուղեւորություն որեւէ այլ վայր ուղեկցորդի հետ միասին:

Տուրերի վճարման վերաբերյալ

Վճարման կարգը

Տուրի մեկնարկից 30 օր առաջ ձեւակերպվում է տուրի պատվեր եւ վճարվում է գումարի 30% որպես կանխավճար: 15 օր անց վճարվում է տուրի արժեքը ամբողջությամբ պայմանագրի համաձայն:

Պատվիրված տուրից հրաժարվելու պայմանները

Տուրից հրաժարվելու դեպքում մեկնարկից 14 օրից մինչեւ տուրի նախորդ օրը հրաժարվելու դեպքում վճարված գումարից հետ է պահվում գումարի 30%. Մեկնարկից 15 եւ ավելին օր առաջ իրազեկելու դեպքում կանխավճարը հետ է վերադարձվում ամբողջությամբ:

Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
Վերեւ