«Անիտուր» տուրիստական կազմակերպությունը հիմնադրվել է 1996թ–ին ՀՀ Շիրակի մարզպետի խորհրդական (արտաքին հարաբերություններ` Թուրքիա-Վրաստան) Վոլոդյա Առուշանյանի կողմից: «Անիտուրը» առաջինն է եղել ՀՀ-ում, որ նախաձեռնել է ուղևորությունների կազմակերպում դեպի Պատմական` Արևմտյան Հայաստան: Ուսումնասիրությունների և բանակցությունների շնորհիվ ձեռք է բերվել հնարավորություն կազմակերպելու լիարժեք ուղևորություններ դեպի միլիոնավոր հայերի համար այդքան կարևորված քաղաքներ` Անի, Կարս, Բայազետ/ Դարոինք/, Բերկրի, Վան, Մուշ, Բիթլիս/ Բաղեշ/, Էրզրում, Բասեն, Արտվին, Արդահան, Ադանա, Այնթապ, Մարաշ, Սիս և այլն:
Մեծ փորձ ունեցող մասնագետների երկարատև աշխատանքի շնորհիվ ստեղծվել են ինքնատիպ և բովանդակալից ուղևորություններ: Առաջինը լինելու հանգամանքը և տարիներով հղկված երթուղիներն արդեն նախապայման են անթերի որակի, ինչի ապահովումն էլ հետևողականորեն վերահսկում է կազմակերպության տնօրինությունը: «Անիտուրը» իր գործունեությամբ ճանապարհ է բացել նաև մի շարք այլ կազմակերպությունների համար, որոնք այսօր ներկայանում են շուկայում միևնույն առաջարկով: Վերոնշյալ փաստը ուրախալի է նաև «Անիտուրի» համար, քանի որ մեր գործում առաջին հերթին կարևորվում է առաքելությունը, որին էլ ծառայում է մեր աշխատանքը:
«Անիտուր» ընկերությունը կազմակերպում է նաեւ հայ ժողովրդի համար կարեւորագույն նշանակություն ունեցող իրադարձությունների հոբելյաններին նվիրված ուխտագնացություններ, որոնք լայն լուսաբանվում են լրատվամիջոցների եւ հեռուստաընկերությունների կողմից: 2001թ արքեպիսկոպոս Մեսրոպ Աշճյանի հետ համատեղ կազմակերպվեց ուխտագնացություն դեպի Բագավան (Թուրքիա): Այն նվիրված էր քրիստոնեությունը որպես պետական կրոն Հայաստանում հռչակվելու 1700-ամյա հոբելյանին:
2003թ. Գրիգոր Նարեկացու անմահ մատյանի հազարամյակը նշող կառավարական հոբելյանական հանձնաժողովի առաջարկությամբ իրականացվեց ուխտագնացություն դեպի Նարեկ գյուղ:
2003թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ի օրհնագրի համաձայն կազմակերպվեց ուխտագնացություն դեպի Սուրբ Մաշտոցի ծննդավայր Հացեկաց (Թուրքիա):
2008թ. ուխտագնացությունների շարքը նվիրված էր ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակին: Ուխտագնացության ընթացքում մասնակիցները 1 օր անցկացրել են Բիթլիսում, որտեղ ծնվել է մեծ հայը:
«Անիտուր» կազմակերպությունն ունի տարիներով փորձված գործընկերներ, որոնք գնահատելով կազմակերպության ազնիվ աշխատանքը, լիարժեք վստահությամբ համագործակցում են ընկերության հետ: Հաշվի առնելով «Անիտուրի» հիմնական առաջարկի (Պատմական Հայաստան) տարածաշրջանային առանձնահատկությունը` պետք է ընդգծել նաև կազմակերպության հեղինակությունը, որի շնորհիվ վերջինս կարողանում է իրականացնել բարձրակարգ ու լիովին ապահով ուղևորություններ դեպի Պատմական Հայաստան: Կազմակերպությունը բարձրակարգ ուղևորություններ է կազմակերպում նաև Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի, Վրաստանի և Իրանի տարածքում` անհատական և խմբակային ծրագրերով: 2003 եւ 2010 թվերին «Անիտուրը» INTERNATIONAL QUALITY SUMMIT AWARD –ի կողմից արժանացել է որակի ոսկե մրցանակի:
«Անիտուրը» մրցանակների է արժանացնում մշակույթի, սպորտի բնագավառում աչքի ընկած և միջազգային ճանաչում ձեռք բերած մեր հայրենակիցներին: Մեր նպատակն է հայ երիտասարդության մեջ սերմանել հայրենասիրություն. մասնակցելով մեր տուրերին նրանք ծանոթանում են մեր պատմությանն ու ճարտարապետությանը:
«Անի տուրի» հետ ճամբորդության մասնակցած բոլոր զբոսաշրջիկները դառնում են ընկերության բարեկամները և բազմիցս ցանկություն հայտնում մասնակցելու ընկերության կողմից առաջարկված այլ տուրերի: Մեր նպատակն է ամեն ինչ անել բարձր մակարդակով և արժանանալ զբոսաշրջիկի ջերմ գնահատականին: