Անիտուր… 15 տարի… համայն հայության իրականացված երազանքը. այցելություն Արևմտյան Հայաստան և Կիլիկիա, մկրտություն Վանա լճում, պսակադրություն Աղթամարի սբ. Խաչ եկեղեցում, Անիում, ավերումից փրկված Վարագավանգի սբ. Նշան եկեղեցի….: Անիտուրը շարունակում է իր հայրենանվեր գործը էլ ավելի հետաքրքիր ծրագրեր իրագործելու համար:
«Ես հիմա հաստատ գիտեմ, թե որտեղ եմ թողել իմ սիրտը»: Երբ այս նախադասությունը տեղադրեցի ֆեսբուքյան իմ էջի նկարներից մեկի վերաբերյալ, բոլոր ընկերներս զարմացած հարցնում էին` որտե՞ղ, որտե՞ղ: Չկա գեթ մեկ օր, որ չհիշեմ մեր ուխտագնացությունը: Սա այն հիշարժան դեպքն է, երբ հիշում ես, և հիշվում է յուրաքանչյուր մանրուք… Հիմա հաստատ կասեմ` իմ սիրտը թողել եմ Արարատ սարի փեշերին: Սիրելի Հռիփսիմե և պարոն Վոլոդյա, խոնարհվում եմ Ձեր արած գործի առջև:
Հասմիկ Սահակյան
Հայ դատի համար մղվող պայքարի ճանապարհին լուսավոր փարոսի է նման Անիտուր ճամփորդական ընկերությունը: Վոլոդյա Առուշանյանի հաստատության միջոցով ահա 15 տարի Հայաստանի և սփյուքի հայերը հնարավորություն են ունենում գնալ մեր պապենական վայրերը: Իր հաստատության շնորհիվ մարդիկ ոչ միայն ճամփորդում են, այլև ավելի են հայանում, իսկական հայ դառնում: Վոլոդյան և իր կինը` Հռիփսիկը, լավագույնս ուսումնասիրել են վերջին 100 տարվա Արևմտյան Հայաստանի պատմությունը և իրենց գիտելիքները լավագույնս փոխանցում են տուրիստներին` հարստացնելով նրանց գիտելիքները: Առուշանյան ամուսիները գերազանց և ամեն մի հարցում հոգատար վերաբերմունքով վայելում են իրենց հետ ճամփորդող բոլոր մարդկանց սերը: Այս տարվա ճամփորդությունը մշտապես կմնա մեր հիշողության մեջ: Եվ մենք` կենդանի վկաները Անիտուրի, կարող ենք վստահորեն ասել, որ նման ազնիվ, նվիրված և գիտելիքներով զինված Առուշանյանները դեռ երկար ճանապարհ ունեն գնալու: Թող ոչ մի խոչընդոտ չլինի նրանց ճանապարհին: Շնորհավոր Ձեր 15-ամյա հոբելյանը, սիրելի Անիտուր:
Մարիետա և Հենրիկ Անասյաններ, Արեւմտյան Հայաստանի ճանապարհորդներ
Սիրելի, տիկին Հռիփսիմե և պարոն Առուշանյան, անկեղծորոն շնորհավորում եմ Ձեզ, <Անիտուր> տուրիստական գործակալության 15 ամյակը: Ցանկանում եմ Ձեզ բաղում-բազում տասնհինգ ամյակներ:
Դուք Ձեր շնորհաշատ և ազգանվեր գործունեությամբ մշտապես արթուն եք պահում մեր ջերմ ու անկեղծ սերը մեր պատմական հայրենիքի նկատմամբ: Տիկին Հռիփսիմե և պարոն Առուշանյան, ցանկանում եմ Ձեզ քաջ առողջություն, ամուր կամք և տոկունություն:
14-րդ սեղանի հյուրեր
Սիրելի Անիտուր, սրտանց շնորհավորում ենք Ձեր 15-րդ տարին, ցանկանում ենք երկա~ր- երկա~ր տարիների հայրենանվեր աշխատանք և շատ-շատ հայեր, որոնք սփռված են աշխարհով մեկ, գան և Անիտուրի միջոցով այցելեն իրենց պապերի հողերը, և շատ շատերն էլ , ինձ պես գտնեն հայրական տունը և մեծ ոգևորություն ապրեն: Ծլե՛ք, ծաղկե՛ք, բարգավաճե՛ք:
«Արմեն տուր» տուրիստական գործակալություն
Սիրելի Անիտուր`
Ինչպես դուք եք կատարում շատ-շատ արևմտահայերի փափագը, թող որ Աստված կատարի Ձեր բոլոր երազանքները:
Գիտատեխնոլոգիական Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս
Վլադիմիր Քոչինյան
Նախնիներիս երազանքի և իմ ցանկության խաչմերուկում հանդիպեցինք, Անիտուր: Ծնունդդ շնորհավոր, Անիտուր: Ուշ հանդիպեցինք, բայց ոչ ուշացած, սիրեցինք իրար ու մտերմացանք:
Հայ ուխտի փարոսն ես դու՛, Անիտուր
Հայ իղձն ու երազանքը կրողն ես դու՛, Անիտուր
Դեռ պատանի խահեմ ես ու շա~տ բարի,
Տարածում ես մտերմություն,
Պարգևում ես կնունք, պսակ;
Ջերմությունդ հերիքում է բոլոր-բոլորին:
Մաղթում եմ քեզ համբերություն,
Երկա~ր- երկա~ր, կանաչ ճանապարհ,
Քո Վալոդ հորով, Հռիփսիմե մորով,
Մեծանաս դարով, Անիտուր!!!
Իվետա Բաբայան