2012թ. հոկտեմբերի 1-ին զբոսաշրջության միջազգային օրվա կապակցությամբ Գոլդեն Փելես հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ Էկոնոմիկայի նախարարության կողմից կազմակերպած մեծ միջոցառում:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը իր ելույթում շնորհավորեց բոլոր մասնակիցներին եւ հորդորեց էլ ավելի զարգացնել տուրիզմը Հայաստանում: Շնորհավորանքից հետո տեղի ունեցավ պարգեւատրման արարողություն:
«Անիտուր» տուրիստական գործակալության նախագահ Վոլոդյա Առուշանյանը իր 16-տարվա հայրենանվեր, անձնուրաց աշխատանքի, տուրիստներին բարձր մակարդակով ծառայություններ մատուցելու եւ զբոսաշրջության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար Էկոնոմիկայի նախարարության կողմից պարգեւատրվել է Ոսկե մեդալով:
Շնորհավորում ենք «Անիտուր»-ին եւ ցանկանում հարատեւություն եւ հաջողություն:
Հայաստանյան «Անիտուր» տուրիստական գործակալությանը 2010թ. պարգեւատրվել է International Quality Summit Award ոսկե մրցանակով:
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Նյու-Յորքում: