Մեկնում
Առաջիկա տուր

Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա

ՀՀ մուտքի վիզայի տեսակները`

  • Այցելության վիզա (Ա/V)
  • Պաշտոնական վիզա (Պ/O)
  • Դիվանագիտական վիզա (Դ/D)
  • Տարանցիկ վիզա (Տ/T)

Այցելության վիզան (Ա/V) թույլատրում է օտարերկրացուն մուտք գործել Հայաստանի Հանրապետություն եւ մնալ երկրում մինչեւ 120 օր: Այցելության վիզան կարող է տրվել եզակի կամ բազմակի մուտքի համար (մինչեւ 1 տարի վավերականությամբ): Եզակի մուտքի այցելության վիզան կարող է տրվել օտարերկրացուն դրա վավերականության ընթացքում մեկ անգամ ՀՀ մուտք գործելու համար: Բազմակի մուտքի այցելության վիզան կարող է տրվել օտարերկրացուն մեկ տարվա վավերականությամբ: Այցելության վիզան տրվում է, երբ օտարերկրացին ցանկանում է մուտք գործել Հայաստանի Հանրապետություն զբոսաշրջթության, ազգականներին կամ այլ անձանց այցելելու, գործնական, ուղեւորաբեռնափոխադրման կամ այլ մասնագիտական հետաքրքրությունների, բուժման կամ այլ կարճաժամկետ կեցության նպատակով:

Պաշտոնական (Պ/O) կամ Դիվանագիտական (Դ/D) վիզաները տրվում են պաշտոնական նպատակների համար ծառայողական կամ պաշտոնական անձնագրերում, դիվանագիտական անձնագրերում եւ ՄԱԿ-ի Laissez-Passers անցագրերում` արտաքին գործերի նախարարությունների, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների եւ միջազգային կազմակերպություների պաշտոնական դիմումների հիման վրա:
Պաշտոնական եւ դիվանագիտական վիզաները կարող են տրվել եզակի կամ բազմակի մուտքով:

Տարանցիկ վիզան (Տ/T) պահանջվում է, եթե Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է տարանցիկ երկիր այլ երկիր անցնելու համար: Այն կարող է լինել եզակի կամ բազմակի մուտքի համար: Տարանցիկ վիզա ունեցող օտարերկրացին կարող է մնալ ՀՀ-ում յուրաքանչյուր տարանցման ընթացքում առավելագույնը 3 օր: Վիզայի այս տեսակը կարող է տրվել միայն այն դեպքում, եթե օտարերկրացու անձնագրում առկա է հիմանական վիզա երրորդ պետութույան համար, (եթե այն անհրաժեշտ է տվյալ պետության քաղաքացու համար):

Ստացման վայրը

Վիզաները տրվում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում եւ հյուպատոսական հիմնարկներում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերում (սովորական վիզաներ), կամ էլեկտրոնային տարբերակով:



Այն դեպքում, երբ դուք ցանկանում եք դիմել վիզայի համար Հայաստանի Հանրապետության հյուպատոսական ծառայության միջոցով եւ Ձեր բնակության երկրում չկա ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ, խնդրում ենք դիմել Ձեզ ամենամոտ կամ ավելի հարմար երկիր, ուր առկա է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

Օտարերկրացին սովորական վիզա ստանալու համար պետք է ներկայացնի հետեւյալը:

  1. վավերական ճամփորդական փաստաթուղթ, որի վավերականությունը պետք է լինի առնվազն 1 ամսով ավելի, քան հայցվող վիզայի վավերականությունը
  2. մեկ անձնագրային չափսի գունավոր լուսանկար
  3. հրավեր, եթե պահանջվում է
  4. այլ փաստաթղթեր, եթե պահանջվում են
  5. վիզայի համար սահմանված վճարը (վճարման ձեւը կարող է տարբերվել):
Տրման ժամկետները

ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզան սովորաբար տրվում է 3 աշխատանքային օրվա ընթացում: Որոշ դեպքերում, լրացուցիչ ստուգումներ իրականացնելու նպատակով, վերոնշյալ ժամկետը կարող է երկարաձգվել:

ՀՀ սահմանային անցակետերում վիզա տրամադրող ծառայությունները տրամադրում են միայն եզակի մուտքի 3 օրյա տարանցիկ վիզա եւ եզակի մուտքի 21 ու 120 օրյա այցելության վիզա:

Մենք շնորհակալ կլինենք, եթե դուք կիսվեք այս հոդվածով:
Կիսվել Թվիթթերում Կիսվել Ֆեյսբուքում Կիսվել Վկոնտակտե
Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
Վերեւ