Մեկնում
Առաջիկա տուր

Արեւմտյան Հայաստան 6-օրյա բարձրակարգ շրջագայություն (Օգոստոս 31)
(06 Հուլիսի, 2013 - 10 Հուլիսի, 2013)

Երթուղու քարտեզը
Շրջագայության արժեքը: 650 USD Շրջագայության տեւողությունը: 5 օր Շրջագայության երկարությունը:2600 կմ ( 1615 մղոն ) Շրջագայության տեսակը: Հայաստան

Կարծիքներ

Արտյոմ Քոսակյան

Զգում ես կորցրածի մեծությունը, երբ այն տեսնում ես սեփական աչքերով: Ես զգացի դա,  զգացի մարմնիս յուրաքանչյուր բջիջով: Եվ ինձ հետաքրքրեց երկու հարց՝ ո՞վ է ասում, որ դրախտ գոյություն չունի, ո՞վ է ասում՝ Աստված հրաշքներ չի գործում: Առարկում եմ. Աստված գործեց այդ հրաշքը, և ես եղա դրախտում: Գուցե բառերս բավական չլինեն նկարագրելու զգացումները, որոնք ունեցա Արևմտյան Հայաստանում: Լինելով  մեր երբեմնի շքեղաշուք քաղաքներում՝ հազիվ էի արցունքներս խեղդում կոկորդիս մեջ: Գուցե դա նրանից էր, որ տղաները լաց չեն լինում, կամ թե արցունքներս չէին հոսում՝ կարծրանալով սրտիս մեջ և վերածվելով զայրութի ու ատելության: Ինչպե՞ս չզայրանաս, երբ գիտես, որ այդտեղից յուրաքանչյուր քար քոնն է, սակայն թուրք կամ քուրդ երեխան է խաղում դրանց մեջ: Սիրտս ավելի էր ճմլվում, երբ հիշում էի տատիկիս ասած խոսքերը. «Երնեկ քո աչքերին, բալա ջան»: Միայն հիմա եմ հասկանում նրա ասածի իմաստը և մտածում, որ, այո՛,  երանի իմ աչքերին: Ցանկացած հայ կցանկանար լինել իր պապերի հողում, որը միանալու է ներկայիս մի բուռ Հայաստանին, և մենք ունենալու ենք ծովից ծով Հայաստան:
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում «Հայ ասպետ»-ի ղեկավարությանը և «Անիտուր» գործակալությանը այսպիսի հրաշալի ակնթարթներ ինձ պարգևելու համար:

Արտյոմ Քոսակյան Ուսանող
Լիլիթ Հովանյան

Կարս, Անի, Իգդիր, Բերկրի, Վան, Աղթամար, Մուշ, Էրզրում... Նրանք հարազետ են, մոտիկ, ու մտերիմ: Վրաստանում ես զգում էի այն անհանգստությունը, որն անուսափելի է օտար երկրում: Այստեղ՝ոչ:  Բնակվող թուրքերն ու քրդերը տհաճություն են պատճառում՝ անշորհք ու երկար մնացող հյուրի պես:  Շրջում ենք Արևմտյան Հայաստանում: Սա երազանք է,  տենչանք, իղձ ու նպատակ՝ անըմբռնելի, անշոշափելի, բայց իրական: Չեմ ուզում նկարագրել այն, ինչ զգացի, տեսա ու մտածեցի այստեղ:  Կան բաներ, որ սուզվում են մեր սրտի ու գիտակցության խորքն ու մնում այնտեղ ու բյուրեղանում: Ամեն բերդից, եկեղեցուց ու  հուշարձանից հեռանալիս ուզում եմ լալ ու վերադառնալ նրանց գիրկը, բայց զսպում եմ ինձ: Պետք չէ, որ նրանց դարավոր վերքերը  մի անգամ էլ մղկտան իմ աղի արցունքներից:
Տեր Աստծուն խնդրում եմ միայն, որ ինձ տոկալու ուժ և ունեցածս ճիշտ գնահատելու ունակություն տա:

Լիլիթ Հովանյան .
Թերեզա Կարապետյան, Guillaume Basselin

Շնորհակալ ենք Անիտուրին այսպիսի հիասքանչ վայրեր մեզ բացահայտելու համար: Անին տեսնելը յուրաքանչյուր հայի  երազանքն է, ես ինձ շատ երջանիկ եմ զգում այսօր, որ կարողացա Ձեր շնորհիվ բացահայել մեր սուրբ հին հողերը և սիրտս լի հրաշալի հիշողություններով վերադառնում եմ Հայաստան:
Շատ գոհ ենք նաև Անիտուր կազմակերպությունից՝ հյուրանոցները գերազանց հարմարավետ են և սնունդը շատ համեղ: Եվս մեկ անգամ մեծ սիրով կմասնակցենք ձեր մյուս ճամփորդություններին: Շնորհակալություն ամեն ինչի համար:

Թերեզա Կարապետյան, Guillaume Basselin ԱՊՀ երկրների պատասխանատու
Իրա Ոսկանյան

«Անիտուր»-ի շնորհիվ եղա Արևմտյան Հայաստանի մի շարք քաղաքներում: Երջանիկ զգացողություն ունեցա, որ վերջապես եղա իմ պապերի Էրգրում, ոտք դրեցի մեր մեծերի հայրենիքում, թվաց՝ խոսում են մեզ հետ, հետևում մեզ հայացքով…
Ցավ ու ափսոսանք ապրեցի, որ այդ ամենը այդքան մոտ և այնքան հեռու է մեզնից…
Երբ մոտիկից տեսա մեր հոգևոր մտքի անխոս վկաներին , սիրտս ճմլվեց . լքված տաճարները, խեղաթյուրված արձանագրությունները, քերված ու վիրավոր քարեր…. Իսկ Վանա լիճը հրաշք էր՝ հրաշք Աղթամարով, սբ. Խաչ եկեեղեցով, վանա տառեխով:
Շնորհակալություն «Անիտուր»-ին՝ հաճելի և հոգեպարար էքսկուրսիանների, ջերմ ու հոգատար վերաբերմունքի համար:

Իրա Ոսկանյան Մանկավարժ
Մենք շնորհակալ կլինենք, եթե դուք կիսվեք այս հոդվածով:
Կիսվել Թվիթթերում Կիսվել Ֆեյսբուքում Կիսվել Վկոնտակտե
Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
Վերեւ