Մեկնում
Առաջիկա տուր

Արեւմտյան Հայաստան 6-օրյա բարձրակարգ շրջագայություն (Օգոստոս 31)
(06 Սեպտեմբերի, 2013 - 10 Սեպտեմբերի, 2013)

Երթուղու քարտեզը
Շրջագայության արժեքը: 650 USD Շրջագայության տեւողությունը: 5 օր Շրջագայության երկարությունը:2600 կմ ( 1615 մղոն ) Շրջագայության տեսակը: Հայաստան

Կարծիքներ

Նունե Խաչատրյան

Անսպասելի իրականացավ մանկությունից փափագած երազանքս: Դեպի մեր պապերի Երկիր ուխտագնացությունը տարիներ շարունակ հոգումս իրարամերժ զգացողություններ էր առաջացնում: Գնա՞մ, թե՝ չգնամ: Ահա եկավ պահը: Ամուսնուս և դստերս հետ որոշեցինք մասնակցել այս ուղևորությանը:
Սրտի թրթիռով էի սպասում, թե երբ կտեսնեմ պապերիս ծննդավայրը: Առաջինը մեզ դիմավորեց Արդահանը: Քարացել էի բնության այդ շքեղ գույներից. անծայրածիր  անտառներ, դաշտեր...
Հասանք Կարս: Պապիկս ծնունդով Կարսից է: Անկախ ինձանից սիրտս սկսեց թրթռալ: Հուզմունքը կոկորդս խեղդում էր, արցունքները հոսում էին աչքերիցս: Շատ-շատ դժվար էր:
Եղանք Անիիում, Վանում, Իգդիրում, Մուշում, Էրզրումում: Բարձրացանք Արարատի փեշին, ներկա գտվեցինք Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցում տեղի ունեցող պատարագին: Ամեն մի վայրից հեռանալիս կարծես սրտիցս մի կտոր էի պոկում և թողնում: Մի բութ ցավ կոկորդս խեղդում էր: Բայց ի՞նչ կարող ես անել: Մնում է միայն ապրել ու Աստծուն խնդրել պատմական ճշմարտության վերականգնում: Մեր ուխտագնացությունը չափազանց հետաքրքիր և հագեցած էր շնորհիվ «Անիտուրի» կազմակերպիչների: Ամբողջ հոգով շնորհակալ եմ տեր և տիկին Առուշանյաններին, նրանց որդուն: Թող Աստված Ձեզ տա քաջ առողջություն և երկար տարիների կյանք, քանզի դուք կատարում եք հայրենանվեր, հսկայական, անգնահատելի աշխատանք:

Նունե Խաչատրյան Մանկավարժ
Մարիամ Սարգսյան

Սա իմ երկրորդ ուխտագնացությունն էր Արևմտյան Հայաստան: Այս անգամ ծնողներիս ուղեկցությամբ: Ուխտագնացությունը բացառիկ էր նրանով, որ բախտ վիճակվեց ներկա գտնվելու և հաղորդություն ստանալու Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու պատարագին: Ցավ ապրեցի, երբ տեսա Վարագավանքի Սբ. Նշան եկեղեցու  նախագավիթն այլևս չկար (փլվել էր  Վանի երկրաշարժի ժամանակ), թե ինչպես էին մեր աչքի առաջ քանդում Մուշի  հայկական թաղամասի հայերից մնացած վերջին մնացորդները: Ինչպես միշտ Առուշանյանների ընտանիքը ամեն ինչ կազմակերպել էր բարձր մակարդակով: Նրանց օգնությամբ հայրս գտավ իր պապի գյուղը՝ Բերդաղը: Հուզմունքն աննկարագրելի էր: Շնորհակալություն Առուշանյան ընտանիքին  այս Աստվածահաճո  և հայրենանվեր  աշխատանքի համար: Հիշենք, որ  մենք ոչ միայն  ցեղասպանության ենթարկված, այլ նաև հայրենազրկված ժողովուրդ ենք: Մեր հայրենիքի բռնազավթված մասը վաղ թե ուշ միանալու է Հայաստանի Հանրապետությանը: Բայց այստեղ հարկ եմ համարում մեջբերել հայ մեծն վիպասան Րաֆֆու խոսքերը.  «Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարտապես սիրել այն:»

Մարիամ Սարգսյան Արվեստաբան, պատմաբան
Հովհաննես Հակոբյան

Շնորհակալություն Առուշանյանների ընտանիքին, որ անգնահատելի ծառայություն մատուցեցին մեզ՝ հնարավորություն տալով լինել Էրզրում: Մեր հիմնական նպատակն էր լինել մեր պապերի ծննդավայրում: Կնոջս նախնիները գաղթել են Բայազետից, իսկ իմ  պապը ծնվել է Էրզրումում: Կիսով չափ իրականացավ նաև իմ երազանքը՝ բարձրանալ Արարատ: Արարչի կամոք հաջորդ տարի կբարձրանամ Արարատի գագաթը: Այն ինչ զգացինք, դժվար է բացատրել, առաջինը ուրախություն, որ այդպիսի դրախտային երկիր ունենք և ցավ, որ այն օտարինն է, որ տիրոջ նման խնամում է այն: Վերադարձից հետ հիասթափություն ու անորոշություն: Օտարը պահպանում է մեր երկիրը, իսկ մենք ավերում ու պղծում ենք վերջին մի բուռ հողը, որն արդեն կորցնում ենք: Կոտորածի համար մեղադրում ենք բոլորին, թուրքին, քրդին, ռուսին, բայց իրական մեղավորը մենք ենք, որ կորցրել ենք մեր հոգևոր արժեքները, հեռացել ենք մեր արմատներից: Միայն վերադարձը մեր արմատներին կփրկի մեր ազգը:

Հովհաննես Հակոբյան Ոսկրիչ-ձուլող
Մենք շնորհակալ կլինենք, եթե դուք կիսվեք այս հոդվածով:
Կիսվել Թվիթթերում Կիսվել Ֆեյսբուքում Կիսվել Վկոնտակտե
Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
Վերեւ