Հայաստան և Արցախ 10-օրյա շրջագայություն

Երթուղու քարտեզը
Շրջագայության արժեքը: 0 USD Շրջագայության տեւողությունը: 10 օր Շրջագայության տեսակը: Հայաստան եւ Արցախ
1-ն օր

Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում: Ժամանում և տեղավորում հյուրանոցում: Մի փոքր հանգստանալուց հետո կսկսեք պտույտը քաղաքում: Կայցելեք Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ, Մատենադարան, որն ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը:
Երեկոյան կզբոսնեք Երևանի գեղեցիկ հրապարակում, կվայելեք երգող շատրվանները:
Գիշերակաց հյուրանոցում:

  • Երեւան
  • Հանրապետության հրապարակ
  • Մատենադարան
  • Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
  • Երևանի հրապարակ
2-րդ օր

Ուղևորվում եք հայոց հոգևոր մայրաքաղաք Էջմիածին: Ճանապարհին կայցելեք Զվարթնոց:  Զվարթնոցը հայկական վաղմիջնադարյան ճարտարապետական հուշարձան է: 1989թ-ին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։
Էջմիածնի Մայր Տաճարը կառուցվել է IV դարի սկզբներին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց անմիջապես հետո, հեթանոսական տաճարի տեղում: Սբ. Գայանե եկեղեցին կառուցվել է շուրջ 630թ.՝ տեղում եղած մատուռի փոխարեն, Սուրբ Գայանե կույսի գերեզմանի վրա։ Ավագ սեղանի տակ գտնվում է Սբ. Գայանեի տապանաքարը։ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին հիմնադրվել է 618թ. Կոմիտաս Ա. Աղցեցի կաթողիկոսի կողմից՝ վայրում, որտեղ ըստ ավանդության նահատակվել և թաղվել է Սուրբ Հռիփսիմե կույսը: Եկեղեցին հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկն է:  Այցելում եք Սարդարապատի հուշակոթողը և ազգագրական թանգարան:
Վերադառնում եք Երևան: Պտույտ երեկոյան Երևանով:

  • Էջմիածնի Մայր Տաճար
  • Սբ. Գայանե եկեղեցի
  • Սբ. Հռիփսիմե եկեղեցի
  • Զվարթնոց
  • Զվարթնոց
3-րդ օր

Ուղևորվում եք Գառնի: Ըստ XIVդ. մի ձեռագրի` Գառնին հիմնադրվել է մ.թ.ա. 2166 թ.-ին։ Ամրոցը կառուցվել է հավանաբար մ.թ.ա. IIդ։ Շարունակում եք ճանապարհը դեպի Գեղարդ: Ըստ ավանդության՝ հիմնադրվել է քրիստոնեությունր Հայաստանում պետական կրոն հռչակվելու առաջին տարիներին (4-րդ դարի սկիզբ)։ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 1215 թ՝ Զաքարյանների օրոք։
Վերադառնում եք Երևան, որտեղ Ձեզ սպասում է էքսկուրսիա կոնյակի գործարանով: Այստեղ Դուք հնարավորություն կունենաք համտեսել տարբեր կոնյակներ:
Գիշերակաց հյուրանոցում:

  • Գառնի
  • Գառնի
  • Գեղարդ
  • Գեղարդ
  • Կոնյակի գործարան
4-րդ օր

Խոր Վիրապ ուղևորությունն էլ իր յուրահատկությունն ունի: Ըստ ավանդության` Տրդատ 3-րդը Գրիգոր Լուսավորչին նետել է թունավոր օձերով և միջատներով լի վիրապը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Հինգերորդ դարում վիրապի վրա վանք է հիմնվում։ Այստեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Բիբլիական Արարատ լեռ: Ժամերով կարելի հիանալ Արարատի անզուգական գեղցկությամբ, բայց պետք է շարունակել ճանապարհը: Ուղևորվում եք Նորավանք: 13-րդ դարի սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը։ Այստեղ  XIVդ. 1-ին կեսին գործել է  նշանավոր մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկը։ 
Դեպի Տաթև ճանապարհն անցնում է ոլորաններով, որոնց մի կողմում անդնդախոր ձորն է, իսկ մյուս կողմում`բարձրաբերձ լեռները: Ճանապարհին կանգ եք առնում Հայաստանի բնության հրաշալիքներից մեկի` Սատանի կամուրջի մոտ: Ձորի պռնկին կառուցված այս եկեղեցին մարդկանց վրա թողնում է անմոռանալի տպավորություն: Հիմնադրվել է IV դ., իսկ գլխավոր եկեղեցին կառուցվել է 906 թ.
Գիշերում եք Գորիսում:

  •  Խոր Վիրապ
  • Խոր Վիրապ
  • Նորավանք
  • Նորավանք
  • Տաթև
  • Տաթև
5-րդ օր

Առավոտյան ուղևորվում եք Արցախի  ամենագողտրիկ անկյուններից մեկը՝ Շուշի: Քաղաքի հիմնական տեսարժան վայրերից է Շուշիի ամրոցը: Միջնաբերդի պատերը գրեթե պահպանվել են: Շուշիի ճարտարապետական գերիշխող կառույց է համարվում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը անվանում են նաև Ղազանչեցոց: Կառուցվել է 1868-1887 թթ.։ Ներկայումս այստեղ է գտնվում Արցախի թեմի առաջնորդի նստավայրը։
Հաջորդ կանգառը Ստեփանակերտն է: Մուտքի մոտ ձեզ կդիմավորի Արցախի խորհրդանիշը հանդիսացող «Մենք ենք, մեր սարերը» կոթողը: Կայցելեք Արցախի պատմա-երկրաբանական թանգարանը, որում գտնվում են հնագույն եզակի նմուշներ, Զոհված ազատամարտիկների թանգարանը և Պանթեոն:
Գիշերում եք Ստեփանակերտում:

  • Շուշի
  • Շուշիի ամրոց
  • Արցախ
  • Ստեփանակերտ
  • Ստեփանակերտ
6-րդ օր

Ուղևորվում եք Տիգրանակերտ: Կառուցվել է մ.թ.ա. 1-ին դարում, հայոց արքա Տիգրան Մեծի կողմից։ Ուղևորվում եք Ամարաս: Համաձայն հայ պատմիչների վկայությունների՝ Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IVդ սկզբին։ V դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն այստեղ բացել է հայկական առաջին դպրոցներից մեկը:
Վերադառնում եք Ստեփանակերտ:

  • Ամարաս
  • Տիգրանակերտ
  • Տիգրանակերտ
  • Ստեփանակերտ
  • Ստեփանակերտ
7-րդ օր

Առավոտյան ուղևորվում եք Դադիվանք՝ Արցախի հնագույն վանական համալիրներից մեկը: Ավանդության համաձայն Դադիվանքը կառուցվել է դեռևս I դարում և իր անվանումը ստացել է այն վայրից, որտեղ կառուցվել է (Սուրբ Դադեի գերեզմանատեղի): Հաջորդ կանգառը Գանձասարն է, որը Արցախի վանական համալիրներից մեկն է, հոգևոր և մշակութային կենտրոնը: Գանձասարն իր անունն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր։
Շարունակում եք ճանապարհը դեպի գեղատեսիլ Սևան`Հայաստանի ամենագեղեցիկ անկյուններից մեկը: Ճանապարհին կտեսնեք Նորադուզի խաչքարերը, որտեղ կան բազմաթիվ 9-17(18) դդ. թվագրվող խաչքարեր, ինչպես նաև կայցելեք Սևանի ափին տեղակայված Այրիվանքը` կառուցված IX-XII դարերում:
Գիշերում եք Սևանում:

  • Դավիվանք
  • Գանձասար
  • Նորատուսի գերեզմանատուն
  • Սևան
  • Սևան
8-րդ օր

Ուղևորվում եք Դիլիջան: Շրջապատող լեռները գեղեցկացնում են նրա համայնապատկերը, որն առանձնակի հմայք և շքեղություն են տալիս քաղաքին: Կայցելեք Հաղարծին` 10-րդ դարի հայկական վանքային համալիր, և Գոշավանք, որը հիմնադրել է Մխիթար Գոշը: Այստեղ է գտնվում Գոշավանքի ասեղնագործ խաչքարը, որը հազվագյուտ կոթող է։
Հաղպատ ուղևորությունը շատ հետաքրքիր է լինելու: Հաղպատ անունը ստուգաբանվում է որպես ամուր պատ: Հաղպատի վանքը հիմնադրվել է 976թ.-ին, Աշոտ Բագրատունու թագավորության ժամանակ։ Մի քանի տարի կրոնավորի սքեմի տակ Հաղպատում է ապրել Սայաթ-Նովան։ Հաղպատից քիչ հեռու Սանահինն է: Վանքը հիմնել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 966թ.-ին։ 
Գիշերում եք Վանաձորում:

  • Հաղարծին
  • Գոշավանք
  • Դիլիջան
  • Հաղպատի վանք
  • Սանահին
9-րդ օր

Ուղևորվում եք Գյումրի: Հարուստ մշակութային ժառանգությամբ, ավանդույթներով եւ հումորով հայտնի այս քաղաքում են ծնվել այնպիսի անվանի մարդիկ, ինչպիսիք են Մհեր Մկրտչյանը, Հովհաննես Շիրազը, Իսահակյանը և այլն: Այցելում եք Մարմաշենի վանքը, որը եղել է Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոն: Այն հայկական հոգևոր և ճարտարապետության արժեքավոր համալիրներից է։  Գիշերում եք Գյումրիում:

  • Գյումրի
  • Գյումրի
  • Գյումրի
  • Մարմաշենի վանք
  • Գյումրի
10-րդ օր

Ուղևորություն Զվարթնոց օդանավակայան: Թռիչք

Լրացուցիչ տեղեկատվություն

Մենք շնորհակալ կլինենք, եթե դուք կիսվեք այս հոդվածով:
Կիսվել Թվիթթերում Կիսվել Ֆեյսբուքում Կիսվել Վկոնտակտե
Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
Վերեւ