Մեկնում
Առաջիկա տուր

Հայաստան և Վրաստան 11- օրյա տուր

Շրջագայության արժեքը: 0 USD Շրջագայության տեւողությունը: 11 օր Շրջագայության տեսակը: Համակցված տուրեր
1-ին օր

Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում: Ժամանում և տեղավորում հյուրանոցում:

  • Զվարթնոց օդանավակայան
  • Երեւան
  • Հանրապետության հրապարակ
  • Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
  • Կասկադ
2-րդ օր

Սիթի տուր Երևանում, կայցելեք Մատենադարան, որն ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը, Հայոց ցեղասպանության թանգարան, Մերգելյան կարպետ: Ճաշ Մերգելյան կարպետում, որտեղ ճանաչված խոհարար Արտավազդ Սարուխանյանի հետ կմասնակցենք հայկական ավանդական կերակուրների պատրաստմանը,ինչպես նաև կպարենք Քոչարի ( ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում ընդգրկված հայկական ավանդական պար): Ճաշից հետո ուղևորվում եք հայոց հոգևոր մայրաքաղաք Էջմիածին: Էջմիածնի Մայր Տաճարը կառուցվել է IV դարի սկզբներին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց անմիջապես հետո, հեթանոսական տաճարի տեղում: Կայցելենք նաև Զվարթնոցի տաճար, որը կառուցել է Ներսես Շինարար կաթողիկոսը 643 թվականին: Վերջինս ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:Վերադարձ Երևան գիշերակաց Ցենտրալ 4*  կամ Իմպերիալ 4* հյուրանոցում:

  • Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
  • Մայր տաճար
  • Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
  • Զվարթնոց
  • Զվարթնոց
3-րդ օր

Ուղևորվում ենք Հայաստանում միակ պահպանված հեթանոսական տաճար Գառնի ( սկիզբ մ.թ.ա. 2166 թ. , որը նվիրված է արևի Աստված Միհրին):Տեսնելով ճարտարապետական հրաշք համարվող Գառնին, մենք ամենագնացներով կուղևորվենք դեպի Գառնու ձոր, որտեղ մենք կտեսնենք ամենահզոր ճարտարապետի՝ բնության կեռտած քարերի սիմֆոնիան: Շարունակում ենք ճանապարհը Ազատ գետի կիրճով և հայտնվում ենք Գեղարդում (Այրիվանքում): Հենց այս վանական համալիրում է շուրջ 5 դար պահվել սուրբ Գեղարդը, որը իր հետ Հայաստան էր բերել Թադևոս առաքյալը:Այստեղ մենք կտեսնենք Այրիվանքի երեք ժայռափոր եկեղեցիները: Մասնակցություն լավաշի թխման արարողությանը և ճաշ ռեստորանում, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Գառնու կիրճը:Վերադարձ Երևան այցելություն կոնյակի գործարան: Էքսկուրսիա և մի քանի տեսակի լեգենդար կոնյակների համտեսում: Գիշերակացը Երևանում  Ցենտրալ 4* կամ Իմպերիալ 4* հյուրանոցում:

  • Գառնի
  • Գառնու կիրճ
  • Գառնի
  • Գեղարդ վանական համալիր
  • Գեղարդ վանական համալիր
4-րդ օր

Ուղևորություն Խոր Վիրապ (Հենց այստեղ Գրիգոր Լուսավորիչը անցկացրեց իր բանտարկության 14 տարիները , որը հետագայում դարձավ սրբավայր), այստեղից ամենամոտ տեսարան է բացվում դեպի բիբլիական Արարատ լեռը: Ժամերով կարելի է հիանալ Արարատի անզուգական գեղեցկությամբ, բայց պետք է շարունակել ճանապարհը դեպի Նորավանք: Ճանապարհին կայցելենք Թրչունների քարանձավ (Արենի 1) և գյուղ Արենի՝ որտեղ կվայելենք հազարամյակների շունչը իր մեջ կրող անմահական գինին: Այստեղ մեզ սպասվում է շատ հետաքրքիր ճաշ, մենք կհյուրընկալվենք գինեգործ Մհերի տանը որտեղ թոնրում կպատրաստենք հայկական հայտնի խորովածը և կհամտեսենք Մհերի հեղինակային գինիները :Ճաշից հետո կշարունակենք ճանապարհը դեպի Նորավանք, որը 13-րդ դարի սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը ։Մենք այստեղ կտեսնենք Հիսուս Քրիստոսի անձեռակերտ դիմապատկերը, որը աշխարհում եզակի երևույթներից է: Շարունակում ենք ճանապարհը դեպի Գորիս, ճանապարհին կայցելենք Շաքիի ջրվեժ որտեղ կհիանանք ջրվեժի հիասքանչ տեսարանով : Ընթրիք և գիշերակաց Գորիսում Միրհավ 4+ հյուրանոցում:

  • Խոր Վիրապ
  • Խոր Վիրապ
  • Խոր Վիրապ
  • Նորավանք
  • Նորավանք
5-րդ օր

Ուղևորվում ենք դեպի քարանձավային քաղաք Խնձորեսկ, այն ունի շուրջ 1300 տարվա պատմություն: Կտեսնենք քարանձավում բնակված մարդկանց կենսակերպը՝ անցնելով հայտնի ճոճվող կամրջի վրայով: Հետևում թողնելով Խնձորեսկը մենք ուղևորվում ենք դեպի աշխարհի ամենաերկար ճոպանուղին: Վայելելով Սունյաց լեռների գեղեցկությունը թռչնի թևերի բարձրությունից մենք հայտնվում ենք միջնադարյան ամենամեծ վանական համալիրում՝ Տաթևում:Լինելով Տաթևի վանական համալիրում թերևս ամեն ոք կզգա Աստծո ներկայությունը:Մենք այստեղ կտեսնենք բոլորին հայտնի Ձիթհանը որտեղ սկսած 17-րդ դարից սյունեցիները տարբեր սերմերից յուղեր են ստացել, որը օգտագործել են ինչպես առօրյա կյանքում այնպես էլ պաշպանության նպատակով՝ թշնամու վրա եռացրած յուղ լցնելով :Կճաշենք գետակի ափին համտեսելով հայտնի իշխան ձուկ պատրաստված թոնիրում: Հրաժեշտ տալով Սյունյաց աշխարհին մենք ուղևորվում ենք դեպի կապուտաչյա Սևանա լիճ՝ ճանապարհին վայելելով Սելիմի լեռնանցքի գեղեցկությունը, որի բարձրունքում ծվարել է Սելիմի քարավանատունը ( 14-րդ դարի այս քարավանատունը որպես իջևանատուն է ծառայել մետաքսի ճանապարհով անցնող առևտրականների համար): Սևանա լիճը իր մեծությամբ աշխարհի երկրորդ բարձրադիր անուշահամ լիճն է։ Կայցելենք նաև Սևանի թերակղզում գտնվող պատմական հուշարձաններից Սևանավանք 9-12-րդ դարեր, որտեղից   չքնաղ տեսարան է բացվում դեպի Սևանա լիճ: Գիշերակացը Սևանում:

  • Եկեղեցի Գորիսում
  • Գորիս
  • Տաթևի վանական համալիր
  • Սևան
  • Սևան
6 -րդ օր

Ուղևորվում ենք դեպի Դիլիջան: Ճանապարհին կայցելենք Գոշավանք՝ 12-րդ դարի հայ ճարտարապետության հրաշքներից մեկը:Այցելություն հին Դիլիջան որտեղ կհիանանք Դիլիջանի յուրահատուկ ճարտարապետությամբ: Թողնելով հետևում Հայաստանը անցնելով հայվրացական սահմանը մենք հասնում ենք Թբիլիսի: Տեղավորում հյուրանոցում, երեկոյան զբոսանք Թբիլիսիում: Գիշերակացը Թբիլիսիում:

  • Դիլիջան
  • Պարզ լիճ
  • Դիլիջան
  • Դիլիջան
  • Դիլիջան
7-րդ օր

Առավոտյան ճոպանուղիով կբարձրանանք Նարիկալա ամրոց,կտեսնենք Մայր Վրաստան հուշարձանը: Այցելություն Վիրահայոց թեմի առաջնորդանիստ սուրբ Գևորգ եկեղեցի : Խաղաղության կամուրջ, կզբոսնենք Թբիլիսիի ամենահին փողոցներից՝ Լեսիդզեյով և Ռուսթավելիով, կտեսնենք նաև Հաբլաբարի թաղամասը, որտեղ գտնվում է հայտնի Միմինո ֆիլմի դերասանների արձանախումբը: Ճաշ Թբիլիսիյի հայտնի ռեստորաններից մեկում, որտեղ կհամտեսենք վրացական հայտնի ճաշատեսակներց: Այցելություն Ֆունիկլյոր որտեղից կդիտենք Կովկասի ամենագեղեցիկ քաղաքներից մեկի Թիֆլիսի համայնապատկերը: Կլինենք նաև Մեյդանում որտեղ կտեսնենք Թիֆլիսի հանրահայտ ծծմբային բաղնիքները: Գիշերակացը Թբիլիսիում:

  • Թբիլիսի
  • Եկեղեցի Թբիլիսիում
  • Հավլաբար
  • Ռուսթավելի պողոտա
  • Թբիլիսի
8 -րդ օր

Ուղևորվում ենք դեպի Մցխեթա ճանապարհին տեսնելով Ջվարի հրաշք վանքը: Մցխեթին Վրաստանի ամենահին քաղաքներից է: Ք.ա. 3-րդ դարից մինչև 5-րդ դար եղել է վրացական թագավորություն մայրաքաղաքը: Այստեղ վրացիները քրիստոնեությունն ընդունել են 317թ: Այսօր էլ Մցխեթին համարվում է վրաց Ուղղափառ և Առաքելական եկեղեցու կենտրոնը: Կանգառ Գորիում այցելություն Իոսիֆ Ստալինի տուն թանգարանը:Կլինենք նաև Բորժոմիում, որը հայտնի է իր հանքնային ջրերով: Այստեղ հանքային աղբյուրներ հայտնաբերվել են ավելի քան հազար տարի առաջ: Դա վկայում են 20-րդ դարի սկզբին հայտնաբերված 7 քարե վաննաները ( մ.թ. առաջին հազարամյակ):Կզբոսնենք այգում և կհամտեսենք Բորժոմիի նշանավոր հանքային ջուրը: Վերադարձ Թբիլիսի գիշերակաց հյուրանոցում:

  • Արաքս գետը
  • Թբիլիսի
  • Ախալցիխեի բերդ
  • Մցխեթի
  • Մցխեթի
9-րդ օր

Ուղևորվում ենք Ալազանյան դաշտավայր, որտեղ ստանում են վրացական հայտնի գինիները:Կայցելենք սիրո քաղաք Սիգնախի :Ապա կտեսնենք Բոդեի վանքը, որտեղ գտնվում է սուրբ Նինոի գերեզմանը: Ճաշ հայտնի ռեստորանում վրացական ուտեստներով:Ճաշից հետո կշարունակենք մեր ճանապարհը դեպի Կախետիա՝ քաղաք Թելավի , որը համարվում է վրացական գինեգործության կենտոնը: Այցելություն գինու գործարան, գինու համտեսում: Վերադարձ Թբիլիսի, ճանապարհին կանգառ կունենանք Գոմբորիում որտեղից գենեցիկ տեսարան է բացվում դեպի Կովկասյան լեռներ և Ալազանյան դաշտավայր:Գիշերակացը Թբիլիսիում:

    10-րդ օր

    Հետևում թողնելով Վրաստանը մենք հատելով հայ - վրացական սահմանը կայցելենք Լոռի:Լոռիում կայցելենք Հաղպատի և Սանահինի վանական համալիրներ, որոնք համարվում են Լոռու ճարտարապետական զարդերը:Լոռուց կուղևորվենք Գյումրի: Հասնելով Գյումրի մենք կտեսնենք Գյումրու յուրահատուկ ճարտարապետությունը և կհասկանանք, որ Գյումրին աշխարհի այն քիչ քաղաքներից է, որն ունի նաև հոգի: Կճաշենք և հրաժեշտի խնջույք կունենանք հյուրասեր գյումրեցիների ամենասիրելի վայրերից մեկում՝ Չերկեսի ձորում: Պտույտ Գյումրիում որտեղ կտեսնենք Քըրք Քըրքորյանի, ինչպես նաև Շառլ Ազնավուրի արձանները, կայցելենք հայերի և ողջ նախկին ՍՍՀՄ միության ժողովուրդների կողմից հումորի լեգենդ համարվող Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի տուն թանգարան: Գիշերակացը Երևանում  Ցենտրալ 4*  կամ  Իմպերիալ 4* հյուրանոցում:

    • Սանահին վանք
    • Սանահին վանք
    • Սանահին վանք
    • Շառլ Ազնավուրի արձան
    • Մհեր Մկրտչյանի արձան
    11-րդ օր

    Ուղևորություն Զվարթնոց օդանավակայան, թռիչք:

    • Հանրապետության հրապարակ
    • Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
    • Կասկադ
    • Երեւան
    • Զվարթնոց օդանավակայան

    Լրացուցիչ տեղեկատվություն

    Մենք շնորհակալ կլինենք, եթե դուք կիսվեք այս հոդվածով:
    Կիսվել Թվիթթերում Կիսվել Ֆեյսբուքում Կիսվել Վկոնտակտե
    Նորությունները Ձեր փոստին:
    Անիտուրը հրավիրում է:
    Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


    Tour to Western Armenia
    Tour to Western Armenia
    Tour to Western Armenia
    Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
    Վերեւ