Անիտուր ընկերությունը հանդիսանում է Պատմական Հայաստան պատմամշակութային տուրերի հիմնադիրը և միակն է Հայաստանում, որը շուրջ 25 տարի իրականացնում է միայն բարձրակարգ (VIP) տուրեր: Մասնակիցների գերակշիռ մասն արտերկրից են, ովքեր կարևորում են կոմֆորտը (հյուրանոց,սնունդ,տրանսպորտ,գիդ և այլն):
Փաստացի արժեքը կախված է խմբի անդամների քանակից.
25 անձ և ավել`1190 $ համարժեք ՀՀ դրամ (48 տեղանոց Mercedes 2018 թ. բարձրակարգ ավտոբուս)
20 անձ` 1220$ համարժեք ՀՀ դրամ (30 տեղ բարձրակարգ ավտոբուս)
15 անձ 1250 $ համարժեք ՀՀ դրամ (1 Mercedes Sprinter 20 տեղ, 2018թ)
10 անձ` 1290 $ համարժեք ՀՀ դրամ (1 Mercedes Sprinter 17 տեղ, 2018թ)
9-7 անձ`1360$- 1540$ համարժեք ՀՀ դրամ / 1 Mercedes Sprinter 17 տեղ, 2018թ /
4-6 անձ անհատական պատվեր (1 Mercedes Viano 8 տեղ, 2018թ.)
Առավոտյան դուրս ենք գալիս Երեւանից, Գյումրիով գնում ենք Ախալքալակի, որը համարվում է Ջավախքի կենտրոնը: Հայ-վրացական սահմանն անցնում ենք Բավրայի մաքսակետով: Պտույտ Ջավախքում, այցելություն Ախալքալակի Սբ.Խաչ եկեղեցի: Ուղեւորվում ենք վրաց - թուրքական սահման, անցնում ենք Կարզախի մաքսակետով:
Ուղևորություն Արդվին: Ճանապարհն անցնում է պատմական Հայաստանի Տայք նահանգով, որտեղ մենք կտեսնենք Թորթոմի լիճը, որի մեջ թափվում է Թորթում գետը, որը լճից դուրս գալով, դառնում է մի հիասքանչ ջրվեժ և ունի 48մ բարձրություն, համարվում է բնության կերտած հրաշալիք: Ինչպես նաև կայցելենք 19-րդ դարում կառուցված Օշք վանք: Ժամանում Արդվին, որտեղ կտեսնենք Արդվինի բերդh և կհիանանք գիշերային քաղաքի գեղեցկությամբ:
Ընթրիք և գիշերակաց Արդվինի`Գրանդ Արդվին5 * հյուրանոցում:
Ուղևորություն Գյումուշխանա: Ճանապարհին կլինենք Համշենուն (Հոպա), հանդիպում համշենահայերի հետ:
Կանգառ կունենանք Մաճկայում: Այցելություն հունահռոմեական Սումելիայի վանական համալիր, որը կառուցվել է 13-րդ դարում ժայռի վրա:
Մենաստանն ունի քարանձավային 72 խուց: Այցելություն Տրապիզոն, կպտտվեք քաղաքում, կայցելենք
Սբ.Սոֆիա եկեղեցի, Տրապիզոնի ամրոց և թանգարան:
Գիշերակացը Գյումուշխանայում գտնվող Ռամադա Պլազա 5* հյուրանոցում :
Ուղևորվում ենք Կեսարիա (Կապադովկիա): Կանգառ Շապին Գարահիսարում (Զորավար Անդրանիկի ծննդավայր), պտույտ բերդ, հայկական տներ: Այցելություն հայկական Թամզարա գյուղ, որտեղ կան պահպանված երկհարկանի հայկական տներ, որոնք ծառայում են տուրիստական նպատակով, կտեսնենք նաև հին հայկական կամարակապ հայատառ աղբյուրը և կիսավեր եկեղեցին: Թամզարայում է իր մանկությունը անցկացրել Զորավար Անդրանիկը:Ճանապարհը կշարունակենք դեպի Կեսարիա, որտեղ ձեռնադրվում էին հայ կաթողիկոսները (Քրիստոնյա Հայաստանի առաջին շրջան), այտեղ կտեսնենք հայկական սբ. Գրիգոր Լուսավորիչ գործող եկեղեցին,Կեսարիայի վերականգնված գեղեցիկ բերդը, հայկական թաղամասը:
Ընթրիք և գիշերակաց Կեսարիայում Գրանդ Կայսերի 5*(Հիլթոն) կամ Օմմեր 5* հյուրանոցում:
Ուղևորվում ենք Գորեմե (Նևշեհիր):
Որտեղ ամբողջ օրը, կշրջենք աշխարհի 8-րդ հրաշալիքը համարվող այդ զարմանահրաշ վայրում, կտեսնենք Ուչիսարայի բերդը, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմական հուշարձանների ցանկում և մարդիկ ողջ աշխարից այդ հրաշքը տեսնելու համար գալիս են Կապադովկիա:Կճաշենք էկզոտիկ քարանձավային ռեստորանում, կհամտեսենք Կապադովկիաի նշանավոր գինին:Ցանկացողները կարող են օգտվել օդապարիկային ծառայությունից:
Գիշերակացը Գորեմեում Տուրիստ 4+*կամ Գրանդ Կապադոկիա 5* հյուրանոցում:
Ճանապարհին կայցելենք Տարսոն: Կիլիկիայի թագավորների թագադրման վայրը: Այստեղ են գտնվում Պողոս Առաքյալի քարանձավը, Կլեոպատրայի դարպասները, որտեղ ըստ ավանդության Կլեոպատրան և Անտոնիոսը առաջին անգամ հանդիպել են: Ինչպես նաև կայցելենք Տարսոնի Սբ. Աստվածածին հայկական եկեղեցի,կտեսնենք Տարսոնի հայկական տները,կճաշենք գեղեցիկ ջրվեժի մոտ գտնվող ռեստորանում: Ժամանում Մերսին, տեղավորում հյուրանոցում, հանգիստ ծովի ափին:
Ընթրիք և գիշեր ծովափին Լամոս 5* կամ Ռոյալ Սեբաստիա 4* հյուրանոցում:
Հանգիստ ծովափին, նավակով այցելություն Կոռիկոսի ծովային բերդ (Աղջկա բերդ), ստորգետնյա ստալակտիտային թանգարան, հռոմեական քաղաքի անտիկ ամֆիթատրոն և համալսարան, կհիանանք հռոմեական անտիկ մշակույթով: Շարունակում ենք վայելել ծովը:
Ընթրիք և գիշեր Մերսինում` Լամոս 5* կամ Ռոյալ Սեբաստիա 4* հյուրանոցում :
Ուղևորվում ենք Այնթափ:Ճանապարհին կայցելենք Ադանա կլինենք Բելենում,Դորթ Յոլում և Իսկենդերունում (Ալեքսանդրետ), որտեղ կայցելենք 40 մանկանց հայկական գործող եկեղցին: Ադանայում շատ կարեւոր է Մեհյան գետի վրա Հուստինիանոսի /527-565/ ժամանակ կառուցված 22 աչքանի կանգուն կամուրջը: Կտեսնեք հայկական թաղամասի տները և Բեբեքլի եկեղեցին:Կլինենք նաև Մուսա լեռան Վաքըֆ միակ հայաբնակ գյուղում, որտեղ աղոթք ենք անելու գործող Սբ. Աստվածածին հայկական եկեղեցում այն բոլոր Մուսալեռցիների համար,ովքեր 40 օր հերոսաբար պայքարեցին եւ չհանձնվեցին:Ժամանում ենք Այնթափ, որտեղ կտեսնենք բերդը, Պալյանների կողմից կառուցված և մզկիթի վերածված Սբ. Աստվածածին հրաշագեղ եկեղեցին,հայակական շքեղ տներ, որոնք վերածվել են սրճարանների: Կտեսնենք նաև Սուրբ Պետրոս եկեղեցին, որը վերածվել է մշակույթի տան:
Ընթրիք և գիշերակաց Այնթափի Սիրեհան 5* հյուրանոցում(18-րդ դարի քարվանսարայ):
Ուղևորվում ենք Ադիյաման: Ճանապարհին կայցելենք հայոց կաթողիկոսանիստ Հռոմկլա (Ներսես Շնորհալի),նավակով պտույտ լայնահուն Եփրատի վրա Հռոմկլայի դիտում: Ժամանում Ուրֆա:Ուրֆայում կտեսնենք սրբազան ձկների ավազանը, Աբրահամ մարգարեի քարանձավը, հայկական եկեղեցին, Ուրֆայի բերդը:Ճաշ Ուրֆայի քարանձավային ռեստորանում:Կայցելենք Պորտասար(Գյոբեկլի թեփե) թանգարանը (նեոլիթյան շրջանի կրոնածիսական համալիր):
Ժամանում Ադիյաման, ընթրիք և գիշերակաց Վայթ Սթար 4+* հյուրանոցում:
Նախաճաշից հետո կբարձրանանք Նեմրութ սար:Սարի մի մասը կբարձրանանք մեքենայով, իսկ մնացած հատվածը բարձրանում ենք ոտքով,ճանապարհին դրված են նստարաններ հանգստանալու համար: Ամբողջ աշխարհը գալիս է դիտելու Երվանդունիների արքայական դամբարանը եւ հեթանոս աստվածների արձանները /Արամազդ, Միհր, Վահագն, Անահիտ/, որոնք 8մ բարձրություն:Ճաշ Եփրատի ափին գտնվող ռեստորանում:
Կուղևորվենք Դիարբեքիր,ճանապարհին կայցելենք Մալաթիա և Խարբերդ:Մալաթիայում կայցելենք Սուրբ Երրորդություն եկեղեցի,Հրանդ Դինքի հայրական տուն:Իսկ Խարբերդում կտեսնենք հայկական թաղամաս որտեղ հայկական տները վերածվել են տուրիստական տների,Եփրատյան քոլեջի և հայկական եկեղեցիների փլատակներ, և Խարբերդի նշանավոր բերդը:Կանգառ պատմական Ծովք լճի մոտ:
Ժամանում Դիարբեքի: Դիարբեքիրում կտեսնեք սբ.Կիրակոս 7 խորանանոց եկեղեցին: Ամբողջ քաղաքի միջով անցնում են 8կմ երկարություն ունեցող բերդապարիսպները և Տիգրիս գետի վրա կառուցված տասնակամար կամուրջը: Կտեսնենք նաև եղեռնի հուշարձանը:
Ընթրիք և գիշերակաց Դիարբեքիրում Դիվան 5* կամ Դեմիր 4+* հյուրանոցում:
Ուղևորվում ենք Արևմտյան Հայաստանի դրախտավայրերից հայոց առաջին մայրաքաղաք Վան: Կլինենք Բիթլիսում, կտեսնենք մթա. 4-րդ դարում Ալեքսանդր Մակեդոնացու կառուցած Բիթլիսի նշանավոր բերդը, հայկական թաղամասը և տները, Բիթլիս գետի հին կամուրջը, ինչպես նաև 19-րդ դարադկզբի հայկական արական դպրոցը:Կայցելենք նաև Վ. Սարոյանի ծնողների ծննդավայր Պոռ գյուղ,որտեղ կիսավեր Սբ. Աստվածածին եկեղեցու կողքին գտնվում են 3-4 մ. բարձրությամբ եզակի զարդանախշ խաչքարեր: Կշարունակենք ճանապարհը դեպի Աղթամար կղզի: Աղթամար կղզի կգնանք նավակով մոտ 15 րոպե: Երբ մոտենում ենք կղզուն մեզ հպարտորեն դիմավորում է Սբ. Խաչ եկեղեցին՝ Արծրունյաց հարստության ու փառքի լուռ վկան: Այն կառուցել է Ճարտարապետ Մանվելը 915-921թթ.: Ճաշում ենք լճի ափին գտնվող «Աղթամար» ռեստորանում, որը միակ տեղն է, ուր մատուցում են հանրահայտ վանա տառեխը: Հանգստանում, լողանում, վայելում ենք Վանա լիճը: Ժամանում Վան: Երեկոյան պտույտ Վանում:
Ընթրիք և գիշերակաց Էլիտ Վորդ Վան 5* շքեղ հյուրանոցում:
Ուղևորվում ենք Բագրատունյաց Հայաստանի հոգևորմայրաքաղաքլուսապայծառ Անի: 961թ. Անին հռչակվել է Հայոց11-րդ մայրաքաղաք:Անին նշանավոր է իր եկեղեցիներով:Անիի մայր տաճարը կառուցել է Տրդատ ճարտարապետը 989-1001թթ.:Այն համարվում է հայ ճարտարապետության գլուխգործոց:Սուրբ Փրկիչ/1035թ./եկեղեցու ընդհանուր հորինվածքն այնքան միասնական է եղել,որ անգամ մեջտեղից կիսվելուց հետո էլ գմբեթը չի փլվել:Հոնենցի եկեղեցին դրսից եւ ներսից զարդարված է բազմաթիվ քանդակներով եւ նկարներով:
Թուրք-վրացական սահմանի անցում:Ուղևորվում ենք դեպի Գյումրի ՝Այցելություն Սբ. Նշան եկեղեցի:Վարպետացփողոց(14-րդ փողոց): Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակ,որտեղ գտնվում են՝ Սուրբ Յոթ վերք եկեղեցին(տարեթիվ՝ 1874-1886)և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին (տարեթիվ՝1869-1874)։ Այցելություն Ալեքսանդրապոլի բերդ(Սև Ամրոց), «Պատվոբլուր» հուշահամալիր (Պլպլանժամ)։
Այցելություն Ձիթողցյանների տուն-թանգարան,որը քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարան է Գյումրիում:Ժամանակին գյումրեցի հարուստ վաճառականի տունն այսօր դարձել է ամենագրավիչ և ամենաշատ այցելվող թանգարանը Գյումրիում:Թանգարանը հին առանձնատուն է,տների հավաքածու,որը կապ ունի և Գյումրիի պատմության, և ամենօրյա կյանքի հետ,ինչպես նաև տեղական մշակույթի ևքաղաքի ճարտարապետական առանձնահատկությունների հետ: ճաշ Գյումրիի նշանավոր ռեստորաններից մեկում <<Չերկեզի Ձոր ռեստորանում>>,ճաշից հետո ուղևորություն Երևան:
Շրջագայության ավարտ: