Սիթի տուր Երևանում, կայցելեք Մատենադարան, որն ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը, Հայոց ցեղասպանության թանգարան,Մերգելյան կարպետ: Ճաշ Մերգելյան կարպետում ,որտեղ ճանաչված խոհարար Արտավազդ Սարուխանյանի հետ կմասնակցենք հայկական ավանդական կերակուրների պատրաստմանը,ինչպես նաև կպարենք Քոչարի ( ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում ընդգրկված հայկական ավանդական պար): Ճաշից հետո ուղևորվում ենք հայոց հոգևոր մայրաքաղաք Էջմիածին: Էջմիածնի Մայր Տաճարը կառուցվել է IV դարի սկզբներին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց անմիջապես հետո, հեթանոսական տաճարի տեղում: Կայցելենք նաև Զվարթնոցի տաճար, որը կառուցել է Ներսես Շինարար կաթողիկոսը 643-652 թվականներին: Վերջինս ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Վերադարձ Երևան գիշերակաց Ցենտրալ 4* կամ Իմպերիալ 4* հյուրանոցում:
Ուղևորություն Խոր Վիրապ (Հենց այստեղ Գրիգոր Լուսավորիչը անցկացրեց իր բանտարկության 14 տարիները , որը հետագայում դարձավ սրբավայր), այստեղից ամենամոտ տեսարան է բացվում դեպի բիբլիական Արարատ լեռը: Ժամերով կարելի է հիանալ Արարատի անզուգական գեղեցկությամբ, բայց պետք է շարունակել ճանապարհը դեպի Հայաստանում միյակ պահպանված հեթանոսական տաճար Գառնի ( սկիզբ մ.թ.ա. 2166 թ. , որը նվիրված է արևի Աստված Միհրին):Տեսնելով ճարտարապետական հրաշք համարվող Գառնին, մենք ամենագնացներով կուղևորվենք դեպի Գառնու ձոր, որտեղ մենք կտեսնենք ամենահզոր ճարտարապետի՝ բնության կեռտած քարերի սիմֆոնիան: Մասնակցություն լավաշի թխման արարողությանը և ճաշ ռեստորանում, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Գառնու կիրճը: Շարունակում ենք ճանապարհը Ազատ գետի կիրճով և հայտնվում ենք Գեղարդում (Այրիվանքում) :Հենց այս վանական համալիրում է շուրջ 5 դար պահվել սուրբ Գեղարդը, որը իր հետ Հայաստան էր բերել Թադևոս առաքյալը:Այստեղ մենք կտեսնենք Այրիվանքի երեք ժայռափոր եկեղեցիները:Գիշերակացը Երևանում Ցենտրալ 4* կամ Իմպերիալ 4* հյուրանոցում:
Ուղևորություն Գյումրի: Ճանապարհին կայցելենք Սաղմոսավանք, որտեղ կհիանանք Քասախի կիրճի վեհությամբ: Հասնելով Գյումրի մենք կտեսնենք Գյումրու յուրահատուկ ճարտարապետությունը և կհասկանանք, որ Գյումրին աշխարհի այն քիչ քաղաքներից է, որն ունի նաև հոգի:Կճաշենք հյուրասեր գյումրեցիների ամենասիրելի վայրերից մեկում՝ Չերկեսի ձորում: Ճաշից հետո կայցելենք հայերի և ողջ նախկին ՍՍՀՄ միության ժողովուրդների կողմից հումորի լեգենդ համարվող Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի տուն թանգարան : Այցելություն Սև բերդ, որը կառուցվել է ցարական Ռուսաստանի իշխանության տարիներին և այժմ ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում: Գիշերակաց հյուրանոցում:
Թողնելով հետևում Հայաստանը հասնում ենք Վրաստան , անցնելով Մոլոկանների գյուղերի միջով (Մոլոկանները հին ռուսական դավանանքի կրողներն են, որոնց Եկատերինա 2-րդ թագուհին ունեզրկել և աքսորել էր ) մտնում ենք Ախալքալակի (Ախալքալակը դա հին հայկական Ջավախքի մարզկենտրոնն է ): Պտույտ Ջավախքում, այցելություն Ախալքալակի Սբ. Խաչ եկեղեցի: Ուղևորվում ենք վրաց - թուրքական սահման, դեպի Կարզախ (աշուղ Ջիվանու ծննդավայր, այցելություն Ջիվանու տուն-թանգարան) անցնում ենք Կարզախի մաքսակետով:
Կանգառ Չըլդր լիճ (Ծովակն Հյուսիսո) ճաշ լճի ափին գտնվող գոխտրիկ ռեստորանում(որտեղ կվայելենք լճի հրաշահամ ձկնատեսակներից): Ուղևորություն Հայոց 10 –րդ մայրաքաղաք Կարս: Ժամանում տեղավորում հյուրանոցում պտույտ Կարսում: Առաքելոց եկեղեցին, որը կառուցվել է Հայոց Աբաս Բագրատունի թագավորի ժամանակ /928-953թթ./ կենտրոնագմբեթ շքեղ կառույց է, մինչև օրս կանգուն է, բայց վերածվել է մզկիթի: Հիանում ենք Կարսի բերդի անառիկ տեսքով, ցանկացողները կարող են բարձրանալ բերդ, որտեղից բացվում է Կարսի համայնապատկերը: Ոտքով անցնում ենք սբ. Վարդանի (Վարդան Մամիկոնյան) կամրջով, տեսնում ենք սև տուֆով կառուցված երկհարկանի հայկական տներ, որոնք հիանալի պահպանվել են եւ դրանց կողքին Չարենցի հայրական տան փլատակները:Այցելում ենք ռուսական եկեղեցի(Ալեքսանդր Նևսկի 19-րդ դար), ցարական զորանոցներ, ինչպես նաև Սարիղամիշի նշանավոր ճակատամարտի թանգարան (1914 դեկտեմբեր 1915 փետրվար Ցարական Ռուսաստան-Թուրքիա):
Գիշերակացը Կարսի Կատերինա Սարայ հյուրանոցում 5*: 19-րդ դար ցարական Ռուսաստան՝ Նիկոլայ 2-րդ:
Ուղևորվում ենք Անի՝ հազար ու մի եկեղեցիների քաղաք: 961թ. Անին հռչակվել է Հայոց 11-րդ մայրաքաղաք: Անին նշանավոր է իր եկեղեցիներով: Անիի մայր տաճարը կառուցել է Տրդատ ճարտարապետը 1001 թ.: Այն համարվում է հայ ճարտարապետության գլուխգործոց: Սուրբ Փրկիչ /1035թ./ եկեղեցու ընդհանուր հորինվածքն այնքան միասնական է եղել, որ անգամ մեջտեղից կիսվելուց հետո էլ գմբեթը չի փլվել: Հոնենցի եկեղեցին դրսից եւ ներսից զարդարված է բազմաթիվ քանդակներով եւ նկարներով:Վերադարձ Կարս, ճաշ՝ Կարսում որտեղ կհամտեսենք Կարսի նշանավոր խորովածը:
Ապա կշարունակենք ճանապարհը դեպի Արեւմտյան Հայաստանի դրախտավայրերց մեկը՝ Հայոց առաջին մայրաքաղաք Վան: Ճանապարհին կայցելենք Իգդիր: Իգդիրում կտեսնենք Նոյան տապանի մակետը: Այցելություն Բայազետ (Դարոյնք): Այստեղ կարևորվում է Բայազետի բերդը: Բարձրագագաթ քարաժայռի վրա գտնում է հինավուրց բերդը, որի համար գերմանացի ճանապարհորդ Վագները գրել է. «Հանդուգն և հրաշակերտ շինվածք է` այնպիսի տեղերի վրա հաստատված, որ բազեներն ու անգղները հազիվ թե կհամարձակվեն բուն դնելու:» Կտեսնենք նաև Իսհակ փաշայի հրաշագեղ պալատը, կսրճենք և կզմայլվենք բնության կերտած Բերկրիի հրաշագեղ ջրվեժի տեսարանով:
Հասնում ենք Վան: Վանում առաջինն այցելում ենք Վանա բերդ՝ կառուցված ուրարտական ժամանակաշրջանում (մ. թ. ա. 9-րդ դար), որտեղ գտնվում են Արգիշտիի, Մենուայի, Ռուսայի դամբարանները: Այցելում ենք Մհերի դուռ,(Սասունցի Դավիթ էպոս), որը հավերժ չի բացվում:Կայցելենք Այգեստան և Քաղաքամեջ որտեղ կազմակերպվել է Վանի նշանավոր ինքնապաշպանությունը ( Արամ Մանուկյան, Փանոս Թերլեմեզյան, Իշխան…):
Գիշերակացը Էլիտ Ուորլդ Վան 5* շքեղ հյուրանոցում:
Առավոտյան ուղևորվում ենք Վարագավանք, որտեղ Խրիմյան Հայրիկը 1858 թ. հիմնադրել է նշանավոր ժառանգավորաց դպրոցը, որտեղ ուսանել են Գ. Սրվանձտյանցը և այլ հայտնի դեմքեր, իսկ ուսուցիչների թվում է եղել նշանավոր Րաֆֆին:
Ապա կայցելենք Աղթամար կղզի, ուր նավակով կգնանք մոտ 15 րոպե: Երբ մոտենում ենք կղզուն մեզ հպարտորեն դիմավորում է Սբ. Խաչ եկեղեցին՝ Արծրունյաց հարստության ու փառքի լուռ վկան: Այն կառուցել է Ճարտարապետ Մանվելը 921թ .: Ճաշում ենք լճի ափին գտնվող «Աղթամար» ռեստորանում, որտեղ կճաշակենք հանրահայտ վանա Տառեխը:Այստեղից կուղևորվենք Մուշ : Ճանապարհին կայցելենք Բիթլիս որտեղ կտեսնենք մ.թ.ա. 4-րդ դարում Ալեքսանդր Մակեդոնացու կառուցած Բիթլիսի նշանավոր բերդը, հայկական թաղամասը և տները, Բիթլիս գետի հին կամուրջը, ինչպես նաև 19-րդ դարադկզբի հայկական արական դպրոցը:Կլինենք նաև Վ. Սարոյանի ծնողների ծննդավայր Պոռ գյուղում որտեղ կիսավեր Սբ. Աստվածածին եկեղեցու կողքին գտնվում են 3-4 մ. բարձրությամբ եզակի զարդանախշ խաչքարեր:Ապա կլինենք Մուշում որտեղ կարևոր է տեսնել Սբ. Մարինե եկեղեցին, որը կիսավեր է, և հայկական գերեզմանատունը, որտեղ ամփոփված է Գևորգ Չաուշի աճյունը: Ինչպես նաև կտեսնենք Արածանիի գետի վրա գտնվող Սուլուխի կամուրջ, որտեղ անհավասար մարտում զոհվել է Գևորգ Չաուշը:
Գիշերակացը Գրանդ Մուշ հյուրանոցում:
Ուղեվորվում ենք Սարիղամիշ: Ճանապարհին կանգառ կունենանք Հովվի կամուրջի մոտ ( Արաք և Մուրց գետերի խառնարան) : Շարունակում ենք ճանապարհը դեպի Էզրում :Էրզրումը Արևմտյան Հայաստանի հայաշատ քաղաքներից է եղել, որտեղից Կարապետ արքեպիսկոպոսի առաջնորդությամբ 1830թ.-ին Էրզրումից և շրջակա հարյուրավոր գյուղերից մոտ 50 հազ. հայ գաղթել և բնակություն է հաստատել Ջավախքում: Էրզրումում կտեսնենք բերդը, հայկական եկեղեցին, Սանասարյան վարժարանը:
Գիշերակացը Սարիղամիշի Հաբիթաթ 5* հյուրանոցում:
Հատելով թուրք-վրացական սահմանը հասնում ենք Ախալցիխե, որտեղ կտեսնենք Ախալցիխեի հրաշագեղ բերդը: Բերդը տեսնելուց հետո ուղևորվում ենք դեպի հանրահայտ առողջանային քաղաք Բորժոմի: Բորժոմին հայտնի է իր հանքնային ջրերով: Այստեղ հանքային աղբյուրներ հայտաբերվել են ավելի քան հազար տարի առաջ: Դա վկայում են 20-րդ դարի սկզբին հայտաբերված 7 քարե վաննաները ( մ.թ. առաջին հազարամյակ):Կզբոսնենք այգում և կհամտեսենք Բորժոմիի նշանավոր հանքային ջուրը: Գիշերակաց Բորժոմիյում:
Ուղևորվում ենք Թբիլիսի` ճանապարհին կանգ առնելով վրաց հոգևոր կենտրոն Մցխեթիում: Մցխեթին Վրաստանի ամենահին քաղաքներից է: Ք.ա. 3-րդ դարից մինչև 5-րդ դար եղել է վրացական թագավորություն մայրաքաղաքը: Այստեղ վրացիները քրիստոնեությունն ընդունել են 317թ: Այսօր էլ Մցխեթին համարվում է վրաց Ուղղափառ և Առաքելական եկեղեցու կենտրոնը:Կլինենք նաև Ջվարիի նշանավոր վանական համալիրում: Կանգառ Գորիում այցելություն Իոսիֆ Ստալինի տուն թանգարան:Գիշերակացը Թբիլիսիում:
Առավոտյան ճոպանուղիով կբարձրանանք Նարիկալա ամրոց,կտեսնենք Մայր Վրաստան հուշարձանը: Այցելություն Վիրահայոց թեմի առաջնորդանիստ սուրբ Գևորգ եկեղեցի : Խաղաղության կամուրջ, կզբոսնենք Թբիլիսիի ամենահին փողոցներից՝ Լեսիդզեյով և Ռուսթավելիով, կտեսնենք նաև Հաբլաբարի թաղամասը, որտեղ գտնվում է հայտնի Միմինո ֆիլմի դերասանների արձանախումբը: Ճաշ Թբիլիսիյի հայտնի ռեստորաններից մեկում, որտեղ կհամտեսենք վրացական հայտնի ճաշատեսակներց: Այցելություն Ֆունիկլյոր որտեղից կդիտենք Կովկասի ամենագեղեցիկ քաղաքներից մեկի Թիֆլիսի համայնապատկերը: Կլինենք նաև Մեյդանում որտեղ կտեսնենք Թիֆլիսի հանրահայտ ծծմբային բաղնիքները: Գիշերակացը Թբիլիսիում:
Ուղղևորություն հայ-վրացական սահման, սահմանի անցում:Այցելություն Լուռու ճարտարապետական հրաշալիքները համարվող Հաղպատի և Սանահինի վանական համալիրներ: Այստեն մենք կհիանաք Լոռու ճարտարապետության ու բնության հրաշքներով : Ապա ճանապարհը կշարունակենք դեպի Սևան: Սևանա լիճը իր մեծությամբ աշխարհի երկրորդ բարձրադիր անուշահամ լիճն է։ Կայցելենք Սևանի թերակղզում գտնվող պատմական հուշարձաններից Սևանավանք 9-12-րդ դարեր, որտեղից բացվում է չքնաղ տեսարան դեպի Սևանա լիճ:Ժամանում Երևան, որտեղ երեկոյան կկայանա հրաժեշտի խնջույք: Գիշերակացը Երևանում Ցենտրալ 4* կամ Իմպերիալ4* հյուրանոցում: