Սիթի Տուր Երևանում: Այցելություն Մատենադարան, Ծիծերնակաբերդ , Մերգելյան կարպետ: Ճաշ Մերգելյան կարպետում ,որտեղ ճանաչված խոհարար Արտավազդ Սարուխանյանի հետ կմասնակցենք հայկական ավանդական կերակուրների պատրաստմանը,ինչպես նաև կպարենք Քոչարի ( ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում ընդգրկված հայկական ավանդական պար): Ուղևորվում ենք Հայաստանում միակ պահպանված հեթանոսական տաճար Գառնի ( սկիզբ մ.թ.ա. 2166 թ. , որը նվիրված է արևի Աստված Միհրին):Տեսնելով ճարտարապետական հրաշք համարվող Գառնին, մենք ամենագնացներով կուղևորվենք դեպի Գառնու ձոր, որտեղ մենք կտեսնենք ամենահզոր ճարտարապետի՝ բնության կեռտած քարերի սիմֆոնիան: Շարունակում ենք ճանապարհը Ազատ գետի կիրճով և հայտնվում ենք Գեղարդում (Այրիվանքում) :Հենց այս վանական համալիրում է շուրջ 5 դար պահվել սուրբ Գեղարդը, որը իր հետ Հայաստան էր բերել Թադևոս առաքյալը:Այստեղ մենք կտեսնենք Այրիվանքի երեք ժայռափոր եկեղեցիները: Վերադարձ Երևան գիշերակաց Ցենտրալ 4* կամ Իմպերիալ 4* հյուրանոցում:
Ուղևորվում ենք Սևանա լիճ: Իր մեծությամբ աշխարհի երկրորդ բարձրադիր անուշահամ լիճն է: Այցելություն Սևանի թերակղզում գտնվող պատմական հուշարձաններից Սևանավանք 9-12-րդ դարեր, որտեղից բացվում է չքնաղ տեսարան դեպի Սևանա լիճ:Կուղևորվենք Ծաղկունք գյուղ, որտեղ կմասնակցենք և կսովորենք հայկակական պանրի պատրաստմանը:Այնուհետև կճաշենք Յուրա Սարգսյանի հեղինակային ճաշատեսակներից (Այդ թվում մեր պատրաստած պանիրը): Ուղևորվում ենք դեպի Դիլիջան: Ճանապարհին կայցելենք Գոշավանք՝ 12-րդ դարի հայ ճարտարապետության հրաշքներից մեկը:Ապա կլինենք Դիլիջան ազգային պարկում և կհիանանք Պարզ լճի գեղեցկությամբ: Վերադարձ Երևան գիշերակաց Ցենտրալ 4* կամ Իմպերիալ 4* հյուրանոցում:
Խոր Վիրապ (Հենց այստեղ Գրիգոր Լուսավորիչը անցկացրեց իր բանտարկության 14 տարիները , որը հետագայում դարձավ սրբավայր), այստեղից ամենամոտ տեսարան է դեպի բիբլիական Արարատ լեռը: Ժամերով կարելի է հիանալ Արարատի անզուգական գեղեցկությամբ, բայց պետք է շարունակել ճանապարհը դեպի Նորավանք: Ճանապարհին կայցելենք Թրչունների քարանձավ (Արենի 1) և գյուղ Արենի՝ որտեղ կվայելենք հազարամյակների շունչը իր մեջ կրող անմահական գինին: Այստեղ մեզ սպասվում է շատ հետաքրքիր ճաշ, մենք կհյուրնկալվենք գինեգործ Մհերի տանը որտեղ թոնրում կպատրաստենք հայկական հայտնի խորովածը և կհամտեսենք Մհերի հեղինակային գինիները :Ճաշից հետո կշարունակենք ճանապարհը դեպի Նորավանք, որը 13-րդ դարի սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը ։Մենք այստեղ կտեսնենք Հիսուս Քրիստոսի անձեռակերտ դիմապատկերը, որը աշխարհում եզակի երևույթներից է :Վերադարձ Երևան գիշերակաց Ցենտրալ 4* կամ Իմպերիալ 4* հյուրանոցում: