Արցախ 3-օրյա շրջագայություն

Երթուղու քարտեզը
Շրջագայության արժեքը: 203 USD Շրջագայության տեւողությունը: 3 օր Շրջագայության տեսակը: Հայաստան եւ Արցախ
1-ն օր

Առավոտյան վաղ ուղևորվում եք դեպի Ստեփանակերտ: Ճանապարհին կանգ եք առնում գեղատեսիլ Սևանում` աշխարհի ամենագեղեցիկ անկյուններից մեկում։ Իր մեծությամբ աշխարհի երկրորդ բարձրադիր անուշահամ լիճն է։ Սևանի ափին պատմական հուշարձաններից կայցելեք Այրիվանք` կառուցված IX-XII դարերում: Կտեսնեք նաև Նորատուսի մեծ գերեզմանատունը՝ իր բազմաթիվ խաչքարերով։ Պահպանվել են հնավանդ կոթողներ և վաղ շրջանի խաչքարեր։ Մեծամասնություն են կազմում XIII-XVIIդդ. խաչքարերը։ Շարունակում եք ճանապարհը դեպի Քարվաճառ: Այցելում եք Դավիվանք՝ Արցախի հնագույն վանական համալիրներից մեկը: Համալիրի ներկայիս պահպանված շենքերը պատկանում են XII-XIIIդդ.։ Հաջորդ կանգառը Գանձասարն է, որը Արցախի հոգևոր և մշակութային կենտրոնն է: Գանձասարն իր անունն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր։ Ժամանում եք Ստեփանակերտ, տեղավորվում հյուրանոցում:
Գիշերակաց Եվրոպա հյուրանոցում 5*:

  • Սևան
  • Սևան
  • Նորատուսի գերեզմանատուն
  • Դավիվանք
  • Գանձասար
2-րդ օր

Ուղևորվում եք Տիգրանակերտ, որը կառուցվել է մ.թ.ա. 1-ին դարում հայոց արքա Տիգրան Մեծի կողմից։ Ուղևորվում եք Ամարաս: Համաձայն հայ պատմիչների վկայությունների՝ Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դ սկզբին։ V դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն այստեղ բացել է հայկական առաջին դպրոցներից մեկը: Վերադառնում եք Ստեփանակերտ:
Գիշերակաց Եվրոպա հյուրանոցում 5*:

  • Արցախ
  • Տիգրանակերտ
  • Ամարաս
  • Ստեփանակերտ
  • Ստեփանակերտ
3-րդ օր

Առավոտյան ուղևորվում եք Արցախի ամենագողտրիկ անկյուններից մեկը՝ Շուշի: Քաղաքի հիմնական տեսարժան վայրերից է Շուշիի ամրոցը: Միջնաբերդի պատերը գրեթե պահպանվել են: Շուշիի ճարտարապետական գերիշխող կառույց է համարվում 40մ բարձրությամբ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը անվանում են նաև Ղազանչեցոց:
Շարունակում եք ճանապարհը դեպի Տաթև: Ճանապարհին կանգ եք առնում Հայաստանի բնության հրաշալիքներից մեկի` Սատանի կամուրջի մոտ: Դեպի Տաթև ճանապարհն անցնում է ոլորաններով, որոնց մի կողմում անդնդախոր ձորն է, իսկ մյուս կողմում`բարձրաբերձ լեռները: Ձորի պռնկին կառուցված այս եկեղեցին մարդկանց վրա թողնում է անմոռանալի տպավորություն:  Ցանկացողները կարող են օգտվել աշխարհում ամենաերկար «ՏաԹևեր» ճոպանուղուց:
Հաջորդ կանգառը Նորավանքն է: 13-րդ դարի սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը։ Այստեղ XIVդ. 1-ին կեսին գործել է նշանավոր մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկը։
Խոր Վիրապ ուղևորությունն էլ իր յուրահատկությունն ունի: Ըստ ավանդության` Տրդատ 3-րդը Գրիգոր Լուսավորչին նետել է թունավոր օձերով և միջատներով լի վիրապը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Հինգերորդ դարում վիրապի վրա վանք է հիմնվում։  Այստեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Բիբլիական Արարատ լեռ: Ժամերով կարելի հիանալ Արարատի անզուգական գեղեցկությամբ, բայց պետք է վերադառնալ Երևան:

Շրջագայության ավարտ

  • Շուշի
  • Շուշիի ամրոց
  • Տաթևի վանական համալիր
  • Նորավանք
  • Խոր Վիրապ

Լրացուցիչ տեղեկատվություն

Մենք շնորհակալ կլինենք, եթե դուք կիսվեք այս հոդվածով:
Կիսվել Թվիթթերում Կիսվել Ֆեյսբուքում Կիսվել Վկոնտակտե
Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
Վերեւ