Շրջագայություն Հայաստանում 7 օր

Երթուղու քարտեզը
Շրջագայության արժեքը: 0 USD Շրջագայության տեւողությունը: 7 օր Շրջագայության տեսակը: Հայաստան եւ Արցախ
1-ն օր

Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում: Ժամանում և տեղավորում հյուրանոցում: Մի փոքր հանգստանալուց հետո կսկսեք պտույտը քաղաքում: Կայցելեք Մատենադարան, որն ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը, Հայոց ցեղասպանության թանգարան:
Ուղևորվում եք հայոց հոգևոր մայրաքաղաք Էջմիածին: Էջմիածնի Մայր Տաճարը կառուցվել է IV դարի սկզբներին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց անմիջապես հետո, հեթանոսական տաճարի տեղում: Սբ. Գայանե եկեղեցին կառուցվել է շուրջ 630թ.՝ տեղում եղած մատուռի փոխարեն, Սուրբ Գայանե կույսի գերեզմանի վրա։ Ավագ սեղանի տակ գտնվում է Սբ. Գայանեի տապանաքարը։ Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին հիմնադրվել է 618թ. Կոմիտաս Ա. Աղցեցի կաթողիկոսի կողմից՝ վայրում, որտեղ ըստ ավանդության նահատակվել և թաղվել է Սուրբ Հռիփսիմե կույսը: Եկեղեցին հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկն է:
Երեկոյան կզբոսնեք Երևանի գեղեցիկ հրապարակում, կվայելեք երգող շատրվանները:
Գիշերակաց հյուրանոցում:

  • Երեւան
  • Հանրապետության հրապարակ
  • Մատենադարան
  • Զվարթնոց
  • Էջմիածնի Մայր Տաճար
  • Սբ. Գայանե եկեղեցի
2-րդ օր

Ուղևորվում եք Գառնի: Ըստ XIVդ. մի ձեռագրի` Գառնին հիմնադրվել է մ.թ.ա. 2166 թ.-ին։ Ամրոցը կառուցվել է հավանաբար մ.թ.ա. II դ։ Շարունակում եք ճանապարհը դեպի Գեղարդ: Ըստ ավանդության՝ հիմնադրվել է քրիստոնեությունր Հայաստանում պետական կրոն հռչակվելու առաջին տարիներին (4-րդ դարի սկիզբ)։ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 1215 թ՝ Զաքարյանների օրոք։
Այնուհետև գնում եք գեղատեսիլ Սևան` աշխարհի ամենագեղեցիկ անկյուններից մեկը։ Իր մեծությամբ աշխարհի երկրորդ բարձրադիր անուշահամ լիճն է։ Սևանի ափին պատմական հուշարձաններից ամենահայտնին Սևանավանքն է, որը տեղակայված է Սևանի թերակղզում: Արևմտյան լանջին տեղակայված է Այրիվանքը` կառուցված IX-XII դարերում: Լողափին հանգստանալուց հետո վերադառնում եք Երևան:
Գիշերակաց հյուրանոցում:

  • Գառնի
  • Գեղարդ
  • Գեղարդ
  • Սևանա լիճ
  • Սևանավանք
3-րդ օր

Ուղևորվում եք Նորավանք: 13-րդ դարի սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը։ Այստեղ XIVդ. 1-ին կեսին գործել է նշանավոր մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկը։  Շարունակում եք ճանապարհը դեպի Տաթև: Ճանապարհին կանգ եք առնում Հայաստանի բնության հրաշալիքներից մեկի` Սատանի կամուրջի մոտ: Դեպի Տաթև ճանապարհն անցնում է ոլորաններով, որոնց մի կողմում անդնդախոր ձորն է, իսկ մյուս կողմում`բարձրաբերձ լեռները: Ձորի պռնկին կառուցված այս եկեղեցին մարդկանց վրա թողնում է անմոռանալի տպավորություն:  Վերադառնում եք Երևան:

  • Նորավանք
  • Նորավանք
  • Տաթև
  • Տաթև
  • «ՏաԹևեր» ճոպանուղի
4-րդ օր

Խոր Վիրապ ուղևորությունն էլ իր յուրահատկությունն ունի: Ըստ ավանդության` Տրդատ 3-րդը Գրիգոր Լուսավորչին նետել է թունավոր օձերով և միջատներով լի վիրապը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Հինգերորդ դարում վիրապի վրա վանք է հիմնվում։ Այստեղից հիանալի տեսարան է բացվում դեպի բիբլիական Արարատ լեռ: Ժամերով կարելի հիանալ Արարատի անզուգական գեղեցկությամբ, բայց պետք է վերադառնալ: Վերադառնում եք Երևան, որտեղ Ձեզ սպասում է էքսկուրսիա կոնյակի գործարանում: Այստեղ Դուք հնարավորություն կունենաք համտեսել տարբեր կոնյակներ:

  •  Խոր Վիրապ
  • Խոր Վիրապ
  • Խոր Վիրապ
  • Արարատ սար
  • Կոնյակի գործարան
5-րդ օր

Ծաղկաձորը սպասում է Ձեզ: Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկը, որտեղ դուք հնարավորւթյուն կունենաք հանգստանալ և զմայլվել բնությամբ: Կայցելենք XI-XIII դդ ընթացքում կառուցված Կեչառիսի վանական համալիր: Գլխավոր Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1033թ-ին Գրիգոր Մագիստրոսի կողմից:  Շարունակում եք ճանապարհը դեպի Դիլիջան: Շրջապատող լեռները գեղեցկացնում են նրա համայնապատկերը: Այդ բոլորը առանձնակի հմայք և շքեղություն են տալիս քաղաքին: Կայցելեք Հաղարծին`10-րդ դարի հայկական վանքային համալիր, և Գոշավանք, որը հիմնադրել է Մխիթար Գոշը: Այստեղ է գտնվում Գոշավանքի ասեղնագործ խաչքարը, որը հազվագյուտ կոթող է ։ Քանդակել է Պավղոս (Պողոս) վարդապեպը։ Վերադառնում եք Դիլիջան, տեղավորվում հյուրանոցում և հանգստանում:

  • Ծաղկաձոր
  • Կեչառիս վանական համալիր
  • Դիլիջան
  • Հաղարծին
  • Գոշավանք
6-րդ օր

Հաղպատ ուղևորությունը շատ հետաքրքիր է լինելու: Հաղպատ անունը ստուգաբանվում է որպես ամուր պատ: Հաղպատի վանքը հիմնադրվել է 976թ.-ին, Աշոտ Բագրատունու թագավորության ժամանակ։ Մի քանի տարի կրոնավորի սքեմի տակ Հաղպատում է ապրել Սայաթ-Նովան։ Հաղպատից քիչ հեռու Սանահինն է: Վանքը հիմնել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 966թ.-ին։ Վանաձորով ուղևորվում եք Գյումրի: Հարուստ մշակութային ժառանգությամբ, ավանդույթներով եւ հումորով հայտնի այս քաղաքում են ծնվել այնպիսի անվանի մարդիկ, ինչպիսիք են Մհեր Մկրտչյանը, Հովհաննես Շիրազը, Իսահակյանը և այլն:
Գիշերակաց հյուրանոցում:

  • Հաղպատի վանք
  • Հաղպատի վանք
  • Սանահին
  • Գյումրի
  • Գյումրի
7-րդ օր

Ուղևորություն Զվարթնոց օդանավակայան: Թռիչք

Լրացուցիչ տեղեկատվություն

Մենք շնորհակալ կլինենք, եթե դուք կիսվեք այս հոդվածով:
Կիսվել Թվիթթերում Կիսվել Ֆեյսբուքում Կիսվել Վկոնտակտե
Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
Վերեւ