օրից
Մեկնում
Հատուկ առաջարկ

9-օրյա շրջագայություն Արևմտյան Հայաստան, Համշեն, Կապադովկիա

Շրջագայության արժեքը: 0 USD Շրջագայության տեւողությունը: 9 օր Շրջագայության տեսակը: Արեւմտյան Հայաստան
1-ին օր

Առավոտյան դուրս ենք գալիս Երևանից, Գյումրիով գնում ենք Ախալքալակ, որը համարվում է Ջավախքի կենտրոնը: Հայ-վրացական սահմանն անցնում ենք Բավրայի մաքսակետով: Պտույտ Ջավախքում, այցելություն Ախալքալակի Սբ. Խաչ եկեղեցի: Ուղեւորվում ենք վրաց - թուրքական սահման ,դեպի Կարզախ (աշուղ Ջիվանու ծննդավայր,այցելություն Ջիվանու տուն-թանգարան) անցնում ենք Կարզախի մաքսակետով:

Կանգառ Չըլդր լիճ (Ծովակն Հյուսիսո) ճաշ լճի ափին գտնվող գոխտրիկ ռեստորանում(որտեղ կվայելենք լճի  հրաշահամ ձկնատեսակներից): Ուղևորություն Արդվին: Ճանապարհն անցնում է պատմական Հայաստանի Տայք նահանգով, որտեղ մենք կտեսնենք Թորթոմի լիճը, որի մեջ թափվում է Թորթում գետը, այնուհետև լճից դուրս գալով, դառնում է մի հիասքանչ ջրվեժ, որը ունի 48մ բարձրություն և համարվում է բնության կերտած հրաշալիք: Ինչպես նաև կայցելենք 19-րդ դարում կառուցված Օշք վանք: Արդվինում կայցելենք Արդվինի բերդ:

Գիշերակացը Արդվինի  Գրանդ Արդվին 5* հյուրանոցում

 

 

  • Շառլ Ազնավուրի արձան
  • Ախալքալաք
  • Ծովակն Հյուսիսո
  • Թորթում լիճ
  • Լիճ Թորթում
2-րդ օր

Ուղևորություն Գիռեսուն: Ճանապարհին կլինենք Համշենուն (Հոպա), հանդիպում համշենահայերի հետ: Կանգառ կունենանք Մաճկայում: Այցելություն հունահռոմեական Սումելիայի վանական համալիր, որը կառուցվել է 13-րդ դարում ժայռի վրա: Մենաստանն ունի քարանձավային 72 խուց: Այցելություն Տրապիզոն, կպտտվեք քաղաքում, կայցելենք Սբ. Սոֆիա եկեղեցի, Տրապզոնի ամրոց և թանգարան:   

Գիշերակացը Գիռեսունում ծովի ափին գտնվող  Ժասմին 4+ hյուրանոցում:

  • Ардаган
  • հայկական եկեղեցի Արդվինում
  • Խոյ
  • Սումելա վանական համալիր
  • Սումելա վանական համալիր
3-րդ օր

Ուղևորվում ենք Կեսարիա: Կանգառ Շապին Գարահիսարում (Զորավար Անդրանիկի ծննդավայր) : Կայցելենք Սեբաստիա որտեղ կտեսնենք Սեբաստիայի բերդը և պահպանված հայկական տները: Ճանապարհը կշարունակենք դեպի Կեսարիա որտեղ ձեռնադրվում էին հայ կաթողիկոսները (Քրիստոնյա Հայաստանի առաջին շրջան) որտեղ պահպանված է հայկական սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:

Գիշերակացը Կեսարիայում   Գրանդ Կայսերի  (Հիլթոն) 5* հյուրանոցում:

  • Կեսարիա
  • Կեսարիան գիշերով
  • Կայմակլի, Կապադովկիա
  • Շապին Գարահիսար
  • Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Կեսարիայում
4-րդ օր

Ուղևորվում ենք Գորեմե (Նևշեհիր): Որտեղ ամբողջ օրը տեղացի գիդի մասնակցությամբ կշիջենք աշխարհի 8-րդ հրաշալիքը համարվող այդ զարմանահրաշ վայրում, կտեսնենք Ուչիսարի բերդըայն  ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմական հուշարձանների ցանկում և մարդիկ ողջ աշխարից գալիս են Կապադովկիա տեսնելու այդ հրաշքը: Կճաշենք էկզոտիկ քարանձավ ռեստորանում, կհամտեսենք Կապադովկիայի նշանավոր գինին:

Գիշերակացը Գորեմեյում Տուրիստ 4+  կամ  Վեզիր քարանձավային հյուրանոցում:

  • Կեսարիա
  • Կապադովկիա
  • Կապադովկիայի քարայրները
  • հռոմեական ամֆիթատրոն
  • Կայմակլի, Կապադովկիա
5-րդ օր

Ուղևորվում ենք Մալացիա: Այցելություն սուրբ երրորդություն եկեղեցի, Հրանդ Դինքի հայրական տուն թանգարան:

Գիշերակացը Մալացիայում  Ռամադա  5* հյուրանոցում

  • Մայրամուտ Ծովք լճի ափին
  • Արաքս գետը
  • Ծովք լիճ, Պատմական Հայաստան
  • Եփրատ գետ
  • Հասանքեյֆ
6 -րդ օր

Ուղևորվում ենք Դիարբեքիր: Ճանապարհին կբարձրանանք Նեմրութ սար :Սարի մի մասը կբարձրանանք մեքենայով, իսկ մնացած հատված բարձրանում ենք ոտքով: Ճանապարհին դրված են նստարաններ հանգստանալու համար: Ամբողջ աշխարհը գալիս է դիտելու Երվանդունիների արքայական դամբարանը եւ հեթանոս աստվածների արձանները /Արամազդ, Միհր, Վահագն, Անահիտ/, որոնք 8մ բարձրություն ունեն: Կայցելենք Դիարբեքիր կտեսնեք սբ. Կիրակոս 7 խորանանոց եկեղեցին: Ամբողջ քաղաքի միջով անցնում են 8կմ երկարություն ունեցող բերդապարիսպները: Կտեսնենք նաև եղեռնի հուշարձանը:

Գիշերակացը Դիարբեքիրում  Լիլուզ 4+  հյուրանոցում:

  • Ներմութ սար
  • Նեմրութ սար
  • Նեմրութ սար
  • Դիրաբեքիրի պարիսպները
  • Դիարբեքիր
7-րդ օր

Ուղևորվում ենք Արևմտյան Հայաստանի դրախտավայրերից հայոց առաջին մայրաքաղաք Վան: Ճանապարհին կլինենք Բիթլիսում, կտեսնենք մթա. 4-րդ դարում Ալեքսանդր Մակեդոնացու կառուցած Բիթլիսի նշանավոր բերդը, հայկական թաղամասը և տները, Բիթլիս գետի հին կամուրջը, ինչպես նաև 19-րդ դարասկզբի հայկական արական դպրոցը:Կլինենք նաև Վ. Սարոյանի ծնողների ծննդավայր Պոռ գյուղում որտեղ կիսավեր Սբ. Աստվածածին եկեղեցու կողքին գտնվում են 3-4 մ. բարձրությամբ եզակի զարդանախշ խաչքարեր: Կուղևորվենք Աղթամար կղզի: Աղթամար կղզի կգնանք նավակով մոտ 15 րոպե: Երբ մոտենում ենք կղզուն մեզ հպարտորեն դիմավորում է Սբ. Խաչ եկեղեցին՝ Արծրունյաց հարստության ու փառքի լուռ վկան: Այն կառուցել է Ճարտարապետ Մանվելը 915-921թթ.: Ճաշում ենք լճի ափին գտնվող «Աղթամար» ռեստորանում, որը միակ տեղն է, ուր մատուցում են հանրահայտ վանա տառեխը: Հանգստանում, լողանում, վայելում ենք Վանա լիճը:

Գիշերակացը Էլիտ Վորդ Վան 5* շքեղ հյուրանոցում:

 

 

 

  • Հայկական եկեղեցի Բիթլիսում
  • Վանա լիճ
  • Վանա լիճը
  • Աղթամար կղզի
  • Աղթամար կղզի
  • Բիթլիս
8-րդ օր

Ուղևորվում ենք Կարս: Մինչ այդ սիթի տուր կունենանք Վանում, առաջինն կայցելենք Վանա բերդ՝ կառուցված Ուրարտական ժամանակաշրջանում, որտեղ գտնվում են Արգիշտիի, Մենուայի, Ռուսայի դամբարանները: Այցելում ենք Մհերի դուռ,(Սասունցի Դավիթ էպոս), որը հավերժ չի բացվում:Կայցելենք Այգեստան և Քաղաքամեջ որտեղ կազմակերպվել է Վանի նշանավոր ինքնապաշպանությունը ( Արամ Մանուկյան, Փանոս Թերլեմեզյան, Իշխան…):  Ճանապարհին կայցելենք Բայազետ: Այստեղ կարևորվում է Բայազետի բերդը: Բարձրագագաթ քարաժայռի վրա գտնում է հինավուրց բերդը, որի համար գերմանացի ճանապարհորդ Վագները գրել է. «Հանդուգն և հրաշակերտ շինվածք է` այնպիսի տեղերի վրա հաստատված, որ բազեներն ու անգղները հազիվ թե կհամարձակվեն բույն դնելԿտեսնենք նաև Իսհակ փաշայի հրաշագեղ պալատ, կսրճենք և կզմայլվենք բնության կերտած Բերկրիի հրաշագեղ ջրվեժի տեսարանով:Կլինենք նաև Իգդիրում կտեսնենք Նոյան Տապանի մակետը: Ժամանում Կարս, տեղավորում հյուրանոցում, պտույտ Կարսում: Առաքելոց եկեղեցին, որը կառուցվել է Հայոց Աբաս Բագրատունի թագավորի ժամանակ /928-953թթ./ կենտրոնագմբեթ շքեղ կառույց է, մինչև օրս կանգուն է, բայց վերածվել է մզկիթի: Հիանում ենք Կարսի բերդի անառիկ տեսքով, ցանկացողները կարող են բարձրանալ բերդ, որտեղից բացվում է Կարսի համայնապատկերը: Ոտքով անցնում ենք սբ. Վարդանի կամրջով, տեսնում ենք սև  քարով կառուցված երկհարկանի տներ,որոնք հիանալի պահպանվել են եւ դրանց կողքին Չարենցի հայրական տան փլատակները:Այցելում ենք ռուսական եկեղեցի(Ալեքսանդր Նևսկի 19-րդ դար), ցարական զորանոցներ, ինչպես նաև Սարիղամիշի նշանավոր ճակատամարտի թանգարան (1914 դեկտեմբեր 1915 փետրվար Ցարական Ռուսաստան-Թուրքիա):

Գիշերակացը  Կարսի Կատերինա Սարայ հյուրանոցում 5*: 19-րդ դար ցարական Ռուսաստան՝ Նիկոլայ 2-րդ:

  • Մհերի դուռը Վան
  • Բայազետ
  • Իգդիր
  • Կարսի ընդհանուր տեսքը
  • Կարսի համայնապատկեր
9-րդ օր

Ուղևորվում ենք Բագրատունյաց Հայաստանի հոգևոր մայրաքաղաք լուսապայծառ Անի: 961թ. Անին հռչակվել է Հայոց 11-րդ մայրաքաղաք: Անին նշանավոր է իր եկեղեցիներով: Անիի մայր տաճարը կառուցել է Տրդատ ճարտարապետը 989-1001թթ.: Այն համարվում է հայ ճարտարապետության գլուխգործոց: Սուրբ Փրկիչ /1035թ./ եկեղեցու ընդհանուր հորինվածքն այնքան միասնական է եղել, որ անգամ մեջտեղից կիսվելուց հետո էլ գմբեթը չի փլվել: Հոնենցի եկեղեցին դրսից եւ ներսից զարդարված է բազմաթիվ քանդակներով եւ նկարներով:

Սահմանի անցում: Ուղևորություն Գյումրի, հրաժեշտի խնջույք Գյումրիի նշանավոր Սև բերդի ռեստորանում (19-րդ ցարական Ռուսաստան) Ժամանում Երևան:

 

 

  • Ստորգետնյա Անի, քարայրային  Անի
  • Անիի կամուրջ
  • ԱՆԻԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԸ  Սբ. Կաթողիկե
  • ՀՈՆԵՆՑԻ ԵԿԵՂԵՑԻ ՍԲ Գրիգոր լուսավորիչ
  • Սբ. ԳՐԻԳՈՐ ԱՊՈՒՂԱՄՐԵՆՑ

Լրացուցիչ տեղեկատվություն

Մենք շնորհակալ կլինենք, եթե դուք կիսվեք այս հոդվածով:
Կիսվել Թվիթթերում Կիսվել Ֆեյսբուքում Կիսվել Վկոնտակտե
Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
Վերեւ