Օրվա առաջին կանգառը կլինի կապուտաչյա Սևանում, որը իր մեծությամբ աշխարհի երկրորդ բարձրադիր անուշահամ լիճն է : Կայցելենք գյուղ Նորատուս որտեղ կտեսնենք «Խաչքարերի անտառը», այստեղ կա 9-17-րդ դարերի շուրջ 900 խաչքար:Ճաշ Վարդենիսում, որտեղ կհամտեսենք տարբեր կերակուրներ Սևանա լճի ձկնատեսակներից: Շարունակելով ճանապարհը Սևանի ավազանով մենք կհասնենք Քարվաճառի կիրճ՝ այստեղից սկսվում է պատմական Արցախը (Ղարաբաղը):Անցնելով Թարթար գետի կիրճով մենք կհայտնվենք անտառապատ լեռների մեջ ծվարած Դադիվանք վանական համալիրում (Դեռևս առաջին դարում սուրբ Թադևոս առաքյալի աշակերտ Դադին քրիստոնեություն է տարածում պատմական Արցախում, որի պատճառով հենց Դադիվանքի տեղում նրան քարկոծելով սպանում են):Մեր առաջին գիշերակացը Արցախում կլինի Վանք գյուղում Ծովին քար 5* հյուրանոցում :
Կտեսնենք Առյուծի քարանձավը և կուղևորվենք դեպի Վանք գյուղ, Վանք գյուղում է գտնվում Արցախի (Ղարաբաղի) հոգևոր կենտրոն Գանձասարի վանական համալիրը:Կշարունակենք ճանապարհը դեպի Տիգրանակերտ (Ք.ա 95-55թթ. Տիգրան մեծ արքայի կառուցած քաղաքներից մեկը), ճանապարհին տեսնելով Ասկերանի բերդը 18-րդ դար:Տիգրանակերտից կուղևորվենք Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ, որտեղ մեզ կդիմավորի Արցախի խորհրդանիշը համարվող Տատիկ և Պապիկ հուշարձանը:Ճաշ Ստեփանակերտում ավանդականԱրցախյան ուտեստներով:Զբոսանք Ստեփանակերտում այցելություն Ստեփանակերտի շուկա որտեղ կփորցենք նշանավոր ժինգյալով հացը : Գիշերակաց Ստեփանակերտում Վալեքս 4+ կամ Արմենիա 4* հյուրանոցում:
Այցելություն Հյունոտի կիրճ,որտեղ մենք ձեզ կծանոթացնենք Շուշիի ազատագրման «Հարսանիքը լեռներում» օպերացիային: Այցելություն սուրբ Ղազանչեչոց եկեղեցի 19-րդ դար : Ճաշ «Իսահակի աղբյուր» ռեստորանային համալիրում :Ճաշից հետո կուղևորվենք քարանձավային քաղաք Խնձորեսկ, այն ունի շուրջ 1300 տարվա պատմություն: Կտեսնենք քարանձավում բնակված մարդկանց կենսակերպը՝ անցնելով հայտնի ճոճվող կամրջի վրայով:Գիշերակացը Գորիում Միրհավ 4+ հյուրանոցում:
Ուղևորվում ենք Տաթև որտեղ գտնվում է աշխարհի ամենաերկար ճոպանուղին: Վայելելով Սունյաց լեռների գեղեցկությունը թռչնի թևերի բարձրությունից մենք հայտնվում ենք միջնադարյան ամենամեծ վանական համալիրում՝ Տաթևում:Լինելով Տաթևի վանական համալիրում թերևս ամեն ոք կզգա Աստծո ներկայությունը:Մենք այստեղ կտեսնենք բոլորին հայտնի Ձիթհանը որտեղ սկսած 17-րդ դարից սյունեցիները տարբեր սերմերից յուղեր են ստացել, որը օգտագործել են ինչպես առօրյա կյանքում այնպես էլ պաշպանության նպատակով՝ թշնամու վրա եռացրած յուղ լցնելով: Վայելելով սունյաց աշխարհի գեղեցկությունը շարունակում ենք ճանապարհը դեպի Նորավանք: Ճանապարհին կայցելենք Թրչունների քարանձավ (Արենի 1) և գյուղ Արենի՝ որտեղ կվայելենք հազարամյակների շունչը իր մեջ կրող անմահական գինին: Այստեղ մեզ սպասվում է շատ հետաքրքիր ճաշ, մենք կհյուրնկալվենք գինեգործ Մհերի տանը որտեղ թոնրում կպատրաստենք հայկական հայտնի խորովածը և կհամտեսենք Մհերի հեղինակային գինիներից :Ճաշից հետո կուղևորվենք Նորավանք, որը 13-րդ դարի սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը: Մենք այստեղ կտեսնենք Հիսուս Քրիստոսի անձեռակերտ դիմապատկերը, որը աշխարհում եզակի երևույթներից է Կայցելենք Խոր Վիրապ (Հենց այստեղ Գրիգոր Լուսավորիչը անցկացրեց իր բանտարկության 14 տարիները , որը հետագայում դարձավ սրբավայր), այստեղից ամենամոտ տեսարան է դեպի բիբլիական Արարատ լեռը: Ժամերով կարելի է հիանալ Արարատի անզուգական գեղեցկությամբ, բայց պետք է շարունակել ճանապարհը դեպի Երևան :Գիշերակացը Երևանում Ցենտրալ 4* կամ Իմպերիալ 4* հյուրանոցում: