Կիլիկիա, Կապադովկիա և Արեւմտյան Հայաստան 10-օրյա բարձրակարգ շրջագայություն

Շրջագայության արժեքը: սկսած 990 USD Շրջագայության տեւողությունը: 10 օր Շրջագայության ժամանակացույցը: 23 Սեպտեմբերի Շրջագայության երկարությունը: 4300 կմ ( 2672 մղոն ) Շրջագայության տեսակը: Կիլիկիա, Կապադովկիա և Արևմտյան Հայաստան

Անիտուր ընկերությունը հանդիսանում է Պատմական Հայաստան պատմամշակութային տուրերի հիմնադիրը և միակն է  Հայաստանում, որը շուրջ 20 տարի իրականացնում է  միմիայն բարձրակարգ  (VIP) տուրեր: Մասնակիցների գերակշիռ մասն արտերկրից են, ովքեր կարևորում են կոմֆորտը (հյուրանոց, սնունդ, տրանսպորտ, գիդ և այլն):
Փաստացի արժեքը կախված է խմբերի անդամների քանակից.

30 անձ` 990$ համարժեք ՀՀ դրամ /Mercedes Tourismo 48 տեղ, 2017թ/
20 անձ` 1040$ համարժեք ՀՀ դրամ / 2 Mercedes Sprinter 17 տեղ, 2017թ/
10 անձ` 1090$ համարժեք ՀՀ դրամ / 1 Mercedes Sprinter 17 տեղ, 2017թ /
9-7 անձ`1130$- 1360$ համարժեք ՀՀ դրամ / 1 Mercedes Sprinter 17 տեղ, 2017թ /
4-6 անձ անհատական պատվեր  / 1 Mercedes Viano 8 տեղ, 2017թ./

1-ին օր

Առավոտյան դուրս եք գալիս Երեւանից, Գյումրիով գնում եք Ախալքալակի, որը համարվում է Ջավախքի կենտրոնը: Պտույտ Ջավախքում, այցելություն Ախալքալաքի Սբ. Խաչ նեկեղեցի: Ուղեւորվում եք վրաց - թուրքական սահման, անցնում եք Կարզախի մաքսակետով:
Այցելություն Չըլդր լիճ (Ծովակն Հյուսիսո): Ուղևորություն Կարս: Առաքելոց եկեղեցին, որը կառուցվել է Հայոց Աբաս Բագրատունի թագավորի ժամանակ /928-953թթ./ կենտրոնագմբեթ շքեղ կառույց է, մինչեւ օրս կանգուն է, բայց վերածվել է մզկիթի: Հիանում եք Կարսի բերդի անառիկ տեսքով, ցանկացողները կարող են բարձրանալ բերդ, որտեղից բացվում է Կարսի համայնապատկերը: Ոտքով անցնում եք սբ. Վարդանի կամրջով, տեսնում եք սեւ քարով կառուցված երկհարկանի տներ, հիանալի պահպանված եւ դրանց կողքին Չարենցի հայրական տան փլատակները:
Ուղևորվում եք Անի: 961թ. Անին հռչակվել է Հայոց 11-րդ մայրաքաղաք: Անին նշանավոր է իր եկեղեցիներով: Անիի մայր տաճարը կառուցել է Տրդատ ճարտարապետը 989-1001թթ.: Այն համարվում է հայ ճարտարապետության գլուխգործոց: Սուրբ Փրկիչ /1035թ./ եկեղեցու ընդհանուր հորինվածքն այնքան միասնական է եղել, որ անգամ մեջտեղից կիսվելուց հետո էլ գմբեթը չի փլվել: Հոնենցի եկեղեցին դրսից եւ ներսից զարդարված է բազմաթիվ քանդակներով եւ նկարներով:
Վերադարձ Կարս:  Գիշերակաց Կարսի Գրանդ Անի 4* հյուրանոցում:

  • Ծովակն Հյուսիսո
  • Առաքելոց եկեղեցի
  • Կարսի բերդ
  • Անիի մայր տաճար
  • Հոնենցի եկեղեցին
2-րդ օր

Ուղևորվում եք Արեւմտյան Հայաստանի դրախտավայրերց մեկը՝ Հայոց առաջին մայրաքաղաք Վան: Ճանապարհին կայցելեք Իգդիր: Իգդիրում կտեսնեք Նոյյան Տապանի մակետը: Այցելություն Բայազետ: Այստեղ կարևորվում է Բայազետի բերդը: Բարձրագագաթ քարաժայռի վրա գտնում է հինավուրց բերդը, որի համար գերմանացի ճանապարհորդ Վագները գրել է. «Հանդուգն և հրաշակերտ շինվածք է` այնպիսի տեղերի վրա հաստատված, որ բազեներն ու անգղները հազիվ թե կհամարձակվեն բուն դնելու:» Կտեսնեք նաև բնության կերտած Բերկրիի ջրվեժը:
Հասնում եք Վան: Վանում առաջինն այցելում եք Վանա բերդ՝ կառուցված Ուրարտական ժամանակաշրջանում, որտեղ գտնվում են Արգիշտիի, Մենուայի, Ռուսայի դամբարանները: Այցելում եք Մհերի դուռ, որը հավերժ չի բացվում:
Տեղավորվում եք Հալդի 4+* կամ Էլիտ Ուորլդ Վան 5* հյուրանոցում:

  • Բայազետի բերդ
  • Բերկրիի ջրվեժ
  • Վանա բերդ
  • Մհերի դուռ
  • Վան
3-րդ օր

Աղթամար կղզի գնում եք նավակով մոտ 15 րոպե: Երբ մոտենում եք կղզուն ձեզ հպարտորեն դիմավորում է Սբ. Խաչ տաճարը՝ Արծրունյաց հարստության ու փառքի լուռ վկան: Այն կառուցել է Ճարտարապետ Մանվելը 915-921թթ.: Ճաշում եք լճի ափին գտնվող «Աղթամար» ռեստորանում, որը միակ տեղն է, ուր մատուցում են հանրահայտ վանա տառեխը: Հանգստանում, լողանում, վայելում եք Վանա լիճը: Ուղևորվում եք Տարոն աշխարհ՝ Մուշ: Մուշում կարեւոր է տեսնել Սբ. Մարինե եկեղեցին, որը կիսավեր է, եւ Հայկական գերեզմանատունը, որտեղ ամփոփված է Գեւորգ Չաուշի աճյունը:
Ուղեւորվում եք Արածանիի վրա գտնվող Սուլուխի կամուրջ, որտեղ անհավասար մարտում զոհվել է Գեւորգ Չաուշը:
Գիշերակաց Դիար Փարիզ 4* հյուրանոցում:

  • Աղթամար կղզի
  • Սբ. Խաչ եկեղեցի
  • Վանա լիճ
  • Սբ. Մարինե եկեղեցի
  • Սուլուխի կամուրջ
4-րդ օր

Ուղևորվում եք Դիարբեքիր, որտեղ կտեսնեք սբ. Կիրակոս 7-խորանանոց եկեղեցին: Ամբողջ քաղաքի միջով անցնում են 8կմ երկարություն ունեցող բերդապարիսպները: Կտեսնեք նաև եղեռնի հուշարձանը: Ուղևորվում եք Նեմրութ սար: Մեքենայով բարձրանում եք սարը, իսկ մի որոշ հատված բարձրանում եք ոտքով: Ճանապարհին դրված են նստարաններ հանգստանալու համար: Ամբողջ աշխարհը գալիս է դիտելու Երվանդունիների արքայական դամբարանը եւ հեթանոս աստվածների արձանները /Արամազդ, Միհր, Վահագն, Անահիտ/, որոնք 8մ բարձրություն ունեն:
Ուղեւորվում  եք Այնթափ: Ճանապարհին կայցելեք Ադիյաման: Ժամանում եք Այնթափ, որտեղ կտեսնեք բերդը, Պալյանների կողմից կառուցված, մզկիթի վերածված հայկական հրաշագեղ եկեղեցին, հայակական շքեղ տներ, որոնք վերածվել են սրճարանների: Կտեսնեք նաև Սբ. Աստվածածին եկեղեցին, որը վերածվել է մշակույթի տան:
Գիշերում եք Սիրեհան 5* հյուրանոցում:

  • սբ. Կիրակոս եկեղեցի
  • Դիարբեքիրի բերդապարիսպներ
  • Նեմրութ սար
  • Նեմրութ սար
  • Այնթափի բերդ
5-րդ օր

Ուղևորվում եք Մուսա լեռան Վաքըֆ միակ հայաբնակ գյուղ, որտեղ աղոթք եք անելու գործող Սբ. Աստվածածին հայկական եկեղեցում այն բոլոր Մուսա լեռցիների համար, ովքեր 40 օր պայքարեցին հերոսաբար եւ չհանձնվեցին: Ուղևորվում եք Ադանա: Ճանապարհին այցելում եք Բելեն, Իսկենդերուն (Ալեքսանդրետ) և Դորտ ՅոլԱդանայում շատ կարեւոր է Մեհյան գետի վրա Հուստինյանոսի /527-565/ ժամանակ կառուցված 22 աչքանի կանգուն կամուրջը: Կտեսնեք հայկական թաղամասի տները և Բեբեքլի  եկեղեցին: Շարունակում եք ուղևորությունը դեպի Մերսին, ժամանում եք և տեղավորվում Միջերկրական ծովի ափին գտնվող Բարբարոսա հյուրանոցում 4*: Վայելում եք ծովը:

  • Սբ. Աստվածածին եկեղեցի
  • Սբ. Աստվածածին եկեղեցի
  • Ադանա
  • անտիկ կամուրջ
  • Ադանա
6-րդ օր

Հանգստանում եք ծովի ափին, իսկ ճաշից հետո այցելում եք Կոռիկոսի ծովային բերդը: Վերջինս կոչվում է նաեւ Աղջկա բերդ: Այցելում եք հռոմեական քաղաքի անտիկ ամֆիթատրոնը և համալսարանը:
Գիշերակաց Բարբարոսա հյուրանոցում 4*:

  • Կոռիկոսի  բերդ
  • Կոռիկոսի ծովային բերդ
  • Կոռիկոսի ծովային բերդ
  • հռոմեական ամֆիթատրոն
  • հռոմեական ամֆիթատրոն
7-րդ օր

Հանգստանում եք ծովի ափին, իսկ օրվա երկրորդ կեսին ուղևորվում եք աշխարհի 8-րդ հրաշալիք Կապադովկիա: Ճանապարհին կայցելեք Տարսոն՝ Կիլիկիայի թագավորների թագադրման վայրը: Այստեղ են գտնվում Պողոս Առաքյալի քարանձավը, Կլեոպատրային դարպասները, որտեղ ըստ ավանդության Կլեոպատրան և Անտոնիոսը առաջին անգամ հանդիպել են: Ինչպես նաև կայցելեք Տարսոնի Սբ. Աստվածածին հայկական եկեղեցին:
Ժամանում եք Գորեմե, տեղավորվում Նեյչր Պարկ 4* կամ Տուրիստ 4* հյուրանոցում:

  • Տարսոն
  • Կլեոպատրայի դարպասները
  • Կապադովկիա
  • Կապադովկիա
  • Կապադովկիա
8-րդ օր

Պտտվում եք այդ զարմանահրաշ, կախարդական քաղաքում: Այցելում եք ստորգետնյա Կայմակլի քաղաք, որը զարմացնում է այցելուին իր հին եւ արտասովոր տեսարաններով, վերադառնում եւ  գիշերում եք հյուրանոցում: Ուղևորվում եք Մալաթիա: Ճանապարհին կայցելեք Հայոց կաթողիկոսների ձեռնադրման վայր՝ Կեսարիա, որտեղ պահպանված է հայկական սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:
Գիշերելու եք Ռամադա Պլազա հյուրանոցում 5*:

  • Կապադովկիա
  • Կայմակլի ստորգետնյա քաղաք
  • Կեսարիա
  • սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
  • Սբ. Երրորդություն եկեղեցին,Մալաթիա
9-րդ օր

Ուղևորվում եք Էրզրում: Ճանապարհին կայցելեք Դերսիմ և Խարբերդ: Այստեղ կարեւորվում է բերդը, հայկական թաղամասը եւ սբ. Մարիամ եկեղեցին, որին վերագրվում է բուժիչ հատկություն:
Կպտտվեք Էրզրումում: Այստեղ կտեսնեք Էրզրումի բերդը, հայկական եկեղեցին, Սանասարյան վարժարանը: Ուղևորություն Արդվին, ճանապարհն անցում է պատմական Հայաստանի Տայք նահանգով, որտեղ դուք կտեսնեք Թորթոմի լիճը, որի մեջ թափվում է Թորթում գետը, այնուհետև լճից դուրս գալով, դառնում է մի հիասքանչ ջրվեժ, որը ունի 48մ բարձրություն և համարվում է բնության կերտած հրաշալիք: Այցելություն Օշկվանք: Հիմնական եկեղեցին կառուցվել է 963-973թթ. և նվիրված է Սբ. Հովհաննես Մկրտիչին:  Ժամանում եք Արդվին: Գիշերակաց Գրանդ Արդվին հյուրանոցում 5*:

  • սբ. Աստվածածին եկեղեցի, Էրզրում
  • Էրզրումի բերդ
  • Թորթում լիճ
  • Թորթումի ջրվեժ
  • Օշկվանք
10-րդ օր

Արդվինում կայցելեք հայկական Սբ. Աստվածածին եկեղեցին և Արդվինի բերդը: Ուղևորություն Արդահան, որտեղ կտեսնեք Արդահանի բերդը, հին հայկական տներ:
Ուղևորվում եք թուրք - վրացական սահման: Սահմանի անցում
Ժամանում Երևան:

  • հայկական եկեղեցի Արդվինում
  • Արդվինի բերդ
  • Ардаган
  • Արդահանի բերդ
  • Արդահանի բերդ

Լրացուցիչ տեղեկատվություն

Մենք շնորհակալ կլինենք, եթե դուք կիսվեք այս հոդվածով:
Կիսվել Թվիթթերում Կիսվել Ֆեյսբուքում Կիսվել Վկոնտակտե
Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
Վերեւ